Քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցոմ արդարադատության նախարարն ընդգծել է, որ ընտրական գործընթացն ամբողջությամբ տեսախցիկների շուրջօրյա հսկողության ներքո է, և դժվար է պատկերացնել ավելի թափանցիկ, ավելի բաց և ազատ, արդար ընտրություններ: Ընտրակաշառքի հետ կապված ենթադրյալ հանցագործությունները, ըստ Սրբուհի Գալյանի, խարխլում են այդպիսի ընտրություններ անցկացնելու հնարավորությունը. իրավապահ մարմինները պետք է զգոն լինեն:
«Դա պետության հիմքերի դեմ ուղղված հանցագործություն է, և նման անձինք չպետք է հնարավորություն ունենան մասնակցելու ընտրությունների: Իրավապահ մարմինները պետք է շատ զգոն լինեն՝ նման դեպքերին արագ արձագանքելու համար: Գալյանն անդրադարձել է նաև մեխանիզմներին, որոնք ընտրական գործընթացում ապահովում են քաղաքական ուժերի հավասար մասնակցություն:
Սահմանադրական հիմքերը կան, իրականում կուսակցական բազմակարծությունը, քաղաքական բազմակարծությունը որպես սկզբունքներ, ընդունված են»,- ասել է Գալյանը: