• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Օրը՝ 60 վայրկյանում | 16.09.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 16.09.2026 19:55
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Մայր օրենքին․ ՍԴ-ի որոշումը ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է... 13:13
Բաց հարթակ. Աշխատանքի ընդունվելիս տարիքն այլևս խոչընդոտ չէ, կարևորը լավ մասնագետ լինելն է. Կոչկանյան Բաց հարթակ. Աշխատանքի ընդունվելիս... 20:39
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 20:2224 Օգս, 2021

Նիկոլ Փաշինյանի ելույթը Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագիրը ներկայացնելիս

ՀՀ կառավարության կայքում հրապարակվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամբողջական ելույթը Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագիրը ներկայացնելիս:

«Ազգային ժողովի մեծարգո նախագահ,

Նախագահի տեղակալներ,

Հարգելի պատգամավորներ,

Կառավարության հարգելի անդամներ,

Սիրելի ժողովուրդ,

Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագիրը ներկայացնում եմ արտառոց պայմաններում: 2020 թվականի 44-օրյա պատերազմի ծանր հետևանքները, պատերազմի ընթացքում մեր ունեցած 3773 զոհերը, 243 զինվորների գտնվելու վայրը անհայտ լինելու հանգամանքը, մեր գերեվարված զինվորների մի մասի՝ դեռևս վերադարձած չլինելու փաստը, հազարավոր տեղահանվածները, Արցախում և Հայաստանում ստեղծված ոչ սովորական և բարդ սոցիալ-տնտեսական վիճակը, Հայաստանի և Արցախի շուրջ ահագնացող անվտանգային մարտահրավերները, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ապօրինի ներխուժման հետևանքով Սոթք-Խոզնավար հատվածում առկա ճգնաժամային իրավիճակը, նոյեմբերի 9-ից հետո ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ եռակողմ հայտարարության պարբերական խախտումները և դրա հետևանքով նոր զոհերի առկայությունը, միջազգային լարված դրությունը, կորոնավիրուսի շարունակվող համավարակը արտառոց են դարձնում այն միջավայրը, որում պիտի քննարկենք կառավարության ծրագիրը:

Այս քննարկումը, սակայն, պիտի լինի ոչ միայն խնդիրների ու մարտահրավերների արձանագրման, այլև դրանց պատճառների ու ծագումնաբանության մասին և, ամենակարևորը, պիտի լուծման ուղիներ նախանշի կարճաժամկետ, միջնաժամկետ, նաև ռազմավարական հեռանկարի առումով, որովհետև ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է ճակատագրական ու շրջադարձային հանգրվանում, մի կետի վրա, որտեղից շարունակությունը վճռորոշ է լինելու մեր պետության և պետականության համար: Եվ ես հույս ունեմ, որ այսօրվա քննարկման ոճաբանությունը, բովանդակությունը, դրա խորությունն ու մթնոլորտը համապատասխան կլինեն այն օրակարգին, որի առաջ այսօր կանգնած է մեր երկիրը: Համենայնդեպս, մեր քաղաքական թիմը տրամադրված է այսպիսի քննարկման, որտեղ բացակա են վիրավորանքն ու հայհոյանքը, հնարավորինս քիչ է աղմուկը, և հնարավորինս շատ է փաստարկը, վերլուծությունը, այո՛, քննադատությունը, որը, սակայն, բանավեճ է ենթադրում և ոչ թե վիճաբանություն:

Ու վերը նկարագրածի ֆոնին, հանուն լավատեսական նոտայով սկսելու անհրաժեշտության, պիտի արձանագրեմ, որ վերջին ամիսներին մենք կարևոր ձեռքբերում ենք ունեցել մեր պետության և ժողովրդավարության ինստիտուցիոնալ կայացման իմաստով, և բազմամյա չլուծված օրակարգեր, ի վերջո, անշրջելի լուծում են ստացել 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններով:

Դեռ ավելին, ընտրությունների ինստիտուտը Հայաստանի Հանրապետությունում նորովի դրսևորվեց 2021 թվականին: Երրորդ հանրապետության պատմության «միջին վիճակագրական ընտրական ստանդարտը» հետևյալն էր. ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակմանը հետևում էին իշխանության կողմից ընտրությունների կեղծման մասին վկայող համոզիչ փաստեր, այդ ամենը զուգորդվում էր հանրային, քաղաքական հուզումներով, ի հայտ էր գալիս, կամ ավելի էր խորանում ներքաղաքական ճգնաժամը:

2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններն ունեցան ուղիղ հակառակ ազդեցություն: Ընտրությունների արդյունքներով հանրային, քաղաքական հուզումների մթնոլորտը հաղթահարվեց, հաղթահարվեց՝ ներքաղաքական ճգնաժամը:
Ընդ որում, սա ընտրությունների՝ թերևս ամենաանսպասելի արդյունքն է, որովհետև 44-օրյա աղետալի պատերազմից հետո, ավելի կոնկրետ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ից մինչև քարոզարշավի ավարտը ներքաղաքական դիսկուրսը կառուցվում էր գործող իշխանության ներկայացուցիչներին, մասնավորապես, վարչապետին, նրա և իշխանության այլ ներկայացուցիչների ընտանիքների անդամներին դավաճանության, հողեր հանձնելու, հողեր վաճառելու, կապիտուլյացիայի մեջ մեղադրելու և, հետևաբար, նրանց պատժելու, հաշվեհարդարի ենթարկելու, ընդհուպ՝ հրապարակային գնդակահարելու տրամաբանության վրա, ինչի գործնական դրսևորումը տեսանք Ազգային ժողովի նախագահ, ներկայում Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի դեմ տեղի ունեցած մահափորձի, կառավարական շենքերի վրա տեղի ունեցած հարձակումների տեսքով:

Պատմական շատ նախադեպեր կան, երբ նման իրավիճակներում կառավարությունները կամ փախչում են պատասխանատվությունից, կամ դիմում միջնորդների, կամ դիմում ուժի:

Մենք չդիմեցինք ո՛չ միջնորդների, ո՛չ էլ ուժի: Մենք դիմեցինք մեր ժողովրդին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ նախաձեռնելով և ասելով, որ հլու ենթարկվելու ենք ժողովրդի կայացրած ցանկացած որոշման:
Հատուկ ուզում եմ ընդգծել, որ միջազգային դիտորդական առաքելությունների միահամուռ գնահատմամբ՝ 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները եղել են մրցակցային, հիմնարար իրավունքներն ու ազատությունները հարգվել են, ընտրությունները եղել են ազատ, քարոզարշավի իրականացման հնարավորությունները եղել են հավասար, ապահովվել է լուսաբանման հավասարության սկզբունքը, ընտրությունները համապատասխանել են ժողովրդավարության սկզբունքներին։

Սա ասում եմ՝ ի ցույց դնելու համար, որ մեզ համար սկզբունքային է եղել ոչ միայն հայտարարել ժողովրդի կամքին ենթարկվելու մեր պատրաստակամության մասին, այլև ապահովել քաղաքացու կամքի ազատ արտահայտման իրական հնարավորություն:
Հաջորդ բացառիկ հանգամանքը, որ ուզում եմ նշել ընտրությունների համատեքստում, հետևյալն է. ներքաղաքական ճգնաժամի և նախընտրական շրջանում հեռուստատեսային եթերում, ըստ էության, չի եղել ոչ մի իշխանամետ հեռուստատեսային ալիք, սրա փոխարեն գործել են ընդդիմադիր շրջանակներին պատկանող առնվազն հինգ հեռուստաալիքներ:
Սա այն դեպքում, երբ հեռուստահաճախականությունների մրցույթը տեղի էր ունեցել ընդամենը ամիսներ առաջ, ինչը նշանակում է, որ այստեղ էլ քաղաքական իշխանությունն ապահովել է ազատ և մրցակցային պայմաններ և վերահսկելի եթեր ունենալու խնդիր չի դրել, նման փորձ չի էլ արել:

և ուրեմն, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը այս չափազանց բարդ ու շրջադարձային հանգրվանում որպես սահմանադիր, որպես երկրի բարձրագույն իշխանություն ստանձնեց և կատարեց արբիտրի, դատավորի, հանգուցալուծողի դերը, և սա մեր Սահմանադրության ոչ փոփոխելի՝ երկրորդ հոդվածում ամրագրված՝ «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին» թեզի ամենապերճախոս առարկայացումն է:
Ինչո՞ւ է կարևոր այս ամենի մասին խոսել այսօր՝ Ազգային ժողովի այս բարձր ամբիոնից, կառավարության ծրագրի ներկայացման չափազանց կարևոր առիթով:

Որովհետև վերը նկարագրվածն ի ցույց է դնում, որ չնայած նորահայտ, բարդ և կենսական մարտահրավերներին, որոնք լինելու են մեր այսօրվա քննարկման առանցքային թեմաների շարքում, պիտի նաև արձանագրվի, որ ետպատերազմյան այս ժամանակաշրջանում ինստիտուցիոնալ կարևոր վերափոխումներ են տեղի ունեցել, որոնք ի ցույց են դնում բոլորովին նոր որակի պետություն ունենալու մեր հնարավորությունը, ու մենք պարտավոր ենք նկատել և իրացնել այն:
Կառավարության ծրագրի ներկայացումը սկսելով վերջին ենթաբաժիններից մեկից՝ պիտի ընդգծեմ, որ հատկապես 44-օրյա պատերազմից հետո հանրային-քաղաքական կյանքում էականորեն ակտիվացել և ակտուալ է դարձել սահմանադրական փոփոխությունների, ավելի ճիշտ՝ կառավարման համակարգի փոփոխության դիսկուրսը: Շատերն են եզրակացրել, որ պատերազմը և նրա արդյունքները ի ցույց դրեցին կառավարման խորհրդարանական համակարգի անպատեհությունը անվտանգային նմանօրինակ միջավայրում գտնվող երկրի համար, և ըստ այդ եզրակացության՝ պետք է վերադառնալ նախագահական կամ կիսանախագահական համակարգի:

Նման պնդումները մերկապարանոց համարել չի կարելի, իհարկե, բայց վերը նկարագրվածի ֆոնին հարց է ծագում. իսկ արդյոք հանրային-քաղաքական հուզումների մթնոլորտը ընտրությունների միջոցով հաղթահարելու մեխանիզմը նույն կերպ կաշխատե՞ր կառավարման նախագահական կամ կիսանախագահական համակարգերի պարագայում:
Ճիշտ է, պատմության մասին «եթե»-ներով չեն խոսում, բայց պիտի համարձակվեմ ենթադրել, որ Երրորդ հանրապետության պատմությունը գուցե թե այլ սցենարով զարգանար, եթե 1998 թվականին 2021 թվականի սցենարով արտահերթ ընտրություններ անցկացնելու հնարավորություն լիներ:

1998 թվականին, երբ գործող նախագահը հրաժարական տվեց, դա դարձավ նրա առաջարկած քաղաքական խոսույթի պարտությունն ու, ըստ էության, հեռացումը ներքաղաքական կյանքից: Պրոբլեմը ոչ թե այս երևույթն է ինքնին, այլ որ դա տեղի ունեցավ առանց ժողովրդի, առանց իրական հանրային քննարկման, և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը դուրս դրվեց հանրային-քաղաքական քննարկումների դաշտից, «թեորեմի ժանրից» տեղափոխվեց «աքսիոմի ժանր», ինչն էական խնդիրներ առաջացրեց մեր երկրի համար:
Այդ խնդիրներն, ընդ որում, գործնական էին և են: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային գործընթացի մեկնարկից ի վեր Ադրբեջանը հստակ ձևակերպել է իր անելիքը: Ըստ ադրբեջանական խոսույթի՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան է, հարակից շրջանները՝ առավելևս: Ըստ ադրբեջանական խոսույթի՝ չկա Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ, առավելևս՝ չկա Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

Նրանք մշտապես ձևակերպել են Լեռնային Ղարաբաղը և հարակից շրջանները իրենց հսկողության տակ վերցնելու օրակարգը, և պարզաբանել՝ եթե դա չստացվի բանակցությունների միջոցով, նրանք դա պատրաստվում են անել ռազմական ճանապարհով և բանակցություններին զուգահեռ՝ միլիարդավոր դոլարներ են ծախսել սպառազինության ձեռքբերման և այլ ռազմական ծախսերի վրա: Ընդ որում, ադրբեջանական հանրությունում այս ռազմավարական գծի նկատմամբ տարընթերցումներ չեն եղել:
Նման որոշակիություն չի եղել հայկական խոսույթում: Այո, մեր օրակարգում ձևակերպվել է Լեռնային Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչման խնդիրը:

Բայց արդեն սա շատերը համարել են դավաճանություն՝ հղում անելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի՝ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշմանը՝ Հայկական ԽՍՀ և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին, որի վրա հղում է արվել 1990 թվականի օգոստոսի 23-ի Հայաստանի Անկախության հռչակագրում: Ըստ այդ տեսակետի՝ Լեռնային Ղարաբաղը պետք էր ճանաչել Հայաստանի մաս:
Հաջորդ տեսակետը տարածքներ կարգավիճակի դիմաց բանաձևն է, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների զիջման դիմաց պետք էր հասնել Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչմանը: Բայց այս տեսակետը դավաճանություն համարողներ նույնպես կային՝ պնդելով, որ տարածքների զիջման բանաձևն անընդունելի է հայ ժողովրդի համար:

Կար տարածքների փոխանակման կոնցեպտը, որի իմաստը Հայաստանի որոշ տարածքներ Ադրբեջանին զիջելու դիմաց Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միավորելն է: Այս բանաձևի շուրջ նույնպես, մեղմ ասած, բացասական կարծիք կար հանրային-քաղաքական շրջանակներում, և շատերն այն դավաճանություն ու դավադրություն էին համարում:
Բայց սրանով մեր խնդիրները չեն ավարտվել, ու գործնական առումով կար երկու շատ լուրջ բարդություն: Եթե Ադրբեջանի ասելիքը նույնն էր թե՛ ներքին քննարկումների, թե՛ միջազգային հանրության հետ հաղորդակցության ընթացքում և թե՛ բանակցային սեղանի շուրջ, ընդ որում՝ այդ ասելիքի վերաբերյալ նրանց մոտ կար հանրային կոնսենսուս, մեր պարագայում ասելիքներն ու դիրքորոշումները տարբեր էին՝ հանրային-քաղաքական կյանքում ուրիշ էր, միջազգային հանրության հետ շփումներում ուրիշ էր և բանակցային սեղանի շուրջ ուրիշ էր: Ու ամենակարևորը, մենք չունեինք, չէինք ձևակերպել ամենակարևոր հարցի պատասխանը. իսկ ի՞նչ ենք անելու, եթե բանակցային սեղանի շուրջ չհաջողվի մեզ համար ընդունելի լուծման հասնել:

Ընդ որում, խնդրում եմ ուշադրություն դարձրեք, ես չեմ խոսում տարբեր իշխանությունների կամ կառավարությունների կամ ղեկավարների արածների կամ չարածների մասին, այլ փորձում եմ ձևակերպել այն համակարգային խնդիրը, որ մենք ի սկզբանե ունեցել ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համատեքստում:

Այս համակարգային պրոբլեմը շատ լուրջ ազդեցություն է ունեցել Երրորդ հանրապետության պատմության ողջ ընթացքի և հարաբերությունների վրա: Մենք՝ որպես հանրություն, չենք ունեցել Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման ռազմավարություն, չենք արձանագրել դրա անհրաժեշտությունը, և, հետևաբար, հարցը դուրս է թողնվել հանրային քաղաքական օրակարգից՝ կրելով հակամարտության պատմության ընթացքում մեր մոտեցումների հակասականության ամբողջ ազդեցությունը:
Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի ներհայաստանյան ընկալումների հակասականությունների իմ թվարկած ցանկը, ընդ որում, ամբողջական չէ, և այդ թվարկումը դեռ էլի կարելի է շարունակել:

Վերադառնալով Կառավարության քննարկվող ծրագրի 5-րդ գլխի նախաբանում արծարծված՝ նոր Սահմանադրության ընդունման կամ սահմանադրական փոփոխությունների երկընտրանքի թեմային՝ ցանկանում եմ ընդգծել, որ ամենևին փաստ չէ, որ 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ առաջացած ճգնաժամի մեջ կառավարման խորհրդարանական համակարգն ի ցույց է դրել իր ոչ կենսունակությունը: Նկատի ունեմ, որ մենք իրականում 7 անգամ պիտի չափենք, մեկ անգամ կտրենք՝ կառավարման համակարգը փոխելու որոշում կայացնելուց առաջ, որովհետև կարող է պարզվել, որ հենց կառավարման կիսանախագահական համակարգի առանձնահատկություններն են գործարկել այն թափանիվը, որը հանգեցրել է փակուղու: Սա չեմ ասում որպես պնդում կամ համոզմունք, այլ որպես շատ կարևոր նյութ մտածումների համար:

Վերջին երեք տարվա, նաև՝ վերջին 10 ամսվա ընթացքում, այնուամենայնիվ, գործող Սահմանադրությամբ նախատեսված մեխանիզմների գործունակության հետ կապված մի շարք հարցեր առաջացել են, որոնք պատասխանի կարիք ունեն:
Մասնավորապես՝ արտառոց էր այն իրավիճակը, երբ սույն թվականի փետրվարին Զինված ուժերի Գլխավոր շտաբի հայտնի հայտարարությամբ, ի հեճուկս հենց սահմանադրական կարգավորումների, բանակը քաղաքականության մեջ ներքաշվելու վտանգ էր առաջացել, բայց այդ իրավիճակը հանգուցալուծելու գործընթացը տևեց շատ երկար, առավել ևս մեր անվտանգային միջավայրը հաշվի առնելով՝ ավելի քան մեկ ամիս: Այստեղ խոսքն ամենևին վարչապետի կամ քաղաքական իշխանության հարմարավետության կամ դրա բացակայությունից նեղվելու մասին չէ:

Խնդիր ուրիշ տեղ է. փետրվար-մարտի իրադարձությունները, երբ բանակը հայտնվել էր քաղաքական իրադարձությունների կիզակետում, չէին կարող վատթարացնող ազդեցություն չունենալ անվտանգային իրավիճակի վրա, և դրա դառը ազդեցությունը մենք տեսանք արդեն մայիսին՝ Սոթք-Խոզնավար հատվածում տեղի ունեցած և մինչև օրս շարունակվող իրադրության տեսքով:
Մի շարք հարցեր կան նաև սահմանադրական կարգավորումների և դատական համակարգի բարեփոխումների արդյունավետության փոխկապակցվածության մասով, որոնց պատասխանը միանշանակ և աներկբա համարել չի կարելի, բայց որոնց մասով պիտի իսկապես շահագրգիռ քննարկում տեղի ունենա հանրային-քաղաքական-փորձագիտական դաշտում:
Եթե նկատել եք, ի տարբերություն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի, կառավարության ծրագրում սահմանադրական փոփոխությունների թեման շատ կոնկրետ ձևակերպված չէ:
Սա պատճառաբանվում է նրանով, որ սահմանադրական փոփոխությունների հարցը տարբեր բովանդակություններով առկա է բազմաթիվ քաղաքական ուժերի օրակարգում, և սա մի թեմա է, որը նախ պիտի անցնի հանրային-քաղաքական քննարկումների փուլ, և Կառավարությունը չի ցանկացել կանխորոշող դիրքորոշում հայտնել այս կապակցությամբ: Հասկանալի է, որ հարցի քաղաքական պատասխանատվությունը ընկնում է գործող իշխանության վրա, բայց հետագա ընթացքի ամենակառուցողական մեթոդը տեսակետները համբերատար լսելն ու ընդհանուր տեսլական ձևավորելու փորձն է, ինչը մենք ստանձնում ենք որպես կառավարություն, որպես քաղաքական իշխանություն:

Ազգային ժողովի հարգելի նախագահություն,
Հարգելի պատգամավորներ,
Կառավարության հարգելի անդամներ,
Սիրելի ժողովուրդ,

Մեր այս Կառավարությունը ձևավորվել է այն հանգամանքի բերումով, որ 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ստացել է բացարձակ մեծամասնություն: «Քաղաքացիական պայմանագրի» կողմից ձևավորված կառավարության ծրագիրը, իհարկե, պիտի հենված լիներ այն նախընտրական ծրագրի վրա, որով կուսակցությունը մասնակցել է ընտրություններին:

Ըստ էության, այդպես էլ կա, բայց տեղի ունեցած արտահերթ ընտրությունների կարևորագույն առանձնահատկություններից մեկն այն էր, որ մենք ունեցանք մի քարոզարշավ, որի ընթացքում հսկայական նոր քաղաքական բովանդակություն գեներացվեց:
Ինձ համար տեղի ունեցողը ոչ այնքան կամ ոչ միայն նախընտրական քարոզարշավ էր, այլև բաց և ուղիղ երկխոսություն ժողովրդի հետ, հատկապես երկխոսություն, որովհետև այս ընտրություններում մեր քաղաքական հարթակը ոչ միայն ասողի, այլև լսողի դերում էր: Նախընտրական քարոզարշավի և նախընթաց շրջանում ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության քաղաքացին մեզ հետ հաղորդակցության ընթացքում իր սեփական ասելիքը ձևակերպեց և ձևավորեց ու, ըստ էության, մեզ լիազորեց լինել այդ ասելիքի խոսափողը, քվեարկության արդյունքներով մեզ լիազորեց դառնալ այդ անելիքի իրագործողը:
Ո՞րն է այդ անելիքն ուրեմն: Ստանդարտ քաղաքագիտական պատասխանը հետևյալն է. այն՝ ինչ գրված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում, ինչը ճիշտ է: Բայց ընտրողների, ըստ էության, 100 տոկոսը նախընտրական քարոզարշավից առաջին հերթին հիշում է և արձանագրում է և հարցման դեպքում կհիշատակի 2 բան, քաղաքական մեծամասնության ստանձնած 2 բանավոր պարտավորություն՝

1. Օրենքի և իրավունքի դիկտատուրա:

2. Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը:

Ահա, տիկնայք և պարոնայք, սա է ժողովրդի քվեարկության արդյունքներով ձևավորված Կառավարության ստացած մանդատի կարճ նկարագրությունը, և պիտի արձանագրենք, որ Կառավարության ծրագիրը ձևավորվել է հենց այս երկու հիմնական անելիքի համատեքստում: Մնացած ամեն ինչը, ըստ էության, որևէ ձևով, ուղղակի կամ անուղղակի առնչվում է այս երկու հիմնաքարերի հետ, և Կառավարությունը գործելու է հենց այս տրամաբանությամբ:

Ինչպես ասված է Կառավարության ներկայացվող ծրագրի նախաբանում, մեջբերում եմ՝ «Օրենքի և իրավունքի, փոխադարձ հարգանքի, ատելության ու արժանապատվությունը նվաստացնող խոսքի բացառման վրա հիմնված ազգային միասնության հաստատումը Կառավարության առաջնահերթ խնդիրներից է:

Միևնույն ժամանակ, ժողովրդավարության թյուրրընկալումը որպես պարարտ հող ամենաթողության և անպատժելիության համար՝ լրջագույն սպառնալիքներ է ստեղծում իրավակարգի, հանրային անվտանգության, օրենքի և իրավունքի գերակայության համար: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, նրա ձևավորած կառավարությունը Հայաստանում օրենքի և իրավունքի դիկտատուրա հաստատելու մանդատ է ստացել ժողովրդից և անշեղորեն կյանքի է կոչելու այդ մանդատը:
Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը, այնուամենայնիվ, արտահերթ ընտրությունների արդյունքներով ժողովրդի առաջ Կառավարության ստանձնած մեծագույն առաքելությունն է: Կառավարությունը գիտակցում է, որ այս խնդրի լուծումը միայն Հայաստանի Հանրապետությունից չէ կախված, այլև տարածաշրջանի մյուս երկրների կեցվածքից և ցանկությունից: Հայաստանի Հանրապետության կառավարությունն ստանձնում է տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու իր բաժին անելիքն ու պատասխանատվությունը». մեջբերման ավարտ:
Ասվածի համատեքստում, իհարկե, ամենահրատապ խնդիրը Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումն է: Ինչպե՞ս է ուրեմն Կառավարությունն ապահովելու այդ անվտանգությունը:

Այս նպատակին հասնելու համար Կառավարությունը մտադիր է կիրառել առաջին հերթին քաղաքական և դիվանագիտական գործիքակազմը՝ որպես առաջնային նպատակ ունենալով Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային միջավայրի կայունացումը:

Գործնական առումով, Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարևոր է համարում ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահության հովանու ներքո բանակցային գործընթացի վերականգնումը և ողջունում է 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո համանախագահողների արած հայտարարությունները, որոնց հիմնական շեշտադրումը հետևյալն է. զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման համար հնարավորինս արագ, առանց նախապայմանների վերականգնել բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահության հովանու ներքո:

Համանախագահները փաստել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորված չէ, և հարցի համապարփակ և տևական կարգավորումը պետք է տեղի ունենա կողմերին հայտնի սկզբունքների հիման վրա: Այդ սկզբունքները, հիշեցնեմ, հետևյալն են. ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ազգերի ինքնորոշում, տարածքային ամբողջականություն:
Կառավարության օգոստոսի 12-ի նիստում ես հայտարարել եմ, որ Հայաստանը պատրաստ է բանակցային գործընթացում ներգրավվել թե՛ բարձր, թե՛ բարձրագույն մակարդակում, և մենք սպասում ենք կոնկրետ առաջարկների:
Պիտի հատուկ արձանագրեմ, որ Կառավարության ծրագիրը ձևավորված և ձևակերպված է բանակցային միջավայրի վերականգնմանը առավելագույնս նպաստելու միտումով ու նպատակադրումով, և Կառավարությունը տրամադրված է առավելագույն կառուցողական աշխատանքի:

Հայաստանի շուրջ բարենպաստ միջավայր ձևավորելու հաջորդ կարևոր գործիքը և հարթակը հունվարի 11-ի եռակողմ հայտարարության հիման վրա և նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային ապաշրջափակման նպատակով ձևավորված Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի աշխատանքային խմբի գործունեությունն ակտիվացնելն է և կոնկրետ արդյունքներ արձանագրելը: Կառավարությունն այս աշխատանքային խմբի գործունեության մեջ տեսնում է լրջագույն հնարավորություն՝ ճեղքելու Հայաստանի Հանրապետության շուրջ 30 տարի շարունակվող շրջափակումը:

Իհարկե, սա ամենևին էլ պարզ գործընթաց չէ, և այն սրվում է ինչ-որ միջանցքների մասին ադրբեջանական կողմի ապակառուցողական և սադրիչ հայտարարություններով: Բազմիցս ասել եմ, որ ո՛չ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վերաբերելի հոդվածներում, ո՛չ հունվարի 11-ի հայտարարության մեջ, որն ամբողջությամբ կոմունիկացիաների բացման մասին է, որևէ արտահայտություն, հղում, ձևակերպում չկա Հայաստանի տարածքով միջանցքի ստեղծման մասին:
Խոսքն ուրիշ բանի մասին է. ինչպես Հայաստանը Ադրբեջանի տարածքով պիտի ճանապարհ ստանա Ռուսաստանի Դաշնության, Իրանի Իսլամական Հանրապետության հետ տրանսպորտային հաղորդակցության համար, այնպես էլ Ադրբեջանը Հայաստանի տարածքով պետք է ճանապարհ ստանա իր արևմտյան շրջանների՝ Նախիջևանի հետ տրանսպորտային կոմունիկացիոն հաղորդակցության համար, և այս մասին մի քանի անգամ խոսելու առիթ ունեցել եմ:
Բայց, միևնույն ժամանակ, մենք չենք հերքել և չենք հերքում, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման որոշակի ռիսկեր պարունակում է Հայաստանի պետական շահերի համար, և սա է պատճառը, որ Կառավարության ծրագրում նշել ենք, որ ապաշրջափակումը պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը, միաժամանակ, այս գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայաստանի ու Արցախի այլ անվտանգային և կենսական շահերի հաշվին:

Սա, իհարկե, միանշանակ ճիշտ է և նույնիսկ անքննելի: Բայց պիտի նաև պատասխան տանք մեկ ուրիշ հարցի. իսկ կարո՞ղ է այս գործընթացը տեղի ունենալ միայն Հայաստանի Հանրապետության շահերի հաշվառումով՝ անտեսելով տարածաշրջանի երկրների շահերը կամ առանց այդ երկրների շահերը հաշվի առնելու:

Սա է թերևս ֆունդամենտալ հարցը, որ վախենամ՝ մեր անկախության 30-ամյա պատմության մեջ այնքան էլ հաճախ չի հնչել: Մեր մեծագույն խնդիրը տարածաշրջանում բարենպաստ միջավայր ստեղծելն է Հայաստանի շուրջ: Սա մի հարց է, որը միշտ էլ ձևակերպված է եղել մեր պետական օրակարգում: Բայց խնդրի գործնական լուծման համատեքստում մենք ուշադրություն չենք դարձրել մի շատ կարևոր հանգամանքի:

Եթե ուզում ենք բարենպաստ տարածաշրջանային միջավայր ձևավորել Հայաստանի շուրջ, պետք է Հայաստանը բարենպաստ միջավայր դարձնենք տարածաշրջանի համար: Ընդ որում, փոխադարձության սկզբունքով. ո՛չ ավելի, և ո՛չ էլ պակաս: Որքան ուզում ենք միջավայրը բարենպաստ լինի Հայաստանի համար, նույնքան Հայաստանը պիտի բարենպաստ դարձնենք միջավայրի համար: Եթե կուզեք՝ սա մեր անվտանգության ռազմավարական մարտահրավերն է: Այս պահին, ընդ որում, ես չեմ առաջարկում շատ կոնկրետ և գործնական լուծումներ, ընդամենը բոլորիս ուշադրությունն եմ հրավիրում այս կարևորագույն առանձնահատկության վրա:

Մի բանում համոզված եմ, այդ մասին բազմիցս հրապարակային խոսել եմ, վստահ եմ՝ նաև այս ասելիքի համար են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին և իմ օգտին, և այդ ասելիքի մասին գրված է Կառավարության ներկայացվող ծրագրում, որտեղ տարածաշրջանային կայուն միջավայրի ձևավորումը և տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը դիտվել է որպես Հայաստանի անվտանգության ապահովման կարևոր գործոն: Ըստ այդմ՝ մեջբերում եմ. «Տարածաշրջանի խաղաղությունը և կայունությունը մեր երկարատև ռազմավարությունն է: Սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կամ կարգավորումը կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է լինելու: Թշնամության խորացումն սպառնալիք է տարածաշրջանի կայունության և անվտանգության համար: Թշնամության հաղթահարումը կարող է դառնալ տարածաշրջանային արտաքին քաղաքական օրակարգի առանցք». մեջբերման ավարտ:

Իմ կողմից դեռևս գարնանը ձևակերպված այս ասելիքը ենթարկվել է բազմաթիվ քննադատությունների, և, համոզված եմ, էլի կենթարկվի: Բայց ակնկալում եմ, որ քննադատությունների հեղինակները պատասխանեն մի շատ կարևոր ու գործնական հարցի. ի՞նչ ենք մենք ուզում անել մեր տարածաշրջանային այն հարաբերությունների հետ, որում ահռելի թշնամական կոնտեքստ և նույնիսկ պոտենցիալ կա:
Քավ լիցի, խոսքը որևէ բան մոռանալու, ուրանալու, եղբայրանալու, բարեկամանալու մասին չէ, խոսքը մի պարզ հարցի պատասխան գտնելու մասին է: Ի՞նչ ենք մենք անում կամ անելու թշնամանքի մթնոլորտի հետ. խորացնելո՞ւ ենք այն, խնդիր ենք դնելու ոչնչացնե՞լ նրանց, ում թշնամի ենք համարում: Հասկանո՞ւմ ենք, որ նույն խնդիրը նրանք են դնելու: Եթե անգամ արդեն իսկ դրել են այդ խնդիրն իրենց առաջ, պատրաստվո՞ւմ ենք արդյոք այդ սպառնալիքի կառավարումը մեր ամենօրյա օրակարգի ու աշխատանքի մաս դարձնել:

Հարգելի ներկաներ,

Սիրելի ժողովուրդ,

Սա չափազանց կարևոր և բարդ հարց է, բարդագույն հարց, որն ունի խորը պատմական, բարոյական, քաղաքական ու աշխարհաքաղաքական ենթատեքստեր ու հակասություններ: և այդ հարցի պատասխանը գտնելն ամենևին էլ հեշտ չէ: Բայց ես առաջարկում եմ ինքներս մեզ, ի վերջո, նայել կողքից:

Մեր տարածաշրջանի մյուս պետություններն իրար նկատմամբ թշնամական զգացումներ չունեն, չնայած՝ սա չի նշանակում, թե նրանց հարաբերություններում լուծման սպասող հարցեր չկան: Իրանի Իսլամական Հանրապետությունը, Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը իրար գործընկեր և բարեկամ են համարում: Մենք բարեկամ ենք Վրաստանի ու Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Բայց այն փաստը, որ մենք մեր տարածաշրջանում թշնամության օբյեկտ և սուբյեկտ ենք, անխուսափելիորեն ազդեցություն է ունենում տարածաշրջանային բարեկամ երկրների հետ մեր հարաբերությունների վրա: և սա, այո՛, տարածաշրջանային, բայց նաև մեր օրակարգի հարցն է, մեր օրակարգի խնդիրը, և ես կարծում եմ, որ այս օրակարգը՝ տարածաշրջանում թշնամության մթնոլորտի կառավարման և հաղթահարման թեման, կարող է դառնալ մեր տարածաշրջանային արտաքին քաղաքականության համագործակցության առանցք և օրակարգ, որը կարող է հետաքրքիր լինել նաև մեր տարածաշրջանի մյուս երկրներին:

Կարող է և նրանց հետաքրքիր չլինել, բայց եթե նույնիսկ այդպես է, խնդիրը պետք է լինի մե՛ր օրակարգում՝ առնվազն որպես հանրային-քաղաքական դիսկուրսի նյութ: Բայց որպեսզի այդ քննարկումներից Հայաստանն օգուտ ստանա, բոլոր գոռգոռոցները, հայհոյանքները պետք է լռեն: Պետք է խոսի փաստարկը, վերլուծությունը, ռացիոնալ դատողությունը: Սա ազգային անվտանգության խնդիր է, որի լուծումը չի կարող լինել միայն իշխանության օրակարգի մաս: Այս օրակարգի հետ անխուսափելիորեն առնչվում ենք բոլորս՝ հանրային-քաղաքական բոլոր շրջանակները, բոլոր մարդիկ, բոլոր ընկերությունները և կազմակերպությունները»:

ՀՀ վարչապետի ամբողջական ելույթը՝ ստորև:

Դիտումների քանակ106
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Նիկոլ Փաշինյանը պատասխանում է ԱԺ պատգամավորների հարցերին | ՈՒՂԻՂ 16:3024 Օգս, 2021 Նիկոլ Փաշինյանը պատասխանում է ԱԺ պատգամավորների հարցերին | ՈՒՂԻՂ
  • 44-օրյա պատերազմի հանգամանքները պարզաբանելը հանրային հստակ պահանջ է. Փաշինյան 13:3024 Օգս, 2021 44-օրյա պատերազմի հանգամանքները պարզաբանելը հանրային հստակ պահանջ է. Փաշինյան Հասարակություն
  • ՀՀ-ում կրթությունը պետք է դարձնենք հանրամատչելի. Նիկոլ Փաշինյան 13:2724 Օգս, 2021 ՀՀ-ում կրթությունը պետք է դարձնենք հանրամատչելի. Նիկոլ Փաշինյան Հասարակություն
  • Հայաստանը տարածքներ նվաճելու, պատերազմ սկսելու որևէ մտադրություն չունի. Նիկոլ Փաշինյանը խոսել է բանակի արդիականացման և բարեփոխումների մասին 13:1724 Օգս, 2021 Հայաստանը տարածքներ նվաճելու, պատերազմ սկսելու որևէ մտադրություն չունի. Նիկոլ Փաշինյանը խոսել է բանակի արդիականացման և բարեփոխումների մասին Հասարակություն
  • Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-ին պաշտոնական այց կկատարի Վրաստան 13:1124 Օգս, 2021 Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-ին պաշտոնական այց կկատարի Վրաստան Քաղաքականություն
  • Ստանձնելով ՀԱՊԿ-ի նախագահությունը՝ ՀՀ-ն փորձելու է իր առաջնահերթությունների շրջանակում ամրապնդել կազմակերպության կառուցակարգերը. Փաշինյան 12:5024 Օգս, 2021 Ստանձնելով ՀԱՊԿ-ի նախագահությունը՝ ՀՀ-ն փորձելու է իր առաջնահերթությունների շրջանակում ամրապնդել կազմակերպության կառուցակարգերը. Փաշինյան Քաղաքականություն
  • Ադրբեջանի հետ անհրաժեշտ է օր առաջ սկսել սահմանազատման և սահմանագծման աշխատանքները. Փաշինյան 12:4724 Օգս, 2021 Ադրբեջանի հետ անհրաժեշտ է օր առաջ սկսել սահմանազատման և սահմանագծման աշխատանքները. Փաշինյան Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Հայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով են մեկնարկել շախմատի համաշխարհային օլիմպիադան 00:4417 Սեպ, 2026
  • Քննարկվել է հայ-արգենտինյան երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ 00:1617 Սեպ, 2026
  • Կապսում ՀՀ կառավարության միջոցներով 3 փողոց է հիմնանորոգվում 23:5016 Սեպ, 2026
  • ՀՀ-ն արձանագրել է Գանձասարի հայկական ծագումը. Փաշինյանը՝ Հաջիևի մասնակցությամբ տեղի ունեցածի մասին 23:2316 Սեպ, 2026
  • «Նատալի Ֆարմ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 23 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 23:0016 Սեպ, 2026
  • Քաղցրաշենի մանկապարտեզում օձի հայտնվելու մասին լուրեր են տարածվել․ մանկապարտեզը 2 օր փակ կլինի 22:5716 Սեպ, 2026
  • «Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային» 22:5116 Սեպ, 2026
  • Իրանն անպաշտպան չէ. Արաղչի 22:4416 Սեպ, 2026
  • Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները հետևել են վրացի սահմանապահների ցուցադրական վարժանքին 22:2916 Սեպ, 2026
  • Մնացական Սաֆարյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանին 22:1216 Սեպ, 2026
  • Գյումրիում հիմնվում է ստեղծարար արդյունաբերական կենտրոն 22:1216 Սեպ, 2026
  • Հարցազրույց Լեոնիդ Ներսիսյանի հետ 22:0516 Սեպ, 2026
  • Երկրի խորհրդարանը դարձնում եք ձեր ընտանիքի հետ կապված հարցերի քննարկման վայր․ Նիկոլ Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին 21:5416 Սեպ, 2026
  • Պետությունից խաբեությամբ ավելի քան 1.5 միլիարդ դրամ հափշտակելու փորձ է բացահայտվել 21:4216 Սեպ, 2026
  • Ուզում ենք, որ հնարավորություն չլինի մաֆիոզ կապերով դատարաններում հասնել որոշումների ընդունման․ Փաշինյան 21:2916 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 16. 2026 21:0916 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Քոչարյանի նման թալանչիների մինչև վերջին կոպեկը ձեռքներից առնելու ենք․ Փաշինյան 21:0016 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 16-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5816 Սեպ, 2026
  • ԵԱՏՄ-ի հետ ստեղծված իրավիճակը Եվրամիության հետ ընդհանրապես կապ չունի. Փաշինյան 20:5316 Սեպ, 2026
  • Թրամփը հայտարարել է Քենեդու կենտրոնի փակման մասին 20:4816 Սեպ, 2026
  • Տավուշի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել 20:4816 Սեպ, 2026
  • Սևան և Ճամբարակ համայնքներում կգործարկվի միասնական երթուղային ցանց 20:4316 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ն Եվրոպայից և Մերձավոր Արևելքից 52 մլն ռազմական օգնությունը կուղարկի Ամերիկայի դաշնակիցներին 20:3716 Սեպ, 2026
  • Հայաստանի Հանրապետության հիմնադրման հիմքում դրվել է ֆորպոստի տրամաբանությունը. Փաշինյան 20:3216 Սեպ, 2026
  • Այսուհետև կանվանեմ գրագիտության հետ խնդիր ունեցող անձ. Վահագն Ալեքսանյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին 20:2516 Սեպ, 2026
  • Կանանց առաջնորդության ամրապնդումը շարունակելու է մնալ խաղաղ, ժողովրդավարական և դիմակայուն պետության կառուցման կարևոր մաս. Լիլիթ Մակունց 20:2116 Սեպ, 2026
  • Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի 20:2016 Սեպ, 2026
  • Եվրամիությունը Կանադային առաջարկել է դառնալ միության ասոցացված անդամ 20:1616 Սեպ, 2026
  • Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ 20:1116 Սեպ, 2026
  • Սաուդյան Արաբիան հութիներին մեղադրել է Մեքքայի վրա հարձակման համար 20:0616 Սեպ, 2026
  • Խտրականության բացառում և հավասարության խթանում. լայն քննարկում 20:0016 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 16.09.2026 19:5516 Սեպ, 2026
  • Ավտոմեքենաներից գողությունների դեպքերը նվազել են 33.4%-ով․ ՆԳ նախարար 19:5016 Սեպ, 2026
  • Լեհաստանը ուժեղացնում է Ուկրաինայի հետ սահմանի հսկողությունը՝ Ռուսաստանի հարձակումների պատճառով 19:4816 Սեպ, 2026
  • 30 հազար դրամի աջակցությունը դեկտեմբերից հետո կշարունակվի ևս 3 ամիս. Փաշինյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների աջակցության մասին 19:4016 Սեպ, 2026
  • Ղարաբաղի նախկին ղեկավարների շենքերը տվեք, թող մարդիկ ապրեն. Նիկոլ Փաշինյան 19:3316 Սեպ, 2026
  • Իսրայելը հայտարարել է, որ Լիբանանի սահմանային շրջաններն այդ երկրի բանակին վերադարձնելու ծրագիրը ձախողվել է 19:2516 Սեպ, 2026
  • Վերջին կոշիկն էլ ձեռքներիցդ առնելու ենք. Փաշինյանը՝ ապօրինի գույքի բռնագանձման գործերի մասին 19:2016 Սեպ, 2026
  • Գոռ Ենգոյանը՝ անցյալի ու ներկայի խաչմերուկում 19:1416 Սեպ, 2026
  • Վահագն Խաչատուրյանն ընդունել է Save Armenia հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը 19:0816 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | Թույլ չենք տալու Գիքորի ճակատագրի կրկնությունը. թեժ բանավեճ ԱԺ-ում 19:0016 Սեպ, 2026
  • Շարամբեյանական բազմաշերտ աշխարհը՝ ՀԱՊ ցուցահանդեսում 18:5716 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը՝ Ֆիոլետովոյի հատվածում երկաթուղու հնարավոր կառուցման մասին 18:5116 Սեպ, 2026
  • Առինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործեն 18:4316 Սեպ, 2026
  • Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 18:3516 Սեպ, 2026
  • Օզոնային շերտն ու Հայաստանը 18:2716 Սեպ, 2026
  • Նախագծի հրապարակումը մենք ակնկալում ենք մինչև տարեվերջ. Սրբուհի Գալյանը՝ Սահմանադրության մասին 18:2116 Սեպ, 2026
  • ՀՀ ինքնիշխան տարածքներ կան, որ 1990 թվականից գտնվում են օկուպացիայի ներքո. Փաշինյան 18:1616 Սեպ, 2026
  • Զելենսկին բացատրել է, թե ինչու է Ուկրաինայում ընտրություններ անցկացնելն անհնար 18:1116 Սեպ, 2026
  • Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 14-րդ հողատարածքը 18:0416 Սեպ, 2026
