• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. Քոչարյանը պետք է պատասխան տա 10 տարվա թալանի և սպանությունների համար. Ստեփանյան Բաց հարթակ. Քոչարյանը պետք... 20:34
102-րդ ռազմաբազա. քննարկումներ Պուտինի հայտարարությունից հետո 102-րդ ռազմաբազա. քննարկումներ Պուտինի... 19:32
Իրանի դեմ պատերազմի գինը վճարում է ամբողջ տարածաշրջանը. Էրդողան. «Հարևաններ» Իրանի դեմ պատերազմի գինը... 19:21
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 20:5827 Հոկ, 2021

Արտակ Մանուկյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ. խորհրդարանը քննարկեց նաև քննիչ հանձնաժողովների հարցը

ԼՌՈՒԹՅԱՆ ՐՈՊԵ ԱԺ-ՈՒՄ՝ Ի ՀԻՇԱՏԱԿ ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ

Ազգային ժողովը հոկտեմբերի 27-ի հերթական նիստը սկսեց մեկ րոպե լռությամբ:

Ռուբեն Ռուբինյան (ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ) - Ուղիղ 22 տարի առաջ այս դահլիճում ԱԺ-Կառավարության հարցուպատասխանի ժամանակ տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը: Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը:

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ՉԻ ԸՆԴՈՒՆՎԵԼ

Հիշատակի արարողությունից հետո խորհրդարանն անցավ Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված վիճակի վերաբերյալ Ազգային ժողովի հայտարարության նախագծի քննարկմանը: Այն մշակել էին ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները՝ նախորդ օրը «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը և սահմանազատման խնդիրները» թեմայով տեղի ունեցած փակ քննարկումից հետո:

Տիգրան Աբրահամյան  (ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր) - Ազգային ժողովը դատապարտում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ահաբեկչական խմբավորումների և վարձկանների ներգրավմամբ 2020թ. սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ զինված ագրեսիան: Պատանդների նկատմամբ արձանագրվող կոպտագույն խախտումները, պատերազմական հանցագործությունները, Արցախի տարածքների բռնազավթումը, շարունակաբար ուժի գործադրումը, հայատյացության չդադարող հռետորաբանությունը, միջազգային հանրության խեղաթյուրված տեղեկատվության տրամադրումը: Պահանջում է ՀՀ կառավարությունից՝ զերծ մնալ որևէ բանակցությունից, գրավոր կամ բանավոր համաձայնություններից, որոնք կխախտեն ՀՀ Սահմանադրության պահանջներն ու հայ ժողովրդի կամքը՝ արտահայտված անկախության հռչակագրով: Ընթացող գործընթացների վերաբերյալ խորհրդարանական տարբեր ձևաչափերով ապահովել ԱԺ-ին հավաստի տեղեկատվության տրամադրումը, լինել հնարավորինս հրապարակային, քննարկման դնել ինչպես մասնագիտական, այնպես էլ խորհրդարանական տարբեր ձևաչափերով:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն արձանագրեց՝ հայտարարության նախագիծը կոնսենսուսային չէ:

Հայկ Կոնջորյան (ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար) - Ցանկանում եմ հստակ շեշտել, որ նախագծում տեղ գտած այն թեզերն ու դրույթները, որոնք վերաբերում են Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմին, պատերազմական հանցագործություններին, մենք այդ դրույթների հետ որևէ խնդիր չենք տեսնում: Հայտարարության մեջ նաև տեղ են գտել ներքաղաքական բովանդակություն ունեցող ձևակերպումներ, ընդդիմության քաղաքական նարատիվի մաս հանդիսացող մոտեցումներ, որոնք նման հայտարարության մեջ չեն կարող տեղ գտնել:

Քննարկումից հետո որոշման նախագիծը դրվեց քվեարկության, քաղպայմանագիրը չմասնակցեց դրան:

Ռուբեն Ռուբինյան - Կողմ՝ 26, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 1. որոշումը չի ընդունվել:

ԱԺ-ՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ԵՎՍ ՄԵԿ ՔՆՆԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Օրակարգային հաջորդը հարցը ևս ընդդիմադիրների նախաձեռնությունն էր: Ազգային ժողովում կստեղծվի քննիչ հանձնաժողով, որը կուսումնասիրի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքած և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցած միջոցների օգտագործումը:

Արծվիկ Մինասյան (ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար) - Անհրաժեշտ է այս համահայկական կարևոր նախաձեռնության նկատմամբ վստահությունը բերել հավուր պատշաճի, և մեր գլխավոր խնդիրն է բացահայտել, եթե եղե՞լ են ապօրինություններ, անօրինականություններ, դրանք բոլորը բացահայտելով հանդերձ՝ մեղավորներին առաջադրել պատասխանատվություն»:

«Իմ քայլը» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանն ընդգծեց՝ իշխանությունն ունի բավարար քաղաքական կամք՝ ցանկացած հարցին տալ սպառիչ պատասխաններ, բայց առանց քաղաքական ենթատեքստերի, օբյեկտիվ քննության դաշտում:

Նազելի Բաղդասարյան (ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար) - Խորհուրդ կտամ զերծ մնալ քաղաքական երանգներից, որովհետև, եթե մենք հիմա մտնենք այդ դաշտ, կարող է պարզվի, որ նույն հիմնադրամը տարիներ շարունակ նախկինում շատ ու շատ գումարներ է վատնել: Կարող է պարզվի, որ մասնավոր ընկերությունների ատկատների խողովակ է հանդիսացել, ինչու չէ, կազինոներում խաղադրույքի հիմնական գումար է հանդիսացել:

Ընդդիմադիր պատգամավորների առաջարկն ընդունվեց միաձայն: Քննիչ հանձնաժողովը կունենա 11 անդամ, այն կղեկավարի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

ԱՐՏԱԿ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ ԸՆՏՐՎԵՑ ԿԲ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ

Ազգային ժողովը քննարկեց նաև Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարցը: Այս պաշտոնում «Քաղաքացիական պայամանգիր»-ն առաջադրել էր 7-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանի թեկնածությունը: Փակ և գաղտնի քվեարկության արդյունքում Մանուկյանը Կենտրոնական բանկի խորհրդի անդամ ընտրվեց 65 կողմ 20 դեմ ձայնով:

ՔՆՆԱՐԿՎԵՑ ԵՎՍ ՄԵԿ ՔՆՆԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՀԱՐՑԸ

Քվեարկությանը զուգահեռ խորհրդարանը քննարկեց ևս մեկ քննիչ հանձնաժողովի ստեղծման հարցը:
Այս անգամ ընդդիմադիր պատգամավորներն առաջարկում են ուսումնասիրել դատական գործերի մակագրման էլեկտրոնային համակարգի խափանման, ինչպես նաև Արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ հարուցված կարգապահական վարույթների հարցը:

Արամ Վարդևանյան  (ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Այսօր Հայաստանում, թե՛ քաղաքացիական գործերի, թե՛ քրեական գործերի համակարգչի միջոցով մակագրման համակարգը չի գործում: Հայաստանում դատարաններ հայցադիմումներ են ներկայացվում օրվա կտրվածքով հարյուրավոր, քրեականներով տասնյակ միջնորդություններ: Միջնորդությունները նախաքննության փուլում ձեռքով էին մակագրվում, բայց դրանց դեմ վերաքննիչ տասնյակ բողոքները արդեն համակարգչային ծրագրով էին բաշխվում»:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանի կարծիքով՝ այս հարցերի ուսումնասիրությունն ընդհանրապես խորհրդարանի իրավասության տիրույթում չէ:

Վլադիմիր Վարդանյան (ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Մենք համարում ենք, որ այս գործընթացն ի սկզբանե հակասահամանադրական է և որևէ եղանակով հիմնավորված չէ, որևէ կերպ չենք մասնակցելու այս գործընթացին, դուք գտնում ենք, որ սահմանադրականության խնդիր կա, խնդրեմ, դիմեք ՍԴ և ստացեք ձեզ հուզող հարցերի պատասխանը: Կոչ եմ անում ՔՊ խմբակցության բոլոր գործընկերներիս, խնդրում եմ նաև իմ ընդդիմադիր գործընկերներին՝ զերծ մնալ այս հարցի վերաբերյալ որևէ քննարկումից, քվեարկությունից, որովհետև մենք սրանով ոտնահարում ենք դատական իշխանությունը:

Քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու նախագծի քվեարկությունը տեղի կունենա վաղը:
 

Հեղինակ՝ Նորայր Շողիկյան

Դիտումների քանակ21
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 12:1109 Սեպ, 2026
  • Մինչև դեկտեմբերի 25-ը «Գարեգին Նժդեհ» կայարանի բոլոր շարժասանդուղքները ամբողջությամբ կփոխարինվեն․ Երևանի մետրոպոլիտեն 12:0009 Սեպ, 2026
  • ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 11:4809 Սեպ, 2026
  • «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի նախնական փուլերին 951 դպրոցի 4244 աշակերտ է մասնակցել 11:4609 Սեպ, 2026
  • Պապոյանը Դուբայում քննարկել է DP World-ի հետ երկարաժամկետ համագործակցության հաստատման հնարավորությունները 11:3709 Սեպ, 2026
  • ՊԵԿ-ը հիշեցնում է՝ տնտեսվարողները պարտավոր են ապահովել անկանխիկ վճարումների ընդունումը 11:2709 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը ՊՆ զորամասերից մեկում նախաճաշել է զինվորների հետ 11:1409 Սեպ, 2026
  • ՀՀ ԱԺ նախագահը և Բրազիլի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները 11:0709 Սեպ, 2026
  • Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևան և Գյումրի քաղաքների որոշ հասցեներում 10:5609 Սեպ, 2026
  • Հայաստանի և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ 10:4309 Սեպ, 2026
  • Կիևում հավերժացրել են Հայկական թաղամասի և հնագույն եկեղեցու հիշատակը 10:3609 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ն հարվածել է իրանական նավթատար նավերի, Թեհրանը ռմբակոծել է Հորդանանում գտնվող ամերիկյան բազան 10:2209 Սեպ, 2026
  • Լուրեր 10:00 | ՆԳՆ կրթահամալիրում արմատական բարեփոխումներ կլինեն. նախարար | 09.09.2026 10:0009 Սեպ, 2026
  • Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի էական բարձրացում 09:3309 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 09:2909 Սեպ, 2026
  • 46 և 25-ամյա տղամարդիկ ստեղծել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորում, կատարել տարբեր հանցագործություններ 09:1609 Սեպ, 2026
  • Մարզերից մեկում տեղակայված ՊՆ զորամասում հետևեցի վերկացի, առավոտյան մարմնամարզության գործընթացին․ Պապիկյան 09:0509 Սեպ, 2026
  • Աշխատանքային այցով մեկնում եմ Փարիզ, հանդիպում եմ ունենալու նախագահ Մակրոնի հետ․ վարչապետ 08:5609 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա 08:4909 Սեպ, 2026
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 08:4309 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը լուսաբացին անակնկալ այցով մեկնել է ՊՆ զորամաս 08:1609 Սեպ, 2026
  • Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել 08:0509 Սեպ, 2026
  • UEFA Regions' Cup, որակավորման միջանկյալ փուլ․ «Կիլիկիան» ավարտեց պայքարը 00:5909 Սեպ, 2026
  • Ավարտին են մոտենում Քեթիի նոր կրթահամալիրի հարակից 7-րդ փողոցի հիմնանորոգման աշխատանքները 00:4109 Սեպ, 2026
  • Քաղաքի ծանրաբեռնվածությունը սրում է նաև մարզային տրանսպորտը. Ավինյան 00:0409 Սեպ, 2026
  • Հորմուզի նեղուցում հայտնաբերվել և առգրավվել է ԱՄՆ-ի զինված ուժերին պատկանող անօդաչու ստորջրյա սարք․ ԻՀՊԿ 23:4608 Սեպ, 2026
  • Դուբայում Էկոնոմիկայի նախարարի հանդիպումներն ու պայմանավորվածությունները 23:1708 Սեպ, 2026
  • Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել 22:5308 Սեպ, 2026
  • Դավիթ Խուդաթյանը սեպտեմբերի 13-15-ը կմեկնի Վիեննա 22:3308 Սեպ, 2026
  • Ալեքսանդր Մխիթարյանը՝ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ 22:1708 Սեպ, 2026
  • Հարցազրույց Արամազդ Ղալամքարյանի հետ 22:0008 Սեպ, 2026
  • ՔՊ-ն ԱԺ հանձնաժողովների նախագահի տեղակալների ընդդիմադիր թեկնածուներին կողմ է քվեարկել 21:4808 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն 21:2708 Սեպ, 2026
  • «Ուզում եմ այս տեխնոլոգիաները բերենք Հայաստան». մանրամասներ նախարար Միրզոյանի Լատվիա կատարած այցից 21:2008 Սեպ, 2026
  • ՔՊ վարչության հերթական նիստը. վարչապետը տեսանյութ է հրապարակել 21:0108 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | ՀՀ-ում կարող է բիոմեթան արտադրվել․ Միրզոյանն ուսումնասիրել է Լատվիայի փորձը 21:0008 Սեպ, 2026
  • ՆԳՆ կրթահամալիրն ունի կացարանային նոր մասնաշենք. կբնակվեն մարզերից եկողները 20:5808 Սեպ, 2026
  • ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանը ստուգատես է անցկացրել 20:5208 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 8-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4408 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանական ավիացիայի հետ կապված 36 ֆիզիկական և իրավաբանական անձի նկատմամբ 20:3908 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 08.09.2026 20:3108 Սեպ, 2026
  • Հայկական ձեռարվեստն ու խոհանոցը՝ կողք կողքի 20:2208 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 8. 2026 20:1308 Սեպ, 2026
  • ՆԳՆ կրթահամալիրի զարգացմանն ուղղված ներդրումների առանցքում համակարգի համար մասնագիտական կադրերի պատրաստումն է․ Արփինե Սարգսյանը մասնակցել է կացարանային նոր մասնաշենքի բացմանը 20:0808 Սեպ, 2026
  • Էլնուր Մամեդովը ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է TRIPP-ի իրագործման հետ կապված հարցեր 20:0208 Սեպ, 2026
  • Ինքնության պահպանություն՝ երաժշտության միջոցով 19:5708 Սեպ, 2026
  • Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով 19:5408 Սեպ, 2026
  • Պեսկովը՝ բանակցային գործընթացի մասին 19:4808 Սեպ, 2026
  • ՔԿՀ-ներում և Պրոբացիայի ծառայությունում կադրերի համալրման ՀԿ-ների առաջարկը 19:3908 Սեպ, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում 19:3208 Սեպ, 2026
  • Ռուսական մեդիան խեղաթյուրել է. ինչ է ասել Եվրահանձնաժողովի խոսնակը վիզաների ազատականացման մասին 19:2608 Սեպ, 2026
  • Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան 19:1708 Սեպ, 2026
  • Անձնական իրեր, նոտաներ ու հուշեր՝ Օհան Դուրյանի տուն-թանգարանում 19:1208 Սեպ, 2026
  • Պուտինը և Թրամփը հեռախոսով քննարկել են Ուիթքոֆի և Քուշների այցի արդյունքները. Ուշակով 19:0508 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ ռուսական մեդիայի թեզը․ ի՞նչ է ասել Բրյուսելը 19:0008 Սեպ, 2026
  • 16 թիմ՝ տարբեր երկրներից. «Tour of Armenia» մրցաշարի շրջանակում հեծանվորդները կանցնեն 587 կմ 18:5608 Սեպ, 2026
  • Հունգարիան պահանջել է, որ 10 ռուս դիվանագետ լքի երկրի տարածքը 18:4108 Սեպ, 2026
  • Լիահույս եմ, որ ՀՀ-ի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև քաղաքական շփումները նոր հնարավորություններ կստեղծեն համագործակցության ընդլայնման համար. Խաչատուրյանի ուղերձը 18:3308 Սեպ, 2026
  • Շնչափողի և բրոնխների մասնահատում՝ էնդոսկոպիկ մեթոդով 18:2408 Սեպ, 2026
  • 12 երկիր հայտարարել է Արևմտյան ափին իսրայելական բնակավայրերից ապրանքների առևտուրն արգելելու մասին 18:1608 Սեպ, 2026
  • Քննարկվել են «LuLu Group International»-ի հիպերմարկետներում և սուպերմարկետներում հայկական արտադրանքի ներկայացվածությունն ապահովելու հնարավորությունը 18:0408 Սեպ, 2026
  • ՄԻՊ հաստատությունում կազմակերպվել է աշխատանքային քննարկում իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ՝ ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ 17:5408 Սեպ, 2026
  • Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի հաջորդ եռակողմ հանդիպումը կարող է տեղի ունենալ աշնանը. Զելենսկի 17:4808 Սեպ, 2026
  • Գործակարգավարական խորհրդակցություն՝ առողջապահության նախարարությունում. Ավանեսյանը ներկայացրել է թիմին միացած գործընկերներին 17:3908 Սեպ, 2026
  • Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է 17:3108 Սեպ, 2026
  • Պուտինը չի ցանկանում հիասթափեցնել Թրամփին. Զելենսկի 17:2108 Սեպ, 2026
  • Նախագահ Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Հունաստանի դեսպանին 17:1208 Սեպ, 2026
  • Գևորգ Պապոյանը Դուբայում հանդիպել է «Bluemart» առևտրային խոշորագույն ցանցի ղեկավարության հետ 17:0408 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | «Որոշ հատվածներում Իտալիայից էլ լավ է»․ օտարերկրացիները՝ Հայաստանի ճանապարհների մասին 17:0008 Սեպ, 2026
  • Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը. Նիկոլ Փաշինյան 16:5308 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը անակնկալ այց է կատարել ՊՆ ուսումնական կենտրոն, որտեղ նոր ենթակառուցվածքներ կհանձնվեն շահագործման 16:4908 Սեպ, 2026
  • Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին 16:4508 Սեպ, 2026
  • Մոսկվան հուսով է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ եռակողմ բանակցությունները կվերսկսվեն. Պեսկով 16:4408 Սեպ, 2026
  • Գևորգ Պապոյանը և Al-Futtaim Group-ի ներկայացուցիչները Դուբայում մտքեր են փոխանակել IKEA բրենդի արտադրական և առևտրային հնարավորությունները ՀՀ-ում ներկայացնելու շուրջ 16:3808 Սեպ, 2026
  • Ալխաս Ղազարյանն ընտրվել է ՀՀ ԱԺ ԿԳՄՍՍ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ 16:3408 Սեպ, 2026
  • Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին 16:3008 Սեպ, 2026
  • Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մեկնարկում է 21-րդ համերգաշրջանը. հրավիրված են դասական աստղեր 16:2708 Սեպ, 2026
  • Ճամայկան Միացյալ Թագավորությունից փոխհատուցում է պահանջում ստրկավաճառության համար 16:2708 Սեպ, 2026
  • Հյուսիսային Կորեան խոստացել է վճռական քայլեր ձեռնարկել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից ռազմական բախում հրահրելու փորձերի դեմ 16:1808 Սեպ, 2026
  • «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 648 մլն դրամի հարկ է վճարել 16:0608 Սեպ, 2026
  • Կոշտան և ֆոն դեր Լայենը դատապարտել են սերբ բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությունը Ռատկո Մլադիչի հուղարկավորությանը 15:5608 Սեպ, 2026
  • Մարիաննա Ղահրամանյանն ընտրվել է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ 15:5208 Սեպ, 2026
  • 7 սկսնակ արվեստագետների մտորումները 15:4408 Սեպ, 2026
  • Համաձայնագրով նախատեսվում է ավելացնել ապրանքների արտահանումն Ինդոնեզիա, ակտիվացնել առևտրատնտեսական համագործակցությունը 15:3308 Սեպ, 2026
  • Եմենի հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի տարածքին 15:2408 Սեպ, 2026
  • Հայաստանի և Ուզբեկստանի ԱԳՄԱ նախարարների տեղակալները կարևորել են երկկողմ հարաբերություններում իրավապայմանագրային հիմքերի ընդլայնումը 15:1708 Սեպ, 2026
  • Ներմուծման ու արտահանման գործընթացների պարզեցում՝ նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների փոխճանաչելիության արդյունքում 15:1608 Սեպ, 2026
  • Համայնքային ոստիկանները ապօրինի շրջանառությունից 16 կգ թմրամիջոց են դուրս բերել 15:0708 Սեպ, 2026
  • Վարչապետն ընդունել է «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի» ներկայացուցիչներին 15:0208 Սեպ, 2026
  • Լուրեր 15:00 | «Փաշինյանը նման խոսքեր չի ասել». Ղազախստանը հերքել է տարածվող լուրը 15:0008 Սեպ, 2026
  • Մարիամ Պողոսյանն ընտրվել է Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ 14:5408 Սեպ, 2026
  • Օդի ջերմաստիճանը այսօր կնվազի 3-5, այնուհետև կբարձրանա 7-10 աստիճանով 14:4808 Սեպ, 2026
  • Չվերթներ՝ 3 նոր ուղղություններով. Wizz Air-ը հոկտեմբերին «Զվարթնոց»-ում կբազավորի իր 4-րդ օդանավը 14:4208 Սեպ, 2026
  • Գազամատակարարման պլանային դադարեցումներ Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերում ՝ սեպտեմբերի 9-ին և 10-ին 14:3008 Սեպ, 2026
  • Էներգետիկ դիմակայունության ամրապնդումը և էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են. Միրզոյան 14:1108 Սեպ, 2026
  • Գևորգ Պապոյանը Դուբայում նախարարական կլոր սեղան-քննարկմանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրի հնարավորությունները 13:4108 Սեպ, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են Ռայնիսի փողոցի շենքերից մեկի բնակարանում բռնկված հրդեհը` կանխելով կրակի տարածումը 13:2508 Սեպ, 2026
  • Մամիկոն Ասլանյանն ընտրվել է ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ 13:2208 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան վերսկսել են հարվածները մասնակի հրադադարից հետո 13:1708 Սեպ, 2026
  • Փոխվարչապետը Visa կազմակերպության տարածաշրջանային տնօրենի հետ հանդիպմանը կարևորել է POS տերմինալների միջոցով գանձվող միջնորդավճարների նվազեցումը 13:0908 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015