Հղիները հաճախ դիմում են կեսարյան հատման՝ մտածելով, որ հեշտացնում են ծննդաբերությունը, չգիտակցելով, սակայն, որ վերականգնողական շրջանը վիրահատության դեմքում ավելի երկար ու բարդ է լինում բնական ծննդալուծության համեմատ:
Այս բացասական միտումը, ընդ որում, հայկական ֆենոմեն չէ. կեսարյան հատումներն ավելացել են ամբողջ աշխարհում: Ուսումնասիրությունները պարզել են, որ եթե կինը չունի կեսարյան հատման ցուցում, բայց դիմում է դրան, կարող է նվազեցնել հետագայում հղիանալու հավանականությունը: Գումարած դրան՝ մեծ է նման եղանակով ծնված երեխայի մոտ առողջական խնդիրների առաջացման ռիսկը: Այդ դեպքում ինչո՞ւ են ավելի ու ավելի հաճախ դիմում կեսարյան հատումների:
Առողջապահության նախարարությունը ուսումնասիրություն է նախատեսում: Բայց մինչ այդ ուրվագծվում են պատճառները. բացի հանրության իրազեկվածության ցածր մակարդակից՝ կա մեկ այլ գործոն՝ պետության փոխհատուցումը բուժհաստատությանը աճում է, եթե երեխան ծնվել է վիրահատությամբ:
Հեղինակ՝ Աննա Զախարյան