Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Սուրեն Պապիկյանին պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակելը ճիշտ և ողջունելի է համարել: Լրագրողների հետ զրույցում նա պատասխանել է նաև հարցին, թե արդյոք Սուրեն Պապիկյանը տիրապետում է պաշտպանության ոլորտին:
Ալեն Սիմոնյան, ՀՀ ԱԺ նախագահ - Պետք է տարբերենք կոնկրետ զուտ մասնագիտական գիտելիքները, որն շտաբի պետի գործառույթն է և քաղաքական պաշտոնը, որն իրենից ներկայացնում է նախարարի պաշտոնը: Ինչ վերաբերում է տիրապետելուն, ես ձեզ վստահեցնում եմ, որ Սուրեն Պապիկյանը մեր լավագույն պաշտպանության նախարարներից է լինելու մեր պատմության մեջ: