Ազգային ժողովը տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրելու երրորդ փորձն է անում: «Ուժեղ Հայաստան» խմբակցության առաջադրած առաջին երկու թեկնածուները փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվելու համար բավարար ձայներ չեն ստացել: Խորհրդարանի լիագումար նիստում հարցի քննարկման ժամանակ, սակայն, ելույթները ամենևին էլ թեկնածուների մասին չէին: Կառավարող և ընդդիմադիր խմբակցությունները գերադասում են ամբիոնն օգտագործել փոխադարձ մեղադրանքներ հնչեցնելու համար:
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում: