Ռեֆորմիստների կուսակցության վարչապետի թեկնածու Վաղարշակ Հարությունյանը քվեարկել է 9/20 ընտրատեղամասում: Քվեարկությունից հետո հայտարարել է՝ ընտրել է հանուն Հայաստանի զարգացման և անվտանգության: Գնահատելով քարոզարշավի ընթացքը՝ Ռեֆորմիստների առաջին համարն ասել է, որ նախընտրական պայքարն անցել է օրենքի շրջանակում՝ որոշ շեղումներով:
Հարությունյանի խոսքով՝ մասնակցող կուսակցություններն ու դաշինքները ֆինանսական ռեսուրսներով անհավասար պայմաններում են, ինչն ազդում է նաև ընտրողի կամքի վրա: Նա նշել է, որ այդ խնդիրն իր վրա պետք է վերցնի պետությունը, ընտրվելու դեպքում խոստացել է լուծել հարցը:
«Կարևորն այն է, որ ընտրություններից հետո ձևավորվի ԱԺ, որը նպաստելու է Հայաստանի անվտանգությանը և զարգացմանը: Անկախ նրանից թե ինչ արդյունքներ կլինեն, որպեսզի մեր ԱԺ-ն ղեկավարվի պետական և ազգային շահերով»,- ասել է Հարությունյանը: