Կամո Արեյանը չի ընդունել մեղադրանքը, մեղադրական եզրակացությունը կուղարկվի դատարան: Վարույթն առնչվում է Երևանի քաղաքապետի տեղակալ աշխատած տարիներին հողատարածքի ապօրինի օտարմանը օժանդակելուն: Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ 19 տարի առաջ 105 մլն դրամ շուկայական արժեքով հողատարածքը ձևական աճուրդով վաճառվել է 12 միլիոն դրամով: Այս գործով մեղադրյալ Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը նախաքննության ընթացքում խնդրել է վաղեմության ժամկետն անցնելու հիմքով իր նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը:
Հեղինակ՝ Քրիստինե Թորոսյան