Ընտրությունների արդյունքում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը միանձնյա կձևավորի կառավարություն։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կուսակցության կենտրոնական շտաբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
«Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ բոլոր քաղաքացիներին, ովքեր մասնակցեցին ընտրություններին։ 2021-ի համեմատ ստացանք ավելի մեծ թվով քաղաքացիների վստահության քվեն։
ՀՀ քաղաքացին տեր է կանգնել պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը»,-նշել է նա։
Փաշինյանի խոսքով՝ սա պատմական հաղթանակ է, որը միանշանակ ապահովելու է ՀՀ հարատևությունը, զարգացումը․ «Ունենալու ենք տևական և ինստիտուցիոնալ խաղաղություն»։