Ապրիլի 19-ին, 20-ի և 21-ի գիշերը, 22-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 20-ի ցերեկը հանրապետության շրջանների զգալի մասում, 21-ի ցերեկը՝ առանձին շրջաններում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը ապրիլի 18-19-ը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևանում ապրիլի 19-ին, 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 20-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ: