10 րոպե առաջ ոչ պաշտոնապես զրուցել եմ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և Վրաստանի վարչապետ Կոբախիձեի հետ։ Այս մասին լրագրողի հարցին ի պատասխան հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նաև նշեց, որ բացառում է ՀՀ-ում հետընտրական զարգացումները։
«Դա լինում է այնտեղ, որտեղ ընտրությունների արդյունքների կեղծում է լինում։ Ընդդիմության ձայների մեծ մասն ընտրակաշառքով ստացած են, բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ»,-ասաց նա։