Գյումրիում նկատվել է ընտրողների ակտիվություն վաղ առավոտից։ Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, որը համակարգում է Գյումրիում տեղակայված 58 տեղամասերի աշխատանքը, բացի տեխնիկական բնույթի խախտումներից, այլ ահազանգեր չի ստացել։
Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ Գյումրին աննախադեպ ակտիվություն է ցուցաբերում, ժամը 14:00-ի դրությամբ ընտրատարածքի 80 375 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 23 453-ը կամ 29,18 տոկոսը։
Ընտրողներն ակտիվ են եղել նաև Մուշ թաղամասի 31/14 տեղամասում։ Տեղամասային Հանձնաժողովի նախագահը քվեարկության ընթացքը գնահատել է ակտիվ և նորմալ։