• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Օրը՝ 60 վայրկյանում | 16.09.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 16.09.2026 19:55
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Մայր օրենքին․ ՍԴ-ի որոշումը ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է... 13:13
Բաց հարթակ. Աշխատանքի ընդունվելիս տարիքն այլևս խոչընդոտ չէ, կարևորը լավ մասնագետ լինելն է. Կոչկանյան Բաց հարթակ. Աշխատանքի ընդունվելիս... 20:39
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Աշխարհ 22:4416 Սեպ, 2026

Իրանն անպաշտպան չէ. Արաղչի

ԵՄ-Ն ԿԱՆԱԴԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ԴԱՌՆԱԼ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՍՈՑԱՑՎԱԾ ԱՆԴԱՄ
 
Եվրամիությունը Կանադային առաջարկել է դառնալ միության ասոցացված անդամ. սա դեռ լիիրավ անդամակցություն չէ:
 
«Ցանկանում եմ աշխատանքներ սկսել և հող ստեղծել, որ Կանադան դառնա ԵՄ առաջին ասոցացված անդամը», - հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Նա շեշտել է՝ այս գործընկերությունն ուղղված չէ որևէ մեկի դեմ, այն պետք է նպաստի ընդհանուրի բարօրությանը և ուժին:  
 
Մայիսին Բեռլինն առաջարկել էր նման կարգավիճակ սահմանել Ուկրաինայի համար, սակայն այս գաղափարը բավարար աջակցություն չէր ստացել։ Թե կոնկրետ ինչ է ենթադրում ասոցացված անդամի կարգավիճակը, պարզ չէ: 
 
Կանադա-ԵՄ հարաբերություններն ամրապնդվում են հատկապես ԱՄՆ-Կանադա լարվածության և առևտրային պատերազմի ֆոնին։
 
ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԱՄՆ-ԻՐԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՄՏՆԻ ՆՈՐ ՓՈՒԼ. ՎԵՆՍ
 
Առաջիկա ամիսներին Միացյալ Նահանգների և Իրանի միջև հակամարտությունը կմտնի նոր փուլ՝ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը։ Ջեյ Դի Վենսի խոսքով՝ իրադարձությունների զարգացման երկու փուլ կա, և առաջինն ավարտվել է, դրա նպատակն էր ոչնչացնել Իրանի միջուկային ծրագիրը, զինված ուժերը, կարողությունները: «Երկրորդ փուլի էությունն է հնարավորինս պահպանել համաշխարհային կայունությունը և կանխել Իրանի կարողությունների վերականգնումը», - շարունակել է Ջեյ Դի Վենսը։ 
 
Խոսելով Իսրայելի հետ հարաբերությունների մասին՝ ԱՄՆ փոխնախագահը շեշտել է՝ Վաշինգտոնը չի կարող թույլ տալ, որ Մերձավոր Արևելքի հետ կապված հարցերում ամերիկյան արտաքին քաղաքականությունը ստորադասվի Իսրայելին, և անհրաժեշտության դեպքում կարող է հակադարձել Հրեական պետությանը:
 
Հայտարարությամբ է հանդես եկել Իսլամական Հանրապետության արտգործնախարարը: Աբբաս Արաղչին սուտ է որակել պնդումները, թե Իրանն անպաշտպան է: «Փաստն այն է, որ ամերիկյան հարյուրավոր ռազմական օբյեկտներ հողին են հավասարեցվել, տասնյակ օդանավեր են այրվել։ Եվ դա շատ քիչ մասն է միայն», - նշել է Արաղչին։
 
ԱՅՍ ՊԱՀԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀՐԱԴԱԴԱՐ ՉԿԱ. ԶԵԼԵՆՍԿԻ
 
Վոլոդիմիր Զելենսկին մեկնաբանել է Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որ Ուկրաինան և Ռուսաստանը համաձայնել են հարվածներ չհասցնել միմյանց էներգետիկ օբյեկտներին: Նա հայտնել է, որ այս պահին էներգետիկ հրադադար չկա: Զելենսկու խոսքով՝ Ուկրաինան արձագանքում է Ռուսաստանի գործողություններին և երբեք առաջինը չի հարվածում, թույլ դիրքերից անհնար է բանակցել Կրեմլի հետ, ուստի ուկրաինական ուժերը պատասխանելու են ռուսական հարվածներին: Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել է, որ վերջին շաբաթներին Ռուսաստանը երկու անգամ փորձել է հարվածել իր ինքնաթիռին, մասնավորապես՝ Մոլդովա այցի ժամանակ:
 
Ռուսաստանի արտգործնախարարն էլ հայտարարել է՝ պատրաստ են Ուկրաինայի հարցով երկկողմ և եռակողմ բանակցությունների, սակայն մեծ պատրանքներ չունեն կարգավորման վերաբերյալ առաջարկների հարցում: Սերգեյ Լավրովը մեղադրել է Եվրոպային՝ պատերազմը ձգձգելու համար, ընդգծել, որ եվրոպացիների հետ Ռուսաստանի անվտանգությանը վերաբերող հարցեր չեն քննարկելու: Նա հավելել է՝ եթե Ուկրաինայում արևմտյան զորքեր տեղակայվեն, դա կնշանակի, որ Ռուսաստանին պատերազմ է հայտարարվում: Միևնույն ժամանակ, Լավրովը հավատացրել է, որ չեն պատրաստվում հարձակվել արևմտյան երկրների վրա:
 
Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները: Կիևում պահեստներ են հրդեհվել, կան տուժածներ: Դնեպրոպետրովսկի մարզում ավտոբուսին ԱԹՍ-ի հարվածի հետևանքով հինգ մարդ է զոհվել:
 
Ռուսաստանի ՊՆ-ն էլ հայտնել է գիշերն ուկրաինական 71 ԱԹՍ խոցելու մասին: Բրյանսկի մարզում հայտնի է մեկ զոհի մասին:
 
ՓՀԵՆՅԱՆԸ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՐԵԼ Է ԱՄՆ-ԻՆ ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱՅԻՆ
 
Հյուսիսային Կորեան մեղադրել է Միացյալ Նահանգներին և Հարավային Կորեային՝ երկրի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու մտադրության համար: Փհենյանից նշում են, որ Վաշինգտոնը և Սեուլը պայմանավորվել են ուժեղացնել համատեղ արձագանքման կարողությունները և զորավարժությունները՝ պաշտպանվելու Հյուսիսային Կորեայից բխող միջուկային սպառնալիքներից: Հյուսիսային Կորեայի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ դա ընդամենը պատրվակ է ռազմական գործակցությունը խորացնելու և Կորեական թերակղզում պատերազմի դեպքում միջուկային, քիմիական և կենսաբանական զենք կիրառելու համար: Փհենյանը նախազգուշացրել է՝ սեփական անվտանգությունը պաշտպանելու համար հյուսիսկորեական կողմը կարող է գործի դնել միջուկային ուժերի վերաբերյալ օրենքի համապատասխան դրույթները։ «Կոչ ենք անում գնահատել հնարավոր հետևանքները և սա ընդունել որպես լուրջ նախազգուշացում», - ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։
 
Ավելի վաղ՝ Փհենյանը դատապարտել էր Միացյալ Նահանգների, Ճապոնիայի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունները՝ նշելով, որ այդ երկրների գործակցությունը վերածվում է հարձակողական վտանգավոր դաշինքի:
Դոնալդ Թրամփն էլ հայտարարել էր, որ լավ հարաբերություններ ունի Հյուսիսային Կորեայի հետ, և դա հաշվի առնելով՝ ուրախ չէ, որ Միացյալ Նահանգները իր նախագահությունից առաջ համաձայնել է մասնակցել Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժություններին, և հանձնարարել է Պատերազմի նախարարին՝ էականորեն կրճատել դրանք:
 
ԱՄՆ-Ն ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԸ ՆՈՐ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ
 
ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական 2 ձեռնարկության նկատմամբ սահմանված պատժամիջոցները՝ Մինսկում Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո հայտարարել է Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Ջոն Քոուլը։ 
 
Նրա խոսքով՝ Բելառուսն էլ, որպես բարի կամքի դրսևորում, ազատ է արձակում 25 բանտարկյալի։ Նա հավելել է, որ Բելառուսի նախագահի հետ նաև քննարկել են միջազգային և երկկողմ օրակարգի հարցեր, «միջանկյալ պայմանագիր» համաձայնեցրել: Թե ինչ փաստաթղթի մասին է խոսքը, ամերիկացի պաշտոնյան չի հստակեցրել։ 
 
Կողմերը նաև պայմանավորվել են շարունակել աշխատանքները՝ լուծելու մնացած խնդիրները։ Ջոն Քոուլը հավելել է՝ երբ ամեն ինչ հարթվի, նոր բանտարկյալներ ազատ կարձակվեն և կչեղարկվեն հակաբելառուսական այլ պատժամիջոցներ:
 
Օգոստոսի վերջին Սպիտակ տան ներկայացուցիչը հայտնել էր, որ Միացյալ Նահանգներին հաջողվել է հասնել Բելառուսում պահվող 500 բանտարկյալի ազատ արձակմանը, ևս 200 մարդու համաներում է շնորհվել։ Վաշինգտոնն ազատ ազրկված այս անձանց քաղբանտարկյալ է համարում:
 
Հեղինակ՝ Դիանա Գասպարյան
Դիտումների քանակ10
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • ՀՀ-ն արձանագրել է Գանձասարի հայկական ծագումը. Փաշինյանը՝ Հաջիևի մասնակցությամբ տեղի ունեցածի մասին 23:2316 Սեպ, 2026
  • «Նատալի Ֆարմ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 23 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 23:0016 Սեպ, 2026
  • Քաղցրաշենի մանկապարտեզում օձի հայտնվելու մասին լուրեր են տարածվել․ մանկապարտեզը 2 օր փակ կլինի 22:5716 Սեպ, 2026
  • «Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային» 22:5116 Սեպ, 2026
  • Իրանն անպաշտպան չէ. Արաղչի 22:4416 Սեպ, 2026
  • Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները հետևել են վրացի սահմանապահների ցուցադրական վարժանքին 22:2916 Սեպ, 2026
  • Մնացական Սաֆարյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանին 22:1216 Սեպ, 2026
  • Գյումրիում հիմնվում է ստեղծարար արդյունաբերական կենտրոն 22:1216 Սեպ, 2026
  • Հարցազրույց Լեոնիդ Ներսիսյանի հետ 22:0516 Սեպ, 2026
  • Երկրի խորհրդարանը դարձնում եք ձեր ընտանիքի հետ կապված հարցերի քննարկման վայր․ Նիկոլ Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին 21:5416 Սեպ, 2026
  • Պետությունից խաբեությամբ ավելի քան 1.5 միլիարդ դրամ հափշտակելու փորձ է բացահայտվել 21:4216 Սեպ, 2026
  • Ուզում ենք, որ հնարավորություն չլինի մաֆիոզ կապերով դատարաններում հասնել որոշումների ընդունման․ Փաշինյան 21:2916 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 16. 2026 21:0916 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Քոչարյանի նման թալանչիների մինչև վերջին կոպեկը ձեռքներից առնելու ենք․ Փաշինյան 21:0016 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 16-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5816 Սեպ, 2026
  • ԵԱՏՄ-ի հետ ստեղծված իրավիճակը Եվրամիության հետ ընդհանրապես կապ չունի. Փաշինյան 20:5316 Սեպ, 2026
  • Թրամփը հայտարարել է Քենեդու կենտրոնի փակման մասին 20:4816 Սեպ, 2026
  • Տավուշի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել 20:4816 Սեպ, 2026
  • Սևան և Ճամբարակ համայնքներում կգործարկվի միասնական երթուղային ցանց 20:4316 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ն Եվրոպայից և Մերձավոր Արևելքից 52 մլն ռազմական օգնությունը կուղարկի Ամերիկայի դաշնակիցներին 20:3716 Սեպ, 2026
  • Հայաստանի Հանրապետության հիմնադրման հիմքում դրվել է ֆորպոստի տրամաբանությունը. Փաշինյան 20:3216 Սեպ, 2026
  • Այսուհետև կանվանեմ գրագիտության հետ խնդիր ունեցող անձ. Վահագն Ալեքսանյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին 20:2516 Սեպ, 2026
  • Կանանց առաջնորդության ամրապնդումը շարունակելու է մնալ խաղաղ, ժողովրդավարական և դիմակայուն պետության կառուցման կարևոր մաս. Լիլիթ Մակունց 20:2116 Սեպ, 2026
  • Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի 20:2016 Սեպ, 2026
  • Եվրամիությունը Կանադային առաջարկել է դառնալ միության ասոցացված անդամ 20:1616 Սեպ, 2026
  • Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ 20:1116 Սեպ, 2026
  • Սաուդյան Արաբիան հութիներին մեղադրել է Մեքքայի վրա հարձակման համար 20:0616 Սեպ, 2026
  • Խտրականության բացառում և հավասարության խթանում. լայն քննարկում 20:0016 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 16.09.2026 19:5516 Սեպ, 2026
  • Ավտոմեքենաներից գողությունների դեպքերը նվազել են 33.4%-ով․ ՆԳ նախարար 19:5016 Սեպ, 2026
  • Լեհաստանը ուժեղացնում է Ուկրաինայի հետ սահմանի հսկողությունը՝ Ռուսաստանի հարձակումների պատճառով 19:4816 Սեպ, 2026
  • 30 հազար դրամի աջակցությունը դեկտեմբերից հետո կշարունակվի ևս 3 ամիս. Փաշինյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների աջակցության մասին 19:4016 Սեպ, 2026
  • Ղարաբաղի նախկին ղեկավարների շենքերը տվեք, թող մարդիկ ապրեն. Նիկոլ Փաշինյան 19:3316 Սեպ, 2026
  • Իսրայելը հայտարարել է, որ Լիբանանի սահմանային շրջաններն այդ երկրի բանակին վերադարձնելու ծրագիրը ձախողվել է 19:2516 Սեպ, 2026
  • Վերջին կոշիկն էլ ձեռքներիցդ առնելու ենք. Փաշինյանը՝ ապօրինի գույքի բռնագանձման գործերի մասին 19:2016 Սեպ, 2026
  • Գոռ Ենգոյանը՝ անցյալի ու ներկայի խաչմերուկում 19:1416 Սեպ, 2026
  • Վահագն Խաչատուրյանն ընդունել է Save Armenia հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը 19:0816 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | Թույլ չենք տալու Գիքորի ճակատագրի կրկնությունը. թեժ բանավեճ ԱԺ-ում 19:0016 Սեպ, 2026
  • Շարամբեյանական բազմաշերտ աշխարհը՝ ՀԱՊ ցուցահանդեսում 18:5716 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը՝ Ֆիոլետովոյի հատվածում երկաթուղու հնարավոր կառուցման մասին 18:5116 Սեպ, 2026
  • Առինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործեն 18:4316 Սեպ, 2026
  • Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 18:3516 Սեպ, 2026
  • Օզոնային շերտն ու Հայաստանը 18:2716 Սեպ, 2026
  • Նախագծի հրապարակումը մենք ակնկալում ենք մինչև տարեվերջ. Սրբուհի Գալյանը՝ Սահմանադրության մասին 18:2116 Սեպ, 2026
  • ՀՀ ինքնիշխան տարածքներ կան, որ 1990 թվականից գտնվում են օկուպացիայի ներքո. Փաշինյան 18:1616 Սեպ, 2026
  • Զելենսկին բացատրել է, թե ինչու է Ուկրաինայում ընտրություններ անցկացնելն անհնար 18:1116 Սեպ, 2026
  • Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 14-րդ հողատարածքը 18:0416 Սեպ, 2026
  • ՍԴ-ն հրապարակել է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ որոշման ամբողջական տեքստը 18:0216 Սեպ, 2026
  • Ուսհաստատությունում քաղաքական քարոզ կամ հակաքարոզ անողը ենթակա է աշխատանքից հեռացման. ԿԳՄՍ նախարար 18:0116 Սեպ, 2026
  • Երբ որ ասում են, որ ՀՀ-ի տարածքով պետք է միջանցք լինի, մենք ասել ենք՝ ոչ, և հասել ենք այդ «ոչ»-ին. Փաշինյան 17:5816 Սեպ, 2026
  • Երբեք ու ոչ մի անգամ Հայաստանից 102-րդ ռազմաբազան դուրս բերելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան 17:5116 Սեպ, 2026
  • Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչին դատապարտվել է 25 տարվա ազատազրկման 17:4416 Սեպ, 2026
  • Անընդունելի է և անհասկանալի. Փաշինյանը՝ Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին 17:3716 Սեպ, 2026
  • Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած 17:3016 Սեպ, 2026
  • Գնացե՛ք Օման և կարող եք գնել հայկական դեղձ. Միրզոյանը՝ հայկական ապրանքների արտահանման շուկաների դիվերսիֆիկացման մասին 17:2516 Սեպ, 2026
  • Օրենքում պետք է փոփոխություն կատարվի, և ապօրինի գույքը 100 տոկոսով պետք է բռնագանձվի. Փաշինյան 17:2116 Սեպ, 2026
  • Գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք այս տարի, հակառակը՝ ունենք նվազում, և դա անսպասելի չէ. Փաշինյան 17:0316 Սեպ, 2026
  • Քննարկվել է ԱԶԲ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը 16:5216 Սեպ, 2026
  • Բելառուսը կազատի 25 քաղբանտարկյալի, ի պատասխան՝ ԱՄՆ-ն կվերացնի երկու բելառուսական ընկերության նկատմամբ պատժամիջոցները 16:4416 Սեպ, 2026
  • Tour of Armenia-ի հաջող անցկացումը թիմային աշխատանքի արդյունք է. Ժաննա Անդրեասյան 16:3516 Սեպ, 2026
  • Կառավարության անդամները պատասխանում են ԱԺ պատգամավորների հարցերին | ՈՒՂԻՂ 16:3016 Սեպ, 2026
  • Քաղաքական ճգնաժամի շուրջ քննարկում Գյումրու ավագանիում. ՔՊ-ն առաջարկել է մանդատները վայր դնել 16:2716 Սեպ, 2026
  • Կանադային առաջարկել են դառնալ ԵՄ-ի առաջին ասոցացված անդամը 16:1816 Սեպ, 2026
  • Այսօր մասնակցեցի Չինաստանի պաշտպանության նախարարի անունից կազմակերպված պաշտոնական ընթրիքին. Սուրեն Պապիկյան 16:1016 Սեպ, 2026
  • Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են թմրամիջոց իրացնելու մեղադրանքով հետախուզվողին․ նա որոնվում էր նաև ավազակություն կատարելու համար 16:0416 Սեպ, 2026
  • Ո՞վ ասաց, որ մենք պատրաստվում ենք ինչ-որ մի երկրից կախվածությունը փոխարինել մեկ այլ երկրից կախվածությամբ. ԱԽ քարտուղար 15:5316 Սեպ, 2026
  • Ալեն Սիմոնյանը և Ֆինլանդիայի դեսպանը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցեր 15:4316 Սեպ, 2026
  • Հարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով 15:3516 Սեպ, 2026
