«Անկախ դիտորդը» պահանջելու է անվավեր ճանաչել (կամ վերաքվեարկություն նշանակել) 12/13 և 35/65 տեղամաերի արդյունքները։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է «Անկախ դիտորդ» առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։
«12/13-ում ԱԺԲ-ի քվեաթերթիկների բացակայության հիմքով,
35/65-ում ժամը 20։00-ից քվեարկության սենյակում չգտված հարյուրավոր ընտրողների (զինվորականների) քվեարկության հիմքով»,- գրել է Իոաննիսյանը: