• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
424 տեղամասերի նախնական արդյունքներով ՔՊ-ն առաջատար է, հաջորդում են «Ուժեղ Հայաստան»-ը, «Հայաստան» դաշինքը և «Բարգավաճ Հայաստան»-ը. ԿԸՀ 424 տեղամասերի նախնական արդյունքներով... 02:31
Նիկոլ Փաշինյանը ժամանեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբ Նիկոլ Փաշինյանը ժամանեց «Քաղաքացիական... 02:09
ԿԸՀ-ն ամփոփել է խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները 338 տեղամասերից. ՔՊ-ն առաջատար է ԿԸՀ-ն ամփոփել է խորհրդարանական... 01:48
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 11:3831 Մար, 2022

Ադրբեջանը փորձում է ԼՂ-ի և ՀՀ-ի դեմ լայնամասշտաբ հարձակման լեգիտիմություն ձևավորել. ՀՀ վարչապետ

Կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Արցախում տիրող իրավիճակին, արցախահայության էթնիկ զտումների քաղաքականությանը, խաղաղության պայմանագրին: Փաշինյանը շեշտեց, որ Հայաստանը պատրաստ է խաղաղության բանակցությունների անհապաղ մեկնարկին:

«Համոզված եմ՝ ծանոթ եք Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի 2022 թվականի մարտի 28-ի հայտարարությանը: Ընդլայնված կազմով քննարկումների արդյունքում ընդունված այդ հայտարարության մեջ շեշտադրվում էր, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքներ և հարձակում ձեռնարկելու նպատակ ունի: Արձանագրել էինք, որ նման զարգացումների բավական մեծ հավանականություն կա նաև Հայաստան-Ադրբեջան սահմանին:

Այս հայտարարությունը, բնականորեն, լրացուցիչ հարցեր է առաջացրել, և ուզում եմ հանդես գալ մի շարք պարզաբանումներով և հիմնավորումներով, որպեսզի թե՛ հայաստանյան և՛ թե միջազգային հանրության համար տարածաշրջանում հաստատված իրադրությունը առավել պարզ լինի:

Ինչպես 2020 թվականի 44-օրյա պատերազմից առաջ, ընթացքում, այնպես էլ պատերազմից հետո Ադրբեջանը վարում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական հարձակումը հիմնավորող խոսույթի, բովանդակության ձևավորման քաղաքականություն: Նա նախ դիվանագիտական և/կամ հանրային հարթակ է նետում թեզեր, առաջարկություններ կամ մեկնաբանություններ, ապա Հայաստանին մեղադրում է այդ թեզերին, առաջարկություններին կամ մեկնաբանություններին կամ չարձագանքելու, կամ ապակառուցողական կերպով արձագանքելու, կամ դրանք մերժելու մեջ, ապա Հայաստանին վերագրում է ինչ-որ խոստումներ, բանահյուսում է ինչ-որ պայմանավորվածություններ:

Հետո այս խոսույթի համատեքստում Հայաստանին վերագրում է ապակառուցողականություն, մերժողականություն, խոստումները չկատարելու, պայմանավորվածությունները չպահելու գործելակերպ, այս մեղադրանքի վրա կառուցում ագրեսիվ հռետորաբանություն, որին հաջորդում են ագրեսիվ գործողություններ, որոնք արդարացվում են արդեն վերը նկարագրված խոսույթով ու բանաձևումներով: 

Բազմիցս կրկնված այս գործելակերպը շարունակվում է նաև հիմա, և ակնհայտ է, որ Ադրբեջանը դրանով փորձում է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության դեմ լայնամասշտաբ հարձակման լեգիտիմություն ձևավորել, և իմ այսօրվա նպատակը այդ խոսույթի անհիմն և ոչ լեգիտիմ լինելը ի ցույց դնելն է:

Վերը նշված համատեքստում, ի դեպ, երբեմն էական դերակատարում է ստանում ապատեղեկատվությունը, ինչպես հիմա ընդունված է ասել՝ fake news-ը: Հիմա, օրինակ՝ արևմտյան աշխարհում լայնորեն շրջանառվում է ադրբեջանական աղբյուրների հեղինակած այն կեղծ տեղեկատվությունը, թե իբր Հայաստանն իր ունեցած 4 հատ Սու-30СМ բազմաֆունկցիոնալ ինքնաթիռները տրամադրել է Ռուսաստանին՝ Ուկրաինայում օգտագործելու համար: Սա, իհարկե, աղաղակող ապատեղեկատվություն է, և մեր Սու-երը Հայաստան ներկրվելու օրից մեր երկրի սահմանները ոչ մի անգամ չեն լքել: Նույն կերպ իբրև ճշմարտություն է հրամցվում նաև այն կեղծ լուրը, թե Հայաստանի տարածքով վարձկան ահաբեկիչներ են տեղափոխվում Ուկրաինա։ Ցանկացած քիչ թե շատ տեղյակ մարդ գիտի, որ Հայաստանը, որը երկու տարի առաջ ինքն է տուժել պատերազմում իր դեմ վարձկան ահաբեկիչների ներգրավումից, երբեք չի կարող նպաստել այլ վայրերում նրանց ներգրավմանը։

Իսկ տարածաշրջանային էսկալացիա հարուցելու նպատակով Ադրբեջանի կողմից ամենաշատը շահարկվածը, թերևս, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի թեման է: Ադրբեջանը շարունակաբար պնդում է, թե Հայաստանի Հանրապետությունը անարձագանք է թողնում այդ հարցը: Այս տվյալը մինչդեռ բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, որովհետև ես բազմիցս հրապարակային արտահայտել եմ Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը Ադրբեջանի հետ կնքել խաղաղության պայմանագիր:

Բայց բանը հասել է նրան, որ Ադրբեջանը այսօր էլ շարունակաբար հայտարարում է, թե Հայաստանին 5 կետանոց առաջարկ է փոխանցել, բայց մենք իբր անարձագանք ենք թողել այդ առաջարկությունը: Կառավարության նախորդ նիստում, ուղիղ եթերում ես մանրամասն անդրադարձել եմ այս խնդրին և արձանագրել, որ մարտի 10-ին Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել Ադրբեջանի 5 կետանոց առաջարկ, և մենք մարտի 14-ին, այսինքն՝ չորս օր անց, գրավոր պատասխանել ենք այդ առաջարկին և պատասխանը փոխանցել ենք այն նույն ճանապարհով, ինչ ճանապարհով ստացել ենք:

Այն մեզ փոխանցել է ԵԱՀԿ ՄԽ համանախահող երկիրը, մենք պատասխանը փոխանցել ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների միջոցով: Նաև հրապարակային հայտարարել ենք, որ Ադրբեջանի առաջարկներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը 2022 թվականի մարտի 21-ին հայտարարել է. (մեջբերում եմ)

«Մարտի 10-ին Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա: Այլ բան, որ այդ առաջարկները չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգի բոլոր հարցերը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը փոխանցած մեր պատասխանով լրացրել ենք օրակարգը և հետևաբար՝ այդ հենքի վրա պատրաստ ենք խաղաղության բանակցությունների մեկնարկին» (մեջբերման ավարտ):

Սա Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն է, և ինչպես տեսնում եք, Ադրբեջանի փոխանցած հինգ կետանոց առաջարկին Հայաստանի Հանրապետությունը արձագանքել է թե՛ հրապարակային և թե՛ աշխատանքային-դիվանագիտական խողովակներով: Այս պատասխանը նշանակում է, որ Հայաստանի համար ընդունելի է փոխադարձաբար տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության ճանաչման սկզբունքը: Եվ ուրեմն հարց է ծագում, ինչո՞ւ է Ադրբեջանը այս արձագանքը համարում արձագանքի բացակայություն:

Պատճառն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը իր հրապարակային և դիվանագիտական արձագանքներում արձանագրել է, որ կա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր, և Հայաստան-Ադրբեջան համապարփակ կարգավորման համատեքստում պետք է հասցեագրվի Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների հարցը:

Ադրբեջանի դիրքորոշումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր չկա, այն այլևս լուծված է: Ադրբեջանի այս դիրքորոշումը չի պատասխանում սակայն մի կարևոր հարցի. իսկ ինչպե՞ս է այդ դեպքում լուծվել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների հարցը: Այս հարցի պատասխանը չկա, ու սա է պատճառը, որ միջազգային հանրությունը շարունակաբար խոսում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորման անհրաժեշտության մասին, ինչի դրսևորումը տեսնում ենք միջազգային ամենատարբեր հարթակներում: Հասկանալով, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը առկա է և ավելի է արտահայտվելու միջազգային օրակարգում, Ադրբեջանը փորձում է ոչ թե լուծել այդ հարցը, այլ փակել այն, և այս գործողությունն է մեկնարկել Ասկերանի շրջանի Փառուխ գյուղից: Ադրբեջանը, ըստ էության, փորձում է բոլոր հայերին տեղահանել Լեռնային Ղարաբաղից, այդպիսով հարցը փակված համարելու համար, որը շարունակվելու ակնհայտ միտում ունի:

Եթե սխալվում ենք, Ադրբեջանն ուրեմն թող Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության երաշխիքների հարցերի քննարկման նկատմամբ կոնկրետ հետաքրքրություն ցուցաբերի: Խնդիր, որ առաջ է քաշում ոչ միայն Հայաստանը, այլև ողջ միջազգային հանրությունը:

Իսկ պաշտոնական Բաքուն հակառակ ուղղությամբ է շարժվում՝ պնդելով, որ Լեռնային Ղարաբաղ չկա: Նաև այս է պատճառը, որ Ադրբեջանի պաշտոնական շրջանակները բավական ագրեսիվ են արձագանքում բոլոր այն դեպքերին, երբ միջազգային հանրությունը օգտագործում է Լեռնային Ղարաբաղ անվանումը:

Այս անվանման օգտագործումը, սակայն, միանշանակ լեգիտիմ է, այլոց թվում նաև այն պատճառով, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ հստակ արձանագրված է՝ Լեռնային Ղարաբաղ, Լեռնային Ղարաբաղի հակամարտություն եզրույթները: Այդ հայտարարության տակ դրված է նաև Ադրբեջանի նախագահի ստորագրությունը:

Եվ, ի դեպ, այն որ Ադրբեջանը որդեգրել և իրականացնում է «Լեռնային Ղարաբաղն առանց հայերի» քաղաքականություն, հիմնավորվում է նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կամայական մեկնաբանություններով: Այդպիսին են, օրինակ՝ Ադրբեջանի շարունակական պնդումները, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունով արձանագրվել է պաշտպանության բանակը Լեռնային Ղարաբաղից դուրս բերելու պարտավորություն:

Սա առավել քան կամայական մեկնաբանություն է, որովհետև նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հստակ նշված է, թե որտեղից պետք է դուրս գան հայկական ստորաբաժանումները և որտեղ պետք է մնան: Ասեմ նաև, որ հենց Ադրբեջանի նախագահի ավելի վաղ արած հայտարարություններն են վկայում այն մասին, որ Ադրբեջանի առաջ քաշած այս դրույթը մտացածին է: 2021 թվականի նոյեմբերի 26-ին Ռուսաստանի Դաշնության նախագահի միջնորդությամբ տեղի ունեցած մեր եռակողմ հանդիպմանը նա ինքն է հրապարակային հայտարարել, թե 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր դրույթները գործնականում իրագործված են, բացառությամբ կոմունիկացիաների բացման կետի: (Ընդգծեմ, որ ակնհայտ է՝ մինչև օրս ամբողջությամբ իրականացված չէ նաև ռազմագերիներին, պատանդներին, այլ պահվող անձանց վերադարձնելու մասին դրույթը, ինչի շուրջ աշխատանքները շարունակվում են:

Պիտի արձանագրենք, որ Լեռնային Ղարաբաղի ՊԲ դուրսբերումը նշանակում է Լեռնային Ղարաբաղից հայերի դուրսբերում, և, ըստ էության, այս պահանջն է, որ Ադրբեջանը ձևակերպում է: Սրանով է նաև հիմնավորվում Լեռնային Ղարաբաղը հայկական ամեն ինչից, այդ թվում՝ հազարամյա եկեղեցիներից, խաչքարերից, գրառումներից ազատելու Ադրբեջանի քաղաքականությունը: Եվ Փառուխի իրադարձություններն են հիմնավորում, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը պաշտպանվելու կարիք ունի, այլապես կդառնա ցեղասպանության զոհ:

Նախկինում մենք առաջարկել ենք լուծումներ, որոնք կնվազեցնեին կամ կբացառեին նման կոնֆլիկտային իրավիճակը և կլուծեն ռազմականացված շփման գծի հարցը, նկատի ունեմ՝ Փառուխի հետ կապված իրադարձությունները: Առաջարկի էությունը հետևյալն է. արձանագրել, ֆիքսել շփման գիծը Լեռնային Ղարաբաղում, արձանագրել կողմերի պարտավորությունը՝ չհատել այդ շփման գիծը, շփման գծի երկայնքով հանել բոլոր մարտական հենակետերը, ստեղծել դեմիլիտարիզացված գոտի և պայմանավորվածությունների կատարումը ամրացնել կոնկրետ երաշխիքներով: Այս առաջարկությունը չի ընդունվել, բայց երաշխիքների արդիականությունն ակնհայտ է հատկապես հիմա:

Պիտի տեղեկացնեմ, որ Փառուխի ճգնաժամը, ըստ էության, ծագել է պայմանավորվածությունների խախտման արդյունքում: Տարածաշրջանում լարվող իրադրությունը թուլացնելու համար ձեռք էր բերվել պայմանավորվածություն՝ Փառուխ-Խրամորթ հատվածից մի շարք դիրքեր հայելային կերպով հանելու վերաբերյալ, և այս պայմանավորվածությունը պիտի երաշխավորեր ՌԴ խաղաղապահ զորախումբը: Հայկական մի քանի դիրքեր ետ են քաշվել, Ռուսաստանի խաղաղապահները տեղակայվել են նշված հատվածում, սակայն նրանց աչքի առաջ ադրբեջանցիները ներխուժել են խաղաղապահների պատասխանատվության գոտի:

Մենք ցավով ենք արձանագրում սա և այն, որ չնայած Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության, ԱՄՆ, Ֆրանսիայի, ՄԱԿ-ի հստակ հայտարարություններին, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների ներխուժումը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի այսօրվա դրությամբ շարունակվում է:

Մենք ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախումբը կոնկրետ քայլեր կձեռնարկի ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումը խաղաղապահների պատասխանատվության գոտուց ապահովելու և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ արձանագրված ստատուս քվոն վերականգնելու համար:

Ակնկալում ենք նաև, որ ներխուժման ընթացքում և դրանից հետո խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչների գործողությունները, որոնց մասին նշեցի, կամ հնարավոր անգործությունը, արժանանան պատշաճ քննության: Եկեք չմոռանանք նաև, որ այս իրադարձություններից առաջ Խրամորթ գյուղի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը 10 օր շարունակ ականանետային կրակ էին բացում: Լեռնային Ղարաբաղի մի շարք գյուղերում հրաձգային զենքերով կրակում էին և կրակում են բնակելի տների և գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տրակտորների ուղղությամբ: Նման դեպքեր են արձանագրվել Նոր շեն, Ամարաս, Թաղավարդ գյուղերի ուղղությամբ, իսկ 2021 թվականի հոկտեմբերի 9-ին Մարտակերտում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տրակտորիստ է սպանվել՝ տրակտորի ղեկին, ադրբեջանցի դիպուկահարի կողմից՝ խաղաղապահների ներկայությամբ:

Այս գործողությունների ակնհայտ նպատակը Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտումների քաղաքականությունն ավարտին հասցնելն է:

Ի դեպ, սրա մասին է վկայում նաև նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի ադրբեջանական խեղաթյուրումը: Այդ կետը, հիշեցնեմ, տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի վերականգնման և Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանին կապող ճանապարհի գործարկման մասին է: Դուք տեղյակ եք, որ Հայաստանն այս թեմայով համապարփակ առաջարկություններ է արել: Չմտնելով մանրամասների մեջ, ասեմ, որ մեր առաջարկի էությունը հետևյալն է. վերակառուցել Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին, վերաբացել կամ կառուցել ավտոմոբիլային ճանապարհ, որը նաև կկապի Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի հետ՝ սահմանային անցման կետերում իրականացնելով սահմանային, մաքսային և այլ հսկողություններ:  

Ադրբեջանը մեր այս դիրքորոշումը և՛ ընդունում է, և՛ չի ընդունում: Եվ սա արտահայտվում է հետևյալում. նրանք ասում են, որ համաձայն են այս ճանապարհի գործարկման ցանկացած իրավական ռեժիմի, բայց նույն ռեժիմը պետք է գործի նաև Լաչինի միջանցքում, և այս դիրքորոշումը հիմնավորելու համար հղում են անում նոյեմբերի 9-ի հայտարարությանը:

Այս խոսույթը անհիմն է երկու պատճառով. նախ՝ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Հայաստանի Հանրապետության որևէ տարածքի և դրա հետ առնչություն ունեցող միջանցքի մասին հիշատակում չկա, բայց «Լաչինի միջանցք» արտահայտություն կա: Լաչինի միջանցքը ոչ թե կամ ոչ միայն ճանապարհ է, այլև տարածք, որը ունի 5 կիլոմետր լայնություն: Այդ ողջ տարածքը, ըստ եռակողմ հայտարարության, գտնվում է ՌԴ խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո: Եռակողմ հայտարարության 9-րդ կետում Հայաստանի տարածքի նկատմամբ որևէ այլ երկրի վերահսկողության դրույթ պարզապես գոյություն չունի: Եվ հետո, Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի զուգահեռները տարօրինակ են՝ մի քանի պատճառներով: Նախ՝ Նախիջևանը Ադրբեջանի հետ ունի ցամաքային կապ՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Թուրքիայի տարածքով: Օդային կապ՝ Իրանի Իսլամական Հանրապետության, Թուրքիայի և Հայաստանի Հանրապետության օդային տարածքով:

Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ ունի միայն ցամաքային կապ, միայն Լաչինի միջանցքով, և Լաչինի միջանցքը Ադրբեջանի կողմից որևէ կերպ վերահսկվող տարածք դարձնելը նշանակում է միայն մեկ բան՝ Լեռնային Ղարաբաղի հայաթափում:

Մենք կրկին արձանագրում ենք. Լաչինի միջանցքի համեմատությունը ՀՀ տարածքով բացվելիք ճանապարհի հետ անընդունելի է, նոյեմբերի 9-ի հայտարարությունը ՀՀ տարածքով որևէ միջանցքի գոյություն չի նախատեսում, և Հայաստանը չի ընդունել և չի ընդունելու միջանցքային որևէ տրամաբանություն:

Մյուս կողմից՝ մենք պատրաստ ենք մեր առաջարկների շրջանակներում բացել ճանապարհը և երկաթուղին: Կառուցել ճանապարհը և երկաթուղին, բայց անհրաժեշտ ենք համարում դե յուրե նշանակություն ունեցող համաձայնագիր ստորագրել Ադրբեջանի հետ: Ինչո՞ւ, որովհետև մենք շատ կոնկրետ ռիսկ ենք տեսնում, երբ Հայաստանը կկառուցի և՛ ճանապարհը, և՛ երկաթուղին, իսկ Ադրբեջանը կհրաժարվի բացել սահմանը: Եվ կստացվի, որ մի քանի հարյուր միլիոն դոլար ներդրում պահանջած ենթակառուցվածքներից չեն կարողանա օգտվել ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը, ոչ երրորդ երկրները, և Հայաստանը կկորցնի մի քանի հարյուր միլիոն դոլար: Այսօր մենք ինչ ենք առաջարկում: Առաջարկում ենք երկաթուղու վերագործարկման մասին 2021 թ. դեկտեմբերի 14-ին Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունները արձանագրել դե յուրե, համաձայնեցնել երկաթուղու պարամետրերը և սկսել շինարարությունը: Կամ դա անել փաթեթով՝ ներառելով ավտոմոբիլային ճանապարհը, այն պահից, երբ Ադրբեջանը դրական արձագանք կտա մեր առաջարկներին: Մեր գրավոր առաջարկները, ի դեպ, մենք փոխանցել ենք նաև մեր մի շարք միջազգային գործընկերների, որոնց համար մեր առաջարկները տրամաբանական են, ընդունելի, հասցեագրում են տարածաշրջանի բոլոր երկրների շահերը:

Հարգելի՛ ներկաներ, սիրելի՛ հայրենակիցներ.

Հաջորդ հարցը, որն Ադրբեջանը օգտագործում է էսկալացիան արդարացնող խոսույթ ձևավորելու համար, Հայաստան-Ադրբեջան սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցն է: 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքներով Ռուսաստանի Դաշնության նախագահը, Ադրբեջանական Հանրապետության նախագահը և Հայաստանի Հանրապետության վարչապետը ընդունել են հայտարարություն, որտեղ ասվում է, որ իրենք պայմանավորվել են «հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր ձեռնարկել և գործընթացը մղել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ»։

Չեմ կարծում, թե այս հայտարարությունը կարող է որևէ տարընթերցման տեղ տալ, և ակնհայտ է, որ դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցերով հանձնաժողով ստեղծելուն պետք է նախորդեն հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր:

Ադրբեջանը նման միջոցառումների վերաբերյալ ոչ մի առաջարկ չի արել: Հայաստանը, ինչպես գիտեք, հանդես է եկել խորհրդային ժամանակների հայ-ադրբեջանական սահմանագծից զորքերի հայելային հետքաշման, այդ սահմանագծի պահպանությունը սահմանափակ թվով սահմանապահների հանձնելու և սահմանի նկատմամբ միջազգային մոնիթորինգ իրականացնելու առաջարկով: Ադրբեջանը մինչև օրս այդ առաջարկին պաշտոնական պատասխան չի տվել, երրորդ երկրներից ստացված տեղեկատվությամբ՝ մեր առաջարկն ընդունելի չէ Ադրբեջանի համար:

Այս հարցում, սակայն, մենք եղել ենք և կանք մաքսիմալ ճկուն և հետքաշման մի քանի այլ բանաձևեր նույնպես առաջարկել ենք: Ադրբեջանը կամ չի ընդունում, կամ չի արձագանքում այս առաջարկներին: Ի՞նչ է սա նշանակում: Փաստացի նշանակում է, որ Ադրբեջանը փորձում է սահմանին լարվածությունը և ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը պահել նաև սահմանագծման գործընթացի ժամանակ, Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ձևակերպելու և այդ պահանջները չբավարարելու պարագայում ռազմական սադրանքների դիմելու համար: Սա անընդունելի մոտեցում է:

Ամեն դեպքում, կարծում եմ՝ անհրաժեշտ է սահմանային իրադրության միջազգային մոնիթորինգի մեխանիզմ գործարկել: Մենք այդպիսի մի քանի տարբերակ ենք առաջարկել Ադրբեջանին, և մեզ համար ընդունելի կլինի այդ տարբերակներից ցանկացածը, որը կընդունի Ադրբեջանը:

Հարգելի՛ ներկաներ, սիրելի՛ հայրենակիցներ.

Վերադառնալով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին, ուզում եմ արձանագրել, որ Ադրբեջանի զինված ուժերը, բացի այն, որ ներխուժել են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի, շարունակում են Լեռնային Ղարաբաղի մի շարք գյուղերի բնակչությանն ահաբեկող հայտարարություններ անել բարձրախոսներով: Սա նույնպես տեղի է ունենում խաղաղապահների աչքի առաջ: Իսկ բարձրախոսներով մարդկանցից պահանջում են լքել իրենց տները՝ հակառակ դեպքում սպառնալով ուժի գործադրմամբ նրանց հեռացնել այնտեղից: Սա էթնիկ զտումների ակնհայտ պահանջ է:

Հայ առաքելական քրիստոնյա հավատքի բնակչություն ունեցող գյուղերի բնակիչների համար նույնիսկ օրվա գիշերային ժամերին ադրբեջանցիները բարձրախոսներով մուսուլմանական ազան են միացնում: Մենք իհարկե մեծ հարգանք ունենք իսլամական կրոնի և քաղաքակրթության նկատմամբ, բայց այն, ինչ անում է Ադրբեջանը, մարդկանց խղճի և կրոնի ազատության նկատմամբ բռնություն է, կրոնական ատելություն հրահրելու միջոց և, ի վերջո, վիրավորում է մեր հայրենակիցների կրոնական զգացմունքները:

Վերը ես արդեն անդրադարձա Լեռնային Ղարաբաղը հայկական ամեն բանից ազատելու Ադրբեջանի քաղաքականությանը: Այս համատեքստում հիշատակման արժանի է Ադրբեջանի մշակույթի նախարարի փետրվարի 23-ին արած այն հայտարարությունը, թե «Աղվանական հոգևոր տաճարների վրա հայերի գրած կեղծ հետքերի վերացման համար ստեղծվել է աշխատանքային խումբ՝ բաղկացած ալբանական պատմությունը, ճարտարապետությունը իմացող մասնագետներից»: Սա նշանակում է, որ Ադրբեջանը հրապարակայնորեն և պաշտոնապես մեկնարկում է իրեն հասանելի հայկական մշակութային ժառանգության նենգափոխումը, վերացումը: Եվ մշակույթի նախարարի հայտարարությունը ամենևին էլ պատահականություն չէ: 2021 թվականի մարտի 16-ին Հադրութի շրջան կատարած այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, խոսելով Ծակուռիի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու վերաբերյալ, հայտարարել է. «Հայերը ինչպես պղծել են մեր մզկիթները, այնպես էլ հին աղվանական տաճարն են պղծել: Բայց մենք կվերականգնենք։ Այս բոլոր գրությունները կեղծ են, հետո գրված գրություններ են»։ Ադրբեջանի այս քայլերը բացահայտ մարտահրավեր են ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից 2021 թ. դեկտեմբերի 7-ին կայացված հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշմանը, որը հստակ կերպով պարտավորեցնում է Ադրբեջանին. «Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության, ներառյալ՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների և արտեֆակտերի դեմ»:

Այս բոլոր իրավիճակները պետք է պատշաճ միջազգային քննության և գնահատականի արժանանան: Միջազգային հանրությունից ակնկալում ենք Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հասցեական գնահատական, որովհետև Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը ամեն օր ահաբեկվում է, բառիս բուն իմաստով՝ ամեն օր (ներառյալ գազային ահաբեկչությունը), և դրա նպատակը նրանց իրենց տներից ու հայրենիքից տեղահանելն է:   

Իսկ ելույթս ուզում եմ ավարտել՝ կրկին արձանագրելով, որ Հայաստանը կոնկրետ և տրամաբանական լուծումներ է առաջարկում սահմանագծման և սահմանազատման, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, Լեռնային Ղարաբաղում ռազմական էսկալացիան բացառելու առումով, և մեզ մերժողականության կամ պայմանավորվածությունները չկատարելու մեջ մեղադրելու որևէ հիմք կամ հիմնավորում չկա:

Կրկին Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունն եմ արտահայտում՝ Ադրբեջանի հետ ստորագրելու խաղաղության պայմանագիր: Հայաստանը պատրաստ է խաղաղության  բանակցությունների անհապաղ մեկնարկին: Ապրիլի 6-ին Բրյուսելում նախատեսված է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահի և իմ հանդիպումը: Եվ հույս ունեմ՝ այդ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահի հետ կքննարկենք և կհամաձայնեցնենք խաղաղության բանակցությունների մեկնարկի հետ կապված բոլոր հարցերը»,- ասել է վարչապետը Կառավարության նիստի իր ելույթում:

Դիտումների քանակ933
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • 1029 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ 04:4308 Հնս, 2026
  • ԿԸՀ-ն ամփոփել է 809 ընտրատեղամասերի նախնական տվյալները 04:2708 Հնս, 2026
  • Ամփոփ տվյալները՝ 646 ընտրատեղամասերից․ ԿԸՀ 03:4408 Հնս, 2026
  • Ամփոփվել են 541 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ 03:1108 Հնս, 2026
  • Բոլոր ընտրակաշառատուները պետք է երկար տարիներ անցկացնեն բանտում. սա դատաիրավական համակարգից իմ պահանջն է․ Փաշինյան 03:0908 Հնս, 2026
  • «Անկախ դիտորդը» պահանջելու է անվավեր ճանաչել 12/13 և 35/65 տեղամաերի արդյունքները. Իոաննիսյան 03:0008 Հնս, 2026
  • Երբ լինի հանրաքվեի առարկա, այն ժամանակ էլ կլինի հանրաքվե․ վարչապետը՝ ԵՄ-ին անդամակցելու մասին 02:5908 Հնս, 2026
  • Քվեարկության նախնական արդյունքները | ՈՒՂԻՂ 02:5308 Հնս, 2026
  • Զրուցել եմ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և Վրաստանի վարչապետ Կոբախիձեի հետ․ Փաշինյան 02:5108 Հնս, 2026
  • Մեր տարածաշրջանը փակուղուց վերածվում է խաչմերուկի, և դա շատ լավ նորություն է բոլորիս համար․ վարչապետ 02:4508 Հնս, 2026
  • Պատերազմի եռագլուխ կուսակցությունը պետք է արմատախիլ արվի Հայաստանի Հանրապետությունից․ Փաշինյան 02:3608 Հնս, 2026
  • 424 տեղամասերի նախնական արդյունքներով ՔՊ-ն առաջատար է, հաջորդում են «Ուժեղ Հայաստան»-ը, «Հայաստան» դաշինքը և «Բարգավաճ Հայաստան»-ը. ԿԸՀ 02:3108 Հնս, 2026
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան 02:2308 Հնս, 2026
  • Ամփոփվել են 404 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ 02:1508 Հնս, 2026
  • Նիկոլ Փաշինյանը ժամանեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբ 02:0908 Հնս, 2026
  • ԿԸՀ-ն ամփոփել է խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները 338 տեղամասերից. ՔՊ-ն առաջատար է 01:4808 Հնս, 2026
  • Հրապարակվել են 289 ընտրատեղամասի նախնական արդյունքները 01:3808 Հնս, 2026
  • ԿԸՀ-ն հրապարակել է 232 ընտրատեղամասերի քվեարկության նախնական արդյունքները 01:2208 Հնս, 2026
  • ՔՊ՝ 55.58, «Ուժեղ Հայաստան»՝ 21.86. ԿԸՀ նախնական արդյունքները 199 տեղամասերի հաշվարկով 01:1008 Հնս, 2026
  • Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները 01:0308 Հնս, 2026
  • ՀՀ ԱԺ հերթական ընտրություններ | ՈՒՂԻՂ 00:4708 Հնս, 2026
  • Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները 00:4208 Հնս, 2026
  • ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները 00:3008 Հնս, 2026
  • Ընտրակաշառքը պետության հիմքերի դեմ ուղղված հանցագործություն է․ Գալյան 00:2008 Հնս, 2026
  • Սարավանում, Ջաջուռում, Ջրառատում, Շաքիում և Նոր Ազնաբերդ գյուղում քվեարկության նախնական արդյունքները 00:1408 Հնս, 2026
  • Խաշթառակում և Գյումրու մի շարք ընտրատեղամասերում ՔՊ-ն առաջատար է. ընտրությունների նախնական արդյունքները 00:0508 Հնս, 2026
  • ԿԸՀ–ն հրապարակել է 110 տեղամասերի ընտրությունների նախնական արդյունքները 00:0508 Հնս, 2026
  • Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ 23:5807 Հնս, 2026
  • Ընտրակաշառքի գործով նոր ձայնագրություն է հրապարակվել 23:5607 Հնս, 2026
  • Ինչ պատկեր է մի շարք բնակավայրերում. ընտրությունների նախնական արդյունքները 23:5407 Հնս, 2026
  • Կապանի 35/5 ընտրատեղամասի, Կառնուտ, Շիրակ բնակավայրերի և Երևանի Դավթաշեն վարչական շրջանի քվեարկության նախնական արդյունքներով ՔՊ-ն առաջատար է 23:5007 Հնս, 2026
