Մեր առաջնահերթ անելիքը մեր քաղաքացիների պահանջն է՝ քրեաօլիգարխիկ համակարգը վերջնականապես պետք է արմատախիլ արվի ՀՀ-ից։ Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իմ ասելիքը և պլանը չի փոխվել. այդ ուժերի լիդերները պետք է բերվեն պատասխանատվության Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Դրանք քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն Ձեզ հայտնի գործերով, և քրեաօլիգարխիայի ունեզրկումը պետք է շատ մեծ տեմպերով և արագ տեղի ունենա՝ ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմով, քրեական գործերով, պետական շահերի պաշտպանության համակարգով, համայնքային շահերի պաշտպանության համակարգով:
Եվ ի վերջո, այս քաղաքական ուժերը իրենք քաղաքական ուժեր չեն, իրենք քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչներ են և պիտի նրանք գործունեության դաշտ չունենան Հայաստանի Հանրապետությունում: Ինչպես ասել եմ՝ պատերազմի եռագլուխ կամ լրտեսական եռագլուխ կուսակցությունը պետք է արմատախիլ արվի Հայաստանի Հանրապետությունից»,-ասաց նա։