Վերջերս ԵՄ ֆինանսավորմամբ, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի կողմից իրականացվող «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում իրականացվել է հարցում՝ տեղեկացնում են Ոստիկանությունից:
Ամբողջական հարցումը դեռևս ամփոփման փուլում է, սակայն արդեն կան նախնական տվյալներ։
Ըստ իրականացված՝ Ոստիկանության վերաբերյալ հանրային կարծիքի հարցման նախնական արդյունքների՝ հարցվողների 70%-ը Ոստիկանության նկատմամբ իրենց վերաբերմունքը դրական է գնահատել։ Ոստիկանությունը նաև առաջատար է իրավապահ հաստատությունների ոլորտում՝ վստահության 58% ցուցանիշով։
Հարցման վերջնական և ավելի համապարփակ տվյալները ԵԱՀԿ-ն կներկայացնի մայիսին։