  • ​ՔՊ ՝ 65,2%, ​«Ուժեղ Հայաստան»՝ 14,2%. Արագածոտնի մարզում հաշվարկված 6118 քվեների արդյունքում նախնական պատկերը 23:4807 Հնս, 2026
  • Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ 23:4507 Հնս, 2026
  • Իշխանասարում առաջատարը ՔՊ-ն է 23:3907 Հնս, 2026
  • Ոչ մի ուժ չպետք է ունենա բացարձակ իշխանություն. Էդմոն Մարուքյան 23:3507 Հնս, 2026
  • Հայաստանը լինելու է զարգացող աշխարհի ընտանիքում. Արամ Սարգսյան 23:3007 Հնս, 2026
  • Բաղանիսում ՔՊ-ն ստացել է 300, «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները, համապատասխանաբար՝ 76 և 20 ձայն 23:2707 Հնս, 2026
  • «Ուժեղ Հայաստանն» ու «Բարգավաճ Հայաստանը» ընտրակաշառք են բաժանել 23:2007 Հնս, 2026
  • Հայտնի են Աջափնյակի 6/08 ընտրատեղամասի, Ազատանի, Սառնակունքի, Բասենի և Նոր Ուղի բնակավայրերի քվեարկության նախնական արդյունքները 23:1307 Հնս, 2026
  • Մեզ համերաշխություն, հանդարտություն և իրապես ազատ ընտրություններ են պետք. Նինա Կարապետյանց 23:0907 Հնս, 2026
  • Ոսկեհասկում 682 ընտրողից 451-ը կամ 66%-ը, Խնածախում 64,2%-ը քվեարկել է ՔՊ-ի օգտին 23:0807 Հնս, 2026
  • Եթե Նիկոլ Փաշինյանը ընտրվի, հայ ժողովուրդը եթե համակերպվի, կհամակերպվի. Սամվել Կարապետյան 23:0407 Հնս, 2026
  • Ինչ կլինի, եթե Նիկոլ Փաշինյանը չհեռանա. Քոչարյանի արձագանքը 22:5907 Հնս, 2026
  • Կիրանցում ՔՊ-ն ստացել է 55,4 տոկոս, Բերքաբերում՝ 75,31 տոկոս, Ծաղկավանում՝ 81,5 ձայն 22:5507 Հնս, 2026
  • Հայտնի են ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները Այնթափ, Մարց, Ջրաշեն, Մելիքգյուղ բնակավայրերում 22:5307 Հնս, 2026
  • Իրավապահները հստակ վերահսկում են իրավիճակը 22:5107 Հնս, 2026
  • Շիրակի մի շարք տեղամասերում ՔՊ-ն առաջատար է. ընտրությունների նախնական արդյունքները 22:4107 Հնս, 2026
  • Հայտնի են Մեծամոր, Նոր Արտագերս, Արճիս, Պռոշյան, Տաթև և Շիրակ բնակավայրերում ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները 22:4007 Հնս, 2026
  • Տաշիրի Կաթնառատում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 259, «Ուժեղ Հայաստանը»՝ 160 ձայն 22:3507 Հնս, 2026
  • Ինչպիսին են քվեարկության նախնական արդյունքները Դարպասում, Արգինայում, Դիանում և Շիրակում 22:2107 Հնս, 2026
  • Սևարանց, Տանձատափ, Քաշունի, Տաթև և Հալիձոր գյուղերում 71,5%-ը ձայն է տվել ՔՊ-ին. Արայիկ Հարությունյան 22:1607 Հնս, 2026
  • Գառնահովիտում և Թալինի Դավթաշեն բնակավայրում ՔՊ-ն ստացել է համապատասխանաբար 80 և 62,8 տոկոս ձայն. նախնական արդյունքներ 22:1307 Հնս, 2026
  • Սառնակունք, Ջիլիզա, Շաղատ և Շամիրամ բնակավայրերում ընտրությունների նախնական արդյունքները 22:1207 Հնս, 2026
  • ՄՔԾ-ն հերքում է ընտրացուցակներում Ադրբեջանի քաղաքացիների առկայության մասին տեղեկությունը 22:1107 Հնս, 2026
  • Գոմք գյուղում և Աթան բնակավայրում ևս ՔՊ-ն առաջատար է 22:0807 Հնս, 2026
  • Զույգաղբյուրում, Նեղոցում, Գեղադիրում, Վարդաբլուրում, Շամուտում և Սառնակունքում ՔՊ-ն առաջատար է 22:0507 Հնս, 2026
  • Բայանդուրում, Ախուրիկում, Մուծքում, Ճարճակիսում և Գառնառիճում քվեարկության նախնական արդյունքները 21:5607 Հնս, 2026
  • Լեռնապարում, Հորս և Թառաթումբ գյուղերում ընտրությունների նախնական արդյունքները 21:5507 Հնս, 2026
  • Ժամը 20:00-ի դրությամբ արձանագրվել է կրկնաքվեարկության 37 դեպք, ձերբակալվել է 18 անձ. ՆԳՆ 21:4607 Հնս, 2026
  • ՔՊ-ն առաջատար է մի շարք բնակավայրերում. ընտրությունների նախնական արդյունքները 21:4207 Հնս, 2026
  • Ինչպիսին են քվեարկության արդյունքները Սիսիանի Ույծ գյուղում, Աշոցքի 30/25, 30/3 և Ախուրյանի 30/57 տեղամասերում 21:3907 Հնս, 2026
  • Ժամը 20։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է մեկ միլիոն 476 հազար 697 ընտրող. ԿԸՀ 21:3807 Հնս, 2026
  • ՔՊ՝ 138, «Ուժեղ Հայաստան»՝ 27 ձայն. Արփենիի և Լանջանիստի նախնական արդյունքները 21:3307 Հնս, 2026
  • Մի շարք բնակավայրերում ՔՊ-ն առաջատար է 21:3007 Հնս, 2026
  • Ընտրական հանցագործություններով նախաձեռնվել է 115 քրեական վարույթ, ձերբակալվել է 214 անձ 21:2707 Հնս, 2026
  • Ներքին Հանդում և Վերին Խոտանանում ՔՊ-ն առաջատար է. ընտրությունների նախնական արդյունքները 21:2407 Հնս, 2026
  • ՀԷՑ-ը դատական հայցեր կներկայացնի կեղծ հոսանքազրկման տեղեկություններ տարածելու դեպքում 21:2207 Հնս, 2026
  • Հարթաշենում 96 մասնակցից 84-ն իր ձայնը տվել են ՔՊ-ին. Վահագն Ալեքսանյան 21:1507 Հնս, 2026
  • 20:00-ի դրությամբ ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 59 քրեական վարույթ. ՔԿ 21:1007 Հնս, 2026
  • ՔՊ՝ 47, «Ուժեղ Հայաստան»՝ 16. Երևանի 5/2 տեղամասում ընտրության արդյունքները 21:0907 Հնս, 2026
  • Ոստիկանները բացահայտել են Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ 21:0507 Հնս, 2026
  • Սյունիքի Բնունիս գյուղում ՔՊ-ն ստացել է 70, «Ուժեղ Հայաստանը»՝ 16 ձայն 21:0207 Հնս, 2026
  • Ջամշլուում և Հովնանաձորում ընտրությունների նախնական արդյունքները 21:0207 Հնս, 2026
  • ՔՊ՝ 24, «Ուժեղ Հայաստան»՝ 6. Կանչ բնակավայրի արդյունքները 20:5407 Հնս, 2026
  • Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 գործ 20:4807 Հնս, 2026
  • Այս պահին հանրապետության բոլոր ընտրատեղամասերը ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ. Ռոմանոս Պետրոսյան 20:2607 Հնս, 2026
  • ԱՊՀ դիտորդի մասով ԿԸՀ-ն չի արձագանքում. Դանիել Իոաննիսյան 20:1107 Հնս, 2026
  • Ընտրատեղամասերը փակվեցին. մեկնարկում է ձայների հաշվարկը 20:0007 Հնս, 2026
  • Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի նոր սխեմա է բացահայտել 19:5807 Հնս, 2026
  • Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 19:3607 Հնս, 2026
  • Բացահայտվել է 7,5 մլն դրամի ընտրակաշառքի սխեմա․ ձերբակալվել է 7 անձ 19:2607 Հնս, 2026
  • Մահվան վկայականը Հայաստանին չի հանձնվել, որպեսզի ցուցակից հանեին. Իոաննիսյանը արտերկրում մահացած քաղաքացու՝ ընտրացուցակում լինելու մասին 19:1607 Հնս, 2026
  • Ընդդիմությունը գիտի, որ պարտվելու է, հետընտրական զարգացումներ չեն լինելու. Ալեն Սիմոնյան 19:0607 Հնս, 2026
  • Խախտումներ են արձանագրել շուրջ 800 տեղամասում. Իոաննիսյան 18:5107 Հնս, 2026
  • Ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձն ընտրատեղամասում դրսևորել է անհամարժեք վարք․ ոստիկանները կանխել են խուլիգանական դրսևորումները 18:3807 Հնս, 2026
  • Սուրեն Պետրոսյանը քվեարկել է հանուն հայկական պետության 18:2007 Հնս, 2026
  • 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 48,92 տոկոսը 18:1007 Հնս, 2026
  • Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների ցուցակներում ընդգրկվելու պահանջով դատարան է մուտքագրվել 51 գործ 17:5907 Հնս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը պարզ մոլորեցում է. ՄՔԾ-ի պարզաբանումը 17:5307 Հնս, 2026
  • Ժամը 17:00-ի դրությամբ ձերբակալվել է 14 անձ. ՆԳՆ 17:4807 Հնս, 2026
  • Ժողովրդավարությունը խաղաղության հիմնական գործիքներից է, ԹՐԻՓՓ-ը կփոխի խաղի կանոնները. Փաշինյան 17:4207 Հնս, 2026
  • ՀՀ ԱԺ հերթական ընտրություններ | ՈՒՂԻՂ 17:2607 Հնս, 2026
  • Բացառված է, որ կարողանան ունենալ մեծամասնություն. Արայիկ Հարությունյանը՝ ընդդիմադիր ուժերի մասին 17:2407 Հնս, 2026
  • Քվեարկել եմ հանուն խաղաղ, զարգացող, ամուր ու կայուն ապագա ունեցող Հայաստանի Հանրապետության. նախագահ 17:1807 Հնս, 2026
  • Արայիկ Հարությունյանը՝ ընտրողների ակտիվության հավանական պատճառների մասին 17:0907 Հնս, 2026
  • Համատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին. խախտվել է գաղտնիությունը 17:0507 Հնս, 2026
  • Գյումրիում վաղ առավոտից նկատվել է ընտրողների ակտիվություն 16:4507 Հնս, 2026
  • Վաղարշակ Հարությունյանը ընտրել է հանուն Հայաստանի զարգացման 16:3307 Հնս, 2026
  • Ապրիլից մինչև այսօր ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրեական վարույթ 16:2507 Հնս, 2026
  • Արմավիրի մարզում գործում է 169 ընտրական տեղամաս 16:2207 Հնս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015