  • Կարծում եմ՝ արդեն ամեն ինչ ասված է. Սիմոնյանը՝ Հաջիևի հայտարարությունների առնչությամբ արձագանքի մասին 15:2616 Սեպ, 2026
  • Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ն առաջին անգամ խոստովանում է զինամթերքի պակասի մասին. AFP 15:1816 Սեպ, 2026
  • Մոր նկատմամբ բռնություն և մեկ այլ անձի սպանության փորձ կատարած քաղաքացին կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 15:1116 Սեպ, 2026
  • ՀՀ ԱԺ նախագահը և դեսպանը քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև միջխորհրդարանական կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր 15:0916 Սեպ, 2026
  • Լուրեր 15:00 | ՍԴ-ի որոշումից հետո TRIPP-ի համաձայնագիրը կուղարկվի ԱԺ՝ վավերացման | 16.09.2026 15:0016 Սեպ, 2026
  • Արագածոտնի մարզի դատախազությունը շուրջ 16 հա մակերեսով հողատարածքները համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայցեր է ներկայացրել դատարան 14:5916 Սեպ, 2026
  • Վահագն Խաչատուրյանն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգը 14:5216 Սեպ, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում 14:4116 Սեպ, 2026
  • Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 14:3316 Սեպ, 2026
  • ԱԺ նիստ | ՈՒՂԻՂ 14:3016 Սեպ, 2026
  • Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 14:2916 Սեպ, 2026
  • Առաջիկայում ԱՄՆ-Իրան հակամարտությունը կմտնի նոր փուլ. Վենս 14:1816 Սեպ, 2026
  • ՄԻՊ աշխատակազմում քննարկվել են ազատազրկված ծնողների՝ երեխաների հետ տեսակցությունների կազմակերպման խնդիրները 14:0816 Սեպ, 2026
  • «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկները գայլերի են ֆիքսել 13:5716 Սեպ, 2026
  • ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Գրեմի օրինագծի քննարկմանը 13:4016 Սեպ, 2026
  • ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Մայր օրենքին․ ՍԴ-ի որոշումը 13:1316 Սեպ, 2026
  • Ֆրանսիացի ոստիկանները զանգվածային բողոքի ակցիա են անցկացրել Փարիզում 13:0616 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Սխալ հասցե, կեղծ տվյալներ և գույքի էժան վաճառք․ ՊՎԾ բացահայտումը «Նաիրիտ 2»-ի գործով 13:0016 Սեպ, 2026
  • ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի քարտուղարությունում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ի բանակցային և քաղաքական հարցերը 12:5316 Սեպ, 2026
  • Ռուսաստանն ընտրություններից առաջ վաղաժամ քվեարկություն է անցկացնում Ուկրաինայի օկուպացված շրջաններում 12:4016 Սեպ, 2026
  • ԱԽ քարտուղարը և ՀՀ-ում Վրաստանի դեսպանը քննարկել են երկկողմ կապերին վերաբերող հարցեր 12:3116 Սեպ, 2026
  • Եմենում ռազմական գործողությունների հետևանքով ավելի քան 100 հազար մարդ է տեղահանվել. ՄԱԿ 12:1216 Սեպ, 2026
  • Կառուցապատման ոլորտում բացահայտվել են ավելի քան 2.4 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպքեր 12:0416 Սեպ, 2026
  • Ազգային ժողովի նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0016 Սեպ, 2026
  • Բյուրեղավանում հացի և հացաբուլկեղենի արտադրամասի գործունեություն է կասեցվել 11:4816 Սեպ, 2026
  • Արփինե Սարգսյանը ծանոթացել է Վրաստանի ՆԳՆ քրեագիտական և սահմանապահ ստորաբաժանումների աշխատանքին 11:3816 Սեպ, 2026
  • Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:3316 Սեպ, 2026
  • Պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ «Նաիրիտ 2»-ի գույքն իրացվել է գնահատված արժեքից շուրջ 60 տոկոս ցածր գնով 11:1616 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում՝ Էջմիածին քաղաքում 11:0716 Սեպ, 2026
  • Վահան Կոստանյանը Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակության հետ քննարկել է ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգը 11:0216 Սեպ, 2026
  • Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 10:5416 Սեպ, 2026
  • Վահան Կոստանյանը մասնակցել է «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» թեմայով գագաթնաժողովին 10:4016 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015