«Այն, ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից՝ անընդունելի է և անհասկանալի, մյուս կողմից պետք է շարունակենք խնամք տանել խաղաղության նկատմամբ»,- հայտարարել է վարչապետը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի օգնականի մասնակցությամբ Գանձասարում տեղի ունեցածին:
«Խաղաղությունն արժեք է թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի համար»,- Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում շեշտել է Նիկոլ Փաշինյանը: Անդրադառնալով ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձի գործընթացին՝ վարչապետը նկատել է՝ ժողովրդից և պետությունից թալանված ոչ մի լումա որևէ մեկը չի մարսելու:
«Օրենքում պետք է փոփոխություն կատարվի, և ապօրինի գույքը 100 տոկոսով բռնագանձվի»,- ընդգծել է վարչապետը:
Անդրադարձ է եղել ներքաղաքական և արտաքին քաղաքական օրակարգի կարևորագույն բոլոր հարցերին:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան