17:00-ի դրությամբ ընտրական իրավունք ունեցող 2 միլիոն 505 հազար 102 քաղաքացիներից քվեարկել է 1 միլիոն 224 հազար 957 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 48,92 տոկոսը: Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից:
ԿԸՀ անդամ Ժիրայր Կարապետյանը ներկայացրեց ընտրողների թիվը մայրաքաղաք Երևանում և մարզերում:
Ըստ այդմ՝ Երևանում 849 488 ընտրող կա, որից 17:00-ի դրությամբ մասնակցել են 412 168-ը, որը ընտրողների թվի 48,52 տոկոսն է:
Արագածոտնի մարզում 113 441 ընտրողից քվեարկությանը մասնացել է 57 999 ընտրող, որը 51,13 տոկոսն է կազմում:
Արարատի մարզում 220 167 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 106 622 ընտրող, որը կազմում է ընտրողների թվի 48,43 տոկոսը:
Արմավիրի մարզում՝ 226 337 ընտրողից մասնակցել է 101 408, որը տոկոսային հարաբերությամբ 44.80 տոկոս է:
Գեղարքունիքում 177 854 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 83 348 ընտրող, որը 46,86 տոկոսն է:
Լոռու մարզում 213 301 ընտրողից մասնակցել է 106 161 ընտրող, որը 49,77 տոկոսն է:
Կոտայքի մարզում 240 528 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 122 692 ընտրող՝ 51,01 տոկոսը:
Շիրակի մարզում 207 820 ընտրողից քվեարկել են 96 077-ը, որը 46,23 տոկոսն է:
Սյունիքի մարզում 106 972 ընտրողից 59 215-ը մասնակցել են քվեարկության, որը 55,36 տոկոսն է:
Վայոց ձորում 44 634 ընտրողից մասնակցել են 24 171-ը՝ 54,15 տոկոս:
Տավուշի մարզում 103 434 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 55 096 ընտրող, որը 53,3 տոկոսն է: