• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Թուրքիան Իրանին «բարեկամական խորհուրդ» է տալիս խուսափել պատերազմը տարածելուց. «Հարևաններ» Թուրքիան Իրանին «բարեկամական խորհուրդ»... 20:56
Օրը՝ 60 վայրկյանում | 20.03.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 20.03.2026 20:29
Բաց հարթակ․ Ռոբերտ Քոչարյանն իր տեղն անգամ որդուն չի զիջի. Երեմյան Բաց հարթակ․ Ռոբերտ Քոչարյանն... 20:37
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 11:3831 Մար, 2022

Ադրբեջանը փորձում է ԼՂ-ի և ՀՀ-ի դեմ լայնամասշտաբ հարձակման լեգիտիմություն ձևավորել. ՀՀ վարչապետ

Կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Արցախում տիրող իրավիճակին, արցախահայության էթնիկ զտումների քաղաքականությանը, խաղաղության պայմանագրին: Փաշինյանը շեշտեց, որ Հայաստանը պատրաստ է խաղաղության բանակցությունների անհապաղ մեկնարկին:

«Համոզված եմ՝ ծանոթ եք Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի 2022 թվականի մարտի 28-ի հայտարարությանը: Ընդլայնված կազմով քննարկումների արդյունքում ընդունված այդ հայտարարության մեջ շեշտադրվում էր, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքներ և հարձակում ձեռնարկելու նպատակ ունի: Արձանագրել էինք, որ նման զարգացումների բավական մեծ հավանականություն կա նաև Հայաստան-Ադրբեջան սահմանին:

Այս հայտարարությունը, բնականորեն, լրացուցիչ հարցեր է առաջացրել, և ուզում եմ հանդես գալ մի շարք պարզաբանումներով և հիմնավորումներով, որպեսզի թե՛ հայաստանյան և՛ թե միջազգային հանրության համար տարածաշրջանում հաստատված իրադրությունը առավել պարզ լինի:

Ինչպես 2020 թվականի 44-օրյա պատերազմից առաջ, ընթացքում, այնպես էլ պատերազմից հետո Ադրբեջանը վարում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական հարձակումը հիմնավորող խոսույթի, բովանդակության ձևավորման քաղաքականություն: Նա նախ դիվանագիտական և/կամ հանրային հարթակ է նետում թեզեր, առաջարկություններ կամ մեկնաբանություններ, ապա Հայաստանին մեղադրում է այդ թեզերին, առաջարկություններին կամ մեկնաբանություններին կամ չարձագանքելու, կամ ապակառուցողական կերպով արձագանքելու, կամ դրանք մերժելու մեջ, ապա Հայաստանին վերագրում է ինչ-որ խոստումներ, բանահյուսում է ինչ-որ պայմանավորվածություններ:

Հետո այս խոսույթի համատեքստում Հայաստանին վերագրում է ապակառուցողականություն, մերժողականություն, խոստումները չկատարելու, պայմանավորվածությունները չպահելու գործելակերպ, այս մեղադրանքի վրա կառուցում ագրեսիվ հռետորաբանություն, որին հաջորդում են ագրեսիվ գործողություններ, որոնք արդարացվում են արդեն վերը նկարագրված խոսույթով ու բանաձևումներով: 

Բազմիցս կրկնված այս գործելակերպը շարունակվում է նաև հիմա, և ակնհայտ է, որ Ադրբեջանը դրանով փորձում է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության դեմ լայնամասշտաբ հարձակման լեգիտիմություն ձևավորել, և իմ այսօրվա նպատակը այդ խոսույթի անհիմն և ոչ լեգիտիմ լինելը ի ցույց դնելն է:

Վերը նշված համատեքստում, ի դեպ, երբեմն էական դերակատարում է ստանում ապատեղեկատվությունը, ինչպես հիմա ընդունված է ասել՝ fake news-ը: Հիմա, օրինակ՝ արևմտյան աշխարհում լայնորեն շրջանառվում է ադրբեջանական աղբյուրների հեղինակած այն կեղծ տեղեկատվությունը, թե իբր Հայաստանն իր ունեցած 4 հատ Սու-30СМ բազմաֆունկցիոնալ ինքնաթիռները տրամադրել է Ռուսաստանին՝ Ուկրաինայում օգտագործելու համար: Սա, իհարկե, աղաղակող ապատեղեկատվություն է, և մեր Սու-երը Հայաստան ներկրվելու օրից մեր երկրի սահմանները ոչ մի անգամ չեն լքել: Նույն կերպ իբրև ճշմարտություն է հրամցվում նաև այն կեղծ լուրը, թե Հայաստանի տարածքով վարձկան ահաբեկիչներ են տեղափոխվում Ուկրաինա։ Ցանկացած քիչ թե շատ տեղյակ մարդ գիտի, որ Հայաստանը, որը երկու տարի առաջ ինքն է տուժել պատերազմում իր դեմ վարձկան ահաբեկիչների ներգրավումից, երբեք չի կարող նպաստել այլ վայրերում նրանց ներգրավմանը։

Իսկ տարածաշրջանային էսկալացիա հարուցելու նպատակով Ադրբեջանի կողմից ամենաշատը շահարկվածը, թերևս, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի թեման է: Ադրբեջանը շարունակաբար պնդում է, թե Հայաստանի Հանրապետությունը անարձագանք է թողնում այդ հարցը: Այս տվյալը մինչդեռ բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, որովհետև ես բազմիցս հրապարակային արտահայտել եմ Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը Ադրբեջանի հետ կնքել խաղաղության պայմանագիր:

Բայց բանը հասել է նրան, որ Ադրբեջանը այսօր էլ շարունակաբար հայտարարում է, թե Հայաստանին 5 կետանոց առաջարկ է փոխանցել, բայց մենք իբր անարձագանք ենք թողել այդ առաջարկությունը: Կառավարության նախորդ նիստում, ուղիղ եթերում ես մանրամասն անդրադարձել եմ այս խնդրին և արձանագրել, որ մարտի 10-ին Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել Ադրբեջանի 5 կետանոց առաջարկ, և մենք մարտի 14-ին, այսինքն՝ չորս օր անց, գրավոր պատասխանել ենք այդ առաջարկին և պատասխանը փոխանցել ենք այն նույն ճանապարհով, ինչ ճանապարհով ստացել ենք:

Այն մեզ փոխանցել է ԵԱՀԿ ՄԽ համանախահող երկիրը, մենք պատասխանը փոխանցել ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների միջոցով: Նաև հրապարակային հայտարարել ենք, որ Ադրբեջանի առաջարկներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը 2022 թվականի մարտի 21-ին հայտարարել է. (մեջբերում եմ)

«Մարտի 10-ին Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա: Այլ բան, որ այդ առաջարկները չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգի բոլոր հարցերը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը փոխանցած մեր պատասխանով լրացրել ենք օրակարգը և հետևաբար՝ այդ հենքի վրա պատրաստ ենք խաղաղության բանակցությունների մեկնարկին» (մեջբերման ավարտ):

Սա Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն է, և ինչպես տեսնում եք, Ադրբեջանի փոխանցած հինգ կետանոց առաջարկին Հայաստանի Հանրապետությունը արձագանքել է թե՛ հրապարակային և թե՛ աշխատանքային-դիվանագիտական խողովակներով: Այս պատասխանը նշանակում է, որ Հայաստանի համար ընդունելի է փոխադարձաբար տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության ճանաչման սկզբունքը: Եվ ուրեմն հարց է ծագում, ինչո՞ւ է Ադրբեջանը այս արձագանքը համարում արձագանքի բացակայություն:

Պատճառն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը իր հրապարակային և դիվանագիտական արձագանքներում արձանագրել է, որ կա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր, և Հայաստան-Ադրբեջան համապարփակ կարգավորման համատեքստում պետք է հասցեագրվի Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների հարցը:

Ադրբեջանի դիրքորոշումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր չկա, այն այլևս լուծված է: Ադրբեջանի այս դիրքորոշումը չի պատասխանում սակայն մի կարևոր հարցի. իսկ ինչպե՞ս է այդ դեպքում լուծվել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների հարցը: Այս հարցի պատասխանը չկա, ու սա է պատճառը, որ միջազգային հանրությունը շարունակաբար խոսում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորման անհրաժեշտության մասին, ինչի դրսևորումը տեսնում ենք միջազգային ամենատարբեր հարթակներում: Հասկանալով, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը առկա է և ավելի է արտահայտվելու միջազգային օրակարգում, Ադրբեջանը փորձում է ոչ թե լուծել այդ հարցը, այլ փակել այն, և այս գործողությունն է մեկնարկել Ասկերանի շրջանի Փառուխ գյուղից: Ադրբեջանը, ըստ էության, փորձում է բոլոր հայերին տեղահանել Լեռնային Ղարաբաղից, այդպիսով հարցը փակված համարելու համար, որը շարունակվելու ակնհայտ միտում ունի:

Եթե սխալվում ենք, Ադրբեջանն ուրեմն թող Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության երաշխիքների հարցերի քննարկման նկատմամբ կոնկրետ հետաքրքրություն ցուցաբերի: Խնդիր, որ առաջ է քաշում ոչ միայն Հայաստանը, այլև ողջ միջազգային հանրությունը:

Իսկ պաշտոնական Բաքուն հակառակ ուղղությամբ է շարժվում՝ պնդելով, որ Լեռնային Ղարաբաղ չկա: Նաև այս է պատճառը, որ Ադրբեջանի պաշտոնական շրջանակները բավական ագրեսիվ են արձագանքում բոլոր այն դեպքերին, երբ միջազգային հանրությունը օգտագործում է Լեռնային Ղարաբաղ անվանումը:

Այս անվանման օգտագործումը, սակայն, միանշանակ լեգիտիմ է, այլոց թվում նաև այն պատճառով, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ հստակ արձանագրված է՝ Լեռնային Ղարաբաղ, Լեռնային Ղարաբաղի հակամարտություն եզրույթները: Այդ հայտարարության տակ դրված է նաև Ադրբեջանի նախագահի ստորագրությունը:

Եվ, ի դեպ, այն որ Ադրբեջանը որդեգրել և իրականացնում է «Լեռնային Ղարաբաղն առանց հայերի» քաղաքականություն, հիմնավորվում է նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կամայական մեկնաբանություններով: Այդպիսին են, օրինակ՝ Ադրբեջանի շարունակական պնդումները, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունով արձանագրվել է պաշտպանության բանակը Լեռնային Ղարաբաղից դուրս բերելու պարտավորություն:

Սա առավել քան կամայական մեկնաբանություն է, որովհետև նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հստակ նշված է, թե որտեղից պետք է դուրս գան հայկական ստորաբաժանումները և որտեղ պետք է մնան: Ասեմ նաև, որ հենց Ադրբեջանի նախագահի ավելի վաղ արած հայտարարություններն են վկայում այն մասին, որ Ադրբեջանի առաջ քաշած այս դրույթը մտացածին է: 2021 թվականի նոյեմբերի 26-ին Ռուսաստանի Դաշնության նախագահի միջնորդությամբ տեղի ունեցած մեր եռակողմ հանդիպմանը նա ինքն է հրապարակային հայտարարել, թե 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր դրույթները գործնականում իրագործված են, բացառությամբ կոմունիկացիաների բացման կետի: (Ընդգծեմ, որ ակնհայտ է՝ մինչև օրս ամբողջությամբ իրականացված չէ նաև ռազմագերիներին, պատանդներին, այլ պահվող անձանց վերադարձնելու մասին դրույթը, ինչի շուրջ աշխատանքները շարունակվում են:

Պիտի արձանագրենք, որ Լեռնային Ղարաբաղի ՊԲ դուրսբերումը նշանակում է Լեռնային Ղարաբաղից հայերի դուրսբերում, և, ըստ էության, այս պահանջն է, որ Ադրբեջանը ձևակերպում է: Սրանով է նաև հիմնավորվում Լեռնային Ղարաբաղը հայկական ամեն ինչից, այդ թվում՝ հազարամյա եկեղեցիներից, խաչքարերից, գրառումներից ազատելու Ադրբեջանի քաղաքականությունը: Եվ Փառուխի իրադարձություններն են հիմնավորում, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը պաշտպանվելու կարիք ունի, այլապես կդառնա ցեղասպանության զոհ:

Նախկինում մենք առաջարկել ենք լուծումներ, որոնք կնվազեցնեին կամ կբացառեին նման կոնֆլիկտային իրավիճակը և կլուծեն ռազմականացված շփման գծի հարցը, նկատի ունեմ՝ Փառուխի հետ կապված իրադարձությունները: Առաջարկի էությունը հետևյալն է. արձանագրել, ֆիքսել շփման գիծը Լեռնային Ղարաբաղում, արձանագրել կողմերի պարտավորությունը՝ չհատել այդ շփման գիծը, շփման գծի երկայնքով հանել բոլոր մարտական հենակետերը, ստեղծել դեմիլիտարիզացված գոտի և պայմանավորվածությունների կատարումը ամրացնել կոնկրետ երաշխիքներով: Այս առաջարկությունը չի ընդունվել, բայց երաշխիքների արդիականությունն ակնհայտ է հատկապես հիմա:

Պիտի տեղեկացնեմ, որ Փառուխի ճգնաժամը, ըստ էության, ծագել է պայմանավորվածությունների խախտման արդյունքում: Տարածաշրջանում լարվող իրադրությունը թուլացնելու համար ձեռք էր բերվել պայմանավորվածություն՝ Փառուխ-Խրամորթ հատվածից մի շարք դիրքեր հայելային կերպով հանելու վերաբերյալ, և այս պայմանավորվածությունը պիտի երաշխավորեր ՌԴ խաղաղապահ զորախումբը: Հայկական մի քանի դիրքեր ետ են քաշվել, Ռուսաստանի խաղաղապահները տեղակայվել են նշված հատվածում, սակայն նրանց աչքի առաջ ադրբեջանցիները ներխուժել են խաղաղապահների պատասխանատվության գոտի:

Մենք ցավով ենք արձանագրում սա և այն, որ չնայած Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության, ԱՄՆ, Ֆրանսիայի, ՄԱԿ-ի հստակ հայտարարություններին, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների ներխուժումը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի այսօրվա դրությամբ շարունակվում է:

Մենք ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախումբը կոնկրետ քայլեր կձեռնարկի ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումը խաղաղապահների պատասխանատվության գոտուց ապահովելու և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ արձանագրված ստատուս քվոն վերականգնելու համար:

Ակնկալում ենք նաև, որ ներխուժման ընթացքում և դրանից հետո խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչների գործողությունները, որոնց մասին նշեցի, կամ հնարավոր անգործությունը, արժանանան պատշաճ քննության: Եկեք չմոռանանք նաև, որ այս իրադարձություններից առաջ Խրամորթ գյուղի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը 10 օր շարունակ ականանետային կրակ էին բացում: Լեռնային Ղարաբաղի մի շարք գյուղերում հրաձգային զենքերով կրակում էին և կրակում են բնակելի տների և գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տրակտորների ուղղությամբ: Նման դեպքեր են արձանագրվել Նոր շեն, Ամարաս, Թաղավարդ գյուղերի ուղղությամբ, իսկ 2021 թվականի հոկտեմբերի 9-ին Մարտակերտում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տրակտորիստ է սպանվել՝ տրակտորի ղեկին, ադրբեջանցի դիպուկահարի կողմից՝ խաղաղապահների ներկայությամբ:

Այս գործողությունների ակնհայտ նպատակը Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտումների քաղաքականությունն ավարտին հասցնելն է:

Ի դեպ, սրա մասին է վկայում նաև նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի ադրբեջանական խեղաթյուրումը: Այդ կետը, հիշեցնեմ, տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի վերականգնման և Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանին կապող ճանապարհի գործարկման մասին է: Դուք տեղյակ եք, որ Հայաստանն այս թեմայով համապարփակ առաջարկություններ է արել: Չմտնելով մանրամասների մեջ, ասեմ, որ մեր առաջարկի էությունը հետևյալն է. վերակառուցել Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին, վերաբացել կամ կառուցել ավտոմոբիլային ճանապարհ, որը նաև կկապի Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի հետ՝ սահմանային անցման կետերում իրականացնելով սահմանային, մաքսային և այլ հսկողություններ:  

Ադրբեջանը մեր այս դիրքորոշումը և՛ ընդունում է, և՛ չի ընդունում: Եվ սա արտահայտվում է հետևյալում. նրանք ասում են, որ համաձայն են այս ճանապարհի գործարկման ցանկացած իրավական ռեժիմի, բայց նույն ռեժիմը պետք է գործի նաև Լաչինի միջանցքում, և այս դիրքորոշումը հիմնավորելու համար հղում են անում նոյեմբերի 9-ի հայտարարությանը:

Այս խոսույթը անհիմն է երկու պատճառով. նախ՝ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Հայաստանի Հանրապետության որևէ տարածքի և դրա հետ առնչություն ունեցող միջանցքի մասին հիշատակում չկա, բայց «Լաչինի միջանցք» արտահայտություն կա: Լաչինի միջանցքը ոչ թե կամ ոչ միայն ճանապարհ է, այլև տարածք, որը ունի 5 կիլոմետր լայնություն: Այդ ողջ տարածքը, ըստ եռակողմ հայտարարության, գտնվում է ՌԴ խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո: Եռակողմ հայտարարության 9-րդ կետում Հայաստանի տարածքի նկատմամբ որևէ այլ երկրի վերահսկողության դրույթ պարզապես գոյություն չունի: Եվ հետո, Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի զուգահեռները տարօրինակ են՝ մի քանի պատճառներով: Նախ՝ Նախիջևանը Ադրբեջանի հետ ունի ցամաքային կապ՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Թուրքիայի տարածքով: Օդային կապ՝ Իրանի Իսլամական Հանրապետության, Թուրքիայի և Հայաստանի Հանրապետության օդային տարածքով:

Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ ունի միայն ցամաքային կապ, միայն Լաչինի միջանցքով, և Լաչինի միջանցքը Ադրբեջանի կողմից որևէ կերպ վերահսկվող տարածք դարձնելը նշանակում է միայն մեկ բան՝ Լեռնային Ղարաբաղի հայաթափում:

Մենք կրկին արձանագրում ենք. Լաչինի միջանցքի համեմատությունը ՀՀ տարածքով բացվելիք ճանապարհի հետ անընդունելի է, նոյեմբերի 9-ի հայտարարությունը ՀՀ տարածքով որևէ միջանցքի գոյություն չի նախատեսում, և Հայաստանը չի ընդունել և չի ընդունելու միջանցքային որևէ տրամաբանություն:

Մյուս կողմից՝ մենք պատրաստ ենք մեր առաջարկների շրջանակներում բացել ճանապարհը և երկաթուղին: Կառուցել ճանապարհը և երկաթուղին, բայց անհրաժեշտ ենք համարում դե յուրե նշանակություն ունեցող համաձայնագիր ստորագրել Ադրբեջանի հետ: Ինչո՞ւ, որովհետև մենք շատ կոնկրետ ռիսկ ենք տեսնում, երբ Հայաստանը կկառուցի և՛ ճանապարհը, և՛ երկաթուղին, իսկ Ադրբեջանը կհրաժարվի բացել սահմանը: Եվ կստացվի, որ մի քանի հարյուր միլիոն դոլար ներդրում պահանջած ենթակառուցվածքներից չեն կարողանա օգտվել ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը, ոչ երրորդ երկրները, և Հայաստանը կկորցնի մի քանի հարյուր միլիոն դոլար: Այսօր մենք ինչ ենք առաջարկում: Առաջարկում ենք երկաթուղու վերագործարկման մասին 2021 թ. դեկտեմբերի 14-ին Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունները արձանագրել դե յուրե, համաձայնեցնել երկաթուղու պարամետրերը և սկսել շինարարությունը: Կամ դա անել փաթեթով՝ ներառելով ավտոմոբիլային ճանապարհը, այն պահից, երբ Ադրբեջանը դրական արձագանք կտա մեր առաջարկներին: Մեր գրավոր առաջարկները, ի դեպ, մենք փոխանցել ենք նաև մեր մի շարք միջազգային գործընկերների, որոնց համար մեր առաջարկները տրամաբանական են, ընդունելի, հասցեագրում են տարածաշրջանի բոլոր երկրների շահերը:

Հարգելի՛ ներկաներ, սիրելի՛ հայրենակիցներ.

Հաջորդ հարցը, որն Ադրբեջանը օգտագործում է էսկալացիան արդարացնող խոսույթ ձևավորելու համար, Հայաստան-Ադրբեջան սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցն է: 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքներով Ռուսաստանի Դաշնության նախագահը, Ադրբեջանական Հանրապետության նախագահը և Հայաստանի Հանրապետության վարչապետը ընդունել են հայտարարություն, որտեղ ասվում է, որ իրենք պայմանավորվել են «հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր ձեռնարկել և գործընթացը մղել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ»։

Չեմ կարծում, թե այս հայտարարությունը կարող է որևէ տարընթերցման տեղ տալ, և ակնհայտ է, որ դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցերով հանձնաժողով ստեղծելուն պետք է նախորդեն հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր:

Ադրբեջանը նման միջոցառումների վերաբերյալ ոչ մի առաջարկ չի արել: Հայաստանը, ինչպես գիտեք, հանդես է եկել խորհրդային ժամանակների հայ-ադրբեջանական սահմանագծից զորքերի հայելային հետքաշման, այդ սահմանագծի պահպանությունը սահմանափակ թվով սահմանապահների հանձնելու և սահմանի նկատմամբ միջազգային մոնիթորինգ իրականացնելու առաջարկով: Ադրբեջանը մինչև օրս այդ առաջարկին պաշտոնական պատասխան չի տվել, երրորդ երկրներից ստացված տեղեկատվությամբ՝ մեր առաջարկն ընդունելի չէ Ադրբեջանի համար:

Այս հարցում, սակայն, մենք եղել ենք և կանք մաքսիմալ ճկուն և հետքաշման մի քանի այլ բանաձևեր նույնպես առաջարկել ենք: Ադրբեջանը կամ չի ընդունում, կամ չի արձագանքում այս առաջարկներին: Ի՞նչ է սա նշանակում: Փաստացի նշանակում է, որ Ադրբեջանը փորձում է սահմանին լարվածությունը և ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը պահել նաև սահմանագծման գործընթացի ժամանակ, Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ձևակերպելու և այդ պահանջները չբավարարելու պարագայում ռազմական սադրանքների դիմելու համար: Սա անընդունելի մոտեցում է:

Ամեն դեպքում, կարծում եմ՝ անհրաժեշտ է սահմանային իրադրության միջազգային մոնիթորինգի մեխանիզմ գործարկել: Մենք այդպիսի մի քանի տարբերակ ենք առաջարկել Ադրբեջանին, և մեզ համար ընդունելի կլինի այդ տարբերակներից ցանկացածը, որը կընդունի Ադրբեջանը:

Հարգելի՛ ներկաներ, սիրելի՛ հայրենակիցներ.

Վերադառնալով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին, ուզում եմ արձանագրել, որ Ադրբեջանի զինված ուժերը, բացի այն, որ ներխուժել են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի, շարունակում են Լեռնային Ղարաբաղի մի շարք գյուղերի բնակչությանն ահաբեկող հայտարարություններ անել բարձրախոսներով: Սա նույնպես տեղի է ունենում խաղաղապահների աչքի առաջ: Իսկ բարձրախոսներով մարդկանցից պահանջում են լքել իրենց տները՝ հակառակ դեպքում սպառնալով ուժի գործադրմամբ նրանց հեռացնել այնտեղից: Սա էթնիկ զտումների ակնհայտ պահանջ է:

Հայ առաքելական քրիստոնյա հավատքի բնակչություն ունեցող գյուղերի բնակիչների համար նույնիսկ օրվա գիշերային ժամերին ադրբեջանցիները բարձրախոսներով մուսուլմանական ազան են միացնում: Մենք իհարկե մեծ հարգանք ունենք իսլամական կրոնի և քաղաքակրթության նկատմամբ, բայց այն, ինչ անում է Ադրբեջանը, մարդկանց խղճի և կրոնի ազատության նկատմամբ բռնություն է, կրոնական ատելություն հրահրելու միջոց և, ի վերջո, վիրավորում է մեր հայրենակիցների կրոնական զգացմունքները:

Վերը ես արդեն անդրադարձա Լեռնային Ղարաբաղը հայկական ամեն բանից ազատելու Ադրբեջանի քաղաքականությանը: Այս համատեքստում հիշատակման արժանի է Ադրբեջանի մշակույթի նախարարի փետրվարի 23-ին արած այն հայտարարությունը, թե «Աղվանական հոգևոր տաճարների վրա հայերի գրած կեղծ հետքերի վերացման համար ստեղծվել է աշխատանքային խումբ՝ բաղկացած ալբանական պատմությունը, ճարտարապետությունը իմացող մասնագետներից»: Սա նշանակում է, որ Ադրբեջանը հրապարակայնորեն և պաշտոնապես մեկնարկում է իրեն հասանելի հայկական մշակութային ժառանգության նենգափոխումը, վերացումը: Եվ մշակույթի նախարարի հայտարարությունը ամենևին էլ պատահականություն չէ: 2021 թվականի մարտի 16-ին Հադրութի շրջան կատարած այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, խոսելով Ծակուռիի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու վերաբերյալ, հայտարարել է. «Հայերը ինչպես պղծել են մեր մզկիթները, այնպես էլ հին աղվանական տաճարն են պղծել: Բայց մենք կվերականգնենք։ Այս բոլոր գրությունները կեղծ են, հետո գրված գրություններ են»։ Ադրբեջանի այս քայլերը բացահայտ մարտահրավեր են ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից 2021 թ. դեկտեմբերի 7-ին կայացված հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշմանը, որը հստակ կերպով պարտավորեցնում է Ադրբեջանին. «Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության, ներառյալ՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների և արտեֆակտերի դեմ»:

Այս բոլոր իրավիճակները պետք է պատշաճ միջազգային քննության և գնահատականի արժանանան: Միջազգային հանրությունից ակնկալում ենք Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հասցեական գնահատական, որովհետև Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը ամեն օր ահաբեկվում է, բառիս բուն իմաստով՝ ամեն օր (ներառյալ գազային ահաբեկչությունը), և դրա նպատակը նրանց իրենց տներից ու հայրենիքից տեղահանելն է:   

Իսկ ելույթս ուզում եմ ավարտել՝ կրկին արձանագրելով, որ Հայաստանը կոնկրետ և տրամաբանական լուծումներ է առաջարկում սահմանագծման և սահմանազատման, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, Լեռնային Ղարաբաղում ռազմական էսկալացիան բացառելու առումով, և մեզ մերժողականության կամ պայմանավորվածությունները չկատարելու մեջ մեղադրելու որևէ հիմք կամ հիմնավորում չկա:

Կրկին Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունն եմ արտահայտում՝ Ադրբեջանի հետ ստորագրելու խաղաղության պայմանագիր: Հայաստանը պատրաստ է խաղաղության  բանակցությունների անհապաղ մեկնարկին: Ապրիլի 6-ին Բրյուսելում նախատեսված է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահի և իմ հանդիպումը: Եվ հույս ունեմ՝ այդ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահի հետ կքննարկենք և կհամաձայնեցնենք խաղաղության բանակցությունների մեկնարկի հետ կապված բոլոր հարցերը»,- ասել է վարչապետը Կառավարության նիստի իր ելույթում:

Դիտումների քանակ927
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը անձամբ է փոխանցել որոշ թոշակառուների բանկային քարտերը 00:5521 Մար, 2026
  • ԵՊՀ-ի ֆիզիկայի ինստիտուտում պաշտոնապես բացվել է «Իմ քայլը» հիմնադրամի «Քվանտա» մագիստրոսական ծրագրի նոր լսարանը 00:4321 Մար, 2026
  • Օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան համաձայնագիրը նպաստել է նաև զբոսաշրջային հոսքերի աճին 00:2421 Մար, 2026
  • Իրանն ավելի ուժեղ է, քան թշնամին պատկերացնում է. Խամենեի 23:5120 Մար, 2026
  • Երևանում հետիոտնին մահացու վրաերթի ենթարկած բեռնատարի վարորդը ձերբակալվել է․ ՔԿ 23:2520 Մար, 2026
  • Մարտի 21-ի եղանակային կանխատեսումները 23:1320 Մար, 2026
  • Զբոսաշրջության կոմիտեն ընդունել է Global Affairs Canada-ի ներկայացուցիչներին 23:0020 Մար, 2026
  • Հայաստանի համար մեծ պատիվ է 2027 թվականին Ֆրանկոֆոնիայի խաղերի հյուրընակալումը․ Միրզոյան 22:5120 Մար, 2026
  • «Ովքեր որ ձեր քվեն գնում են, նրանք են ինքնությունը գողանալու». Մարթա Կոսի հանդիպումները՝ Գյումրիում 22:4220 Մար, 2026
  • ԱԺ հանձնաժողովը քննարկել է ԵԱՏՄ–ԱՄԷ տնտեսական գործընկերության համաձայնագիրը 22:2120 Մար, 2026
  • Համատեղ վարժանք ոստիկանական և փրկարարական արձագանքի՝ միջազգային գործընկերների մասնակցությամբ 22:2020 Մար, 2026
  • Հարցազրույց Մարթա Կոսի հետ 22:0520 Մար, 2026
  • Դաս 5-րդ․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 21:5720 Մար, 2026
  • Սամվել Կարապետյանը անվտանգությունից խոսելու իրավունք չունի. Սուրեն Պապիկյան 21:3020 Մար, 2026
  • Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը վարկաբեկելու փորձ կա․ Գասպարյան 21:0920 Մար, 2026
  • Լուրեր 21:00 | Ինչի է բերելու Քոչարյանի, Կարապետյանի, Ծառուկյանի փորձը. Վարչապետի ուղերձը | 20.03.2026 21:0020 Մար, 2026
  • Գյումրու 2 մանկապարտեզում վաղ տարիքի խմբեր են բացվել 20:5920 Մար, 2026
  • Մարտ 20-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5520 Մար, 2026
  • Ֆրանսիայի արտգործնախարարը կոչ է արել Թեհրանին զիջումների գնալ և կտրուկ փոխել իր դիրքորոշումը հանուն խաղաղության 20:4520 Մար, 2026
  • Արայիկ Հարությունյանը ներկա է եղել ՀՌՀ 25-ամյակին նվիրված միջոցառմանը 20:3920 Մար, 2026
  • Կրեմլին մոտ տնտեսագետները մինչև տարեվերջ ռեցեսիա են կանխատեսում ՌԴ-ում. «Իզվեստիա» 20:3420 Մար, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 20.03.2026 20:2920 Մար, 2026
  • Ռուսաստանը չի մասնակցի մարտի 21-ին ԱՄՆ-ում կայանալիք բանակցություններին. Պեսկով 20:2320 Մար, 2026
  • Հանդիպակաց երթևեկող «ԲՄՎ»-ն հայտնաբերվել է․ կազմվել է արձանագրություն 20:1820 Մար, 2026
  • Եվրահանձնաժողովը դատական հայցեր է պատրաստում Հունգարիայի դեմ. Politico 20:1420 Մար, 2026
  • 2025-ի ամբողջ ընթացքում պահպանվել է հարաբերական կայուն օպերատիվ իրադրություն. պաշտպանության նախարար 20:0420 Մար, 2026
  • Աստծո տանը պետք է լինի հոգևոր, ոչ թե քաղաքական քարոզ. Եկեղեցու բարենորոգման խորհրդին միացած քահանա 19:5820 Մար, 2026
  • Հրազդանի, Սևանի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձնախառն անձրև է տեղում 19:5120 Մար, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. 20 մարտ. 2026 19:4620 Մար, 2026
  • Իրանի հետ սահմանին սովորականից շատ տարբերվող մեծ շարժի, մեր քաղաքացիների վերադարձի կամ ելքի ու մուտքի տենդենց չի նկատվել. Միրզոյան 19:3920 Մար, 2026
  • Իրանը հայտարարել է հարվածների նոր ալիքի մասին 19:3320 Մար, 2026
  • ԱԺ հանձնաժողովում քննարկվել է ԵԱՏՄ-ի և ԱՄԷ-ի միջև տնտեսական գործընկերության մասին համաձայնագրի վավերացման նախագիծը 19:2520 Մար, 2026
  • Արա Ֆիդանյանը նշանակվել է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությանը կից կապի սպա 19:1920 Մար, 2026
  • ԱՄՆ-ն մտադիր է վերացնել որոշ պատժամիջոցներ իրանական նավթի նկատմամբ. Բեսենթ 19:1420 Մար, 2026
  • Ունեցանք շատ հետաքրքիր քննարկում. ԱԽ քարտուղարը «Դիմակայունության դպրոց» ծրագրի շրջանակում երկրորդ անգամ է հանդիպել ուսանողների հետ 19:0620 Մար, 2026
  • Լուրեր 19:00 | Բարենորոգմանը միացել եմ եկեղեցին քաղաքականությունից հեռու պահելու համար. քահանա 19:0020 Մար, 2026
  • Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի կանոնակարգմանն ուղղված գաղափարներ 18:5920 Մար, 2026
  • ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանով օպերատիվ-հետախուզական վարչությունների տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ են նշանակվել 18:5120 Մար, 2026
  • Շվեյցարիան դադարեցնում է սպառազինությունների արտահանումն ԱՄՆ՝ Իրանի հետ պատերազմի պատճառով 18:4420 Մար, 2026
  • Երևանում կանցկացվի «Հեռահաղորդակցության շաբաթ 2026»-ը 18:3820 Մար, 2026
  • Թատրոնը՝ որպես ինքնություն. երիտասարդական ներկայացում 18:3120 Մար, 2026
  • «Մոսկաֆե»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է 18:2220 Մար, 2026
  • Չենք պատրաստվում զորքեր ուղարկել Իրան. Թրամփ 18:1620 Մար, 2026
  • Արսեն Թորոսյանն այսօր անձամբ հետևել է տեղաշարժման սահմանափակում ունեցող քաղաքացիներին կենսաթոշակի և նպաստի բանկային քարտերի առաքման գործընթացին 18:1120 Մար, 2026
  • Նույն փոցխի վրա երկու անգամ կանգնելու առաջնորդող ուժերը միանշանակ և աներկբա պետք է մերժվեն. Փաշինյան 18:0520 Մար, 2026
  • 2025-ին 2024 թվականի համեմատ պարտադիր ժամկետային ծառայության զորակոչվածների թիվն աճել է 7 տոկոսով. Պապիկյան 17:5920 Մար, 2026
  • Պարսից ծոցի երկրները հաղորդում են իրանական նոր հարձակումների մասին 17:5220 Մար, 2026
  • Նրանք գնում են պատերազմի դուռը բացելու ճանապարհով. Փաշինյանը՝ Քոչարյանի, Կարապետյանի և Ծառուկյանի ղեկավարած ուժերի մասին 17:4520 Մար, 2026
  • Ունենք պատմական հնարավորություն Հարավային Կովկասը դարձնելու տարածաշրջաններն իրար կապող կամուրջ. Տաթևիկ Գասպարյան 17:4220 Մար, 2026
  • Առաջիկա օրերին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանով 17:3420 Մար, 2026
  • ՏԿԵՆ-ում քննարկվել է էներգետիկ ոլորտում ներդրումային ծրագրերի ընթացքը 17:2620 Մար, 2026
  • Բրյուսելում տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 5-րդ նիստը 17:1720 Մար, 2026
  • Իսրայելը հարվածում է Իրանի կառավարական ուժերին 17:0920 Մար, 2026
  • Լուրեր 17։00 | Առկա են նոր Սահմանադրության բազմաթիվ սևագիր տարբերակներ. նախարարության հերքումը 17:0020 Մար, 2026
  • «Րայդթեք էյ էմ» ընկերությունը 2025-ին 7 մլրդ 250 մլն դրամի հարկ է վճարել 16:5720 Մար, 2026
  • Անձնական ֆինանսներ՝ կառավարումից մինչև խնայողություն 16:4820 Մար, 2026
  • Առաջիկա երկու տարիներին Հայաստանը կարիք կունենա կիբեռանվտանգության 500 նոր մասնագետի. ՀՏՀԳ 16:3920 Մար, 2026
  • ԵՄ-ն նախկինի պես մտադիր է մինչև տարեվերջ հրաժարվել ռուսական հեղուկացված բնական գազից 16:2820 Մար, 2026
  • ԱԺ հանձնաժողովում քննարկվել է Կառավարության ծրագրի 2025 թվականի կատարողականը 16:2120 Մար, 2026
  • Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում թույլ ձյուն է տեղում 16:1120 Մար, 2026
  • Հանրային ոլորտի նորարարության III համաժողովում քննարկվել է Հայաստանի ԱԲ ապագան․ մասնակցել է նաև Գևորգ Մանթաշյանը 16:0220 Մար, 2026
  • ԱՄՀ-ի հետ համագործակցությունն առնչվում է երկրում իրականացվող գրեթե բոլոր առանցքային բարեփոխումներին. Մհեր Գրիգորյան 15:5320 Մար, 2026
  • ՇՄ նախարարի տեղակալը և Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության ներկայացուցիչներն անդրադարձել են COP17-ի շրջանակում համագործակցության հնարավորություններին 15:4520 Մար, 2026
  • Արա Ֆիդանյանն ազատվել է ՆԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնից 15:3620 Մար, 2026
  • Քննարկվել են ՀՀ-ում առողջ ծերացման խոչընդոտները. ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալը 15:3120 Մար, 2026
  • Դատապարտյալի անվամբ բերված շաուրմաների միջից հայտնաբերվել են թմրամիջոցին նմանվող զանգվածներ 15:2120 Մար, 2026
  • Գազամատակարարման պլանային դադարեցում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի որոշ հասցեներում՝ մարտի 24-ին 15:1220 Մար, 2026
  • Հրազդանի երաժշտական դպրոցից հարվածային գործիք, էլեկտրական տաքացուցիչներ և այլ պարագաներ գողացած անձը հայտնաբերվել է 15:0420 Մար, 2026
  • Լուրեր 15:00 | Սամվել Կարապետյանի տղաները ո՞ւր են եղել մինչև 27 տարեկանը. Սուրեն Պապիկյանի արձագանքը 15:0020 Մար, 2026
  • Շրջանառվող նոր Սահմանադրության նախագծի հետ կապված տեքստը չի հանդիսանում այն փաստաթուղթը, որը նախատեսվում է հրապարակել. արդարադատության նախարարություն 14:5720 Մար, 2026
  • ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության իրական հնարավորությունը ստեղծված է. ԱՄՆ հետախուզական ծառայություն 14:5120 Մար, 2026
  • Անահիտ Մանասյանը և Բաբկեն Թունյանը քննարկել են գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր 14:4120 Մար, 2026
  • ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլը կմեկնարկի մարտի 21-ին. Զելենսկի 14:2920 Մար, 2026
  • Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության տարածքում դիրք չի կառուցել. Պապիկյան 14:2120 Մար, 2026
  • Կա նմանատիպ ազդակ, վարչապետը տվել է քաղաքական գնահատական. ՆԳ նախարարը՝ ՀՀ-ում պատերազմ նախապատրաստողների մասին 14:1420 Մար, 2026
  • Տարվա կտրվածքով ունենք սպանության 50 դեպք, որը համաշխարհային միջինից 2 անգամ քիչ է. ՆԳ նախարար 14:0420 Մար, 2026
  • Սամվել Կարապետյանը մի ամբողջ գերդաստան ունի չծառայած զավակներով, որդիներով, թոռներով. Պապիկյան 13:5720 Մար, 2026
  • Կապան համայնքի Մանուկյան, Թումանյան և Ավետիսյան փողոցների հատման կամուրջը վերանորոգված է. Փաշինյան 13:4920 Մար, 2026
  • Ես չեմ ծրագրում զորքեր ուղարկել Մերձավոր Արևելք. Թրամփ 13:4220 Մար, 2026
  • Փոշենման սովորական սպիտակ զանգված է եղել, ոչ թմրամիջոց. ՆԳ նախարարը՝ Մխչյանի դպրոցի միջադեպի մասին 13:3120 Մար, 2026
  • ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 13:2620 Մար, 2026
  • Իրանը կորցրել է հրթիռներ արտադրելու կարողությունը. Նեթանյահու 13:2420 Մար, 2026
  • «Դիլիջան» պարկի 5 հողամասում կառուցապատման իրավունքը դադարեցնելու՝ Դատախազության հայցադիմումները ընդունվել են դատարանի վարույթ 13:1520 Մար, 2026
  • Մենք ունեցանք մեր տունը Օմանում, շատ շնորհակալ ենք Ձեզ և Կառավարությանը. քաղաքացին՝ ՀՀ ԱԳ նախարարին 13:0720 Մար, 2026
  • Լուրեր 13:00 | ԱՄՆ հետախուզական ծառայության զեկույցում անդրադարձ կա ՀՀ-Ադրբեջան խաղաղությանը 13:0020 Մար, 2026
  • Իրականացվել են ստուգողական աշխատանքներ, և փաստական տվյալներ են ձեռք բերվել. ՆԳ նախարարը՝ Արտաքին հետախուզության ծառայության տեղեկության մասին 12:5920 Մար, 2026
  • Շարունակում ենք աշխատանքները՝ ընտանիքի մյուս անդամներին վերաբերելի իրավիճակներին իրավական գնահատական տալու համար. ՆԳ նախարարը՝ երեխայի նկատմամբ բռնության դեպքի մասին 12:5420 Մար, 2026
  • Աշտարակում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ 12:4520 Մար, 2026
  • Կադրեր՝ Սիմոնի Paloma Rumba երգի տեսահովոլակի նկարահանման հրապարակից 12:3420 Մար, 2026
  • Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:3020 Մար, 2026
  • Էստոնիան մեղադրել է Ռուսաստանին` օդային տարածքի խախտման համար 12:2720 Մար, 2026
  • Ամփոփվել է Ռոբոտների հաքաթոնը․ հայտնի են հաղթողները 12:1920 Մար, 2026
  • Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է 9 կգ մարիխուանա․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը 12:1120 Մար, 2026
  • Իջևանի քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքին. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հերթական հայցը բավարարվել է 12:0420 Մար, 2026
  • Իրանը հայտնում է ամերիկյան F-35 կործանիչի խոցման մասին 11:5820 Մար, 2026
  • Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է 11:5320 Մար, 2026
  • «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի իրականացման գործընթացում էական առաջընթաց կա. ՏԿԵ նախարար 11:4420 Մար, 2026
  • ԱԺ-ում քննարկվել է մոպեդները, տրիցիկլներն ու քվադրիցիկլները պարտադիր ապահովագրության դաշտ բերելու նախագիծը 11:3620 Մար, 2026
  • 2025-ի ընթացքում ՀՀ սնանկության դատարան մուտքագրվել է 4733 սնանկության գործ 11:2520 Մար, 2026
  • Ակտիվացնելով Հայաստան-սփյուռք կապերը. ԿԳՄՍ նախարարն ընդունել է Հունաստանի «Հայաստան» կենտրոնի համահիմնադրին 11:1320 Մար, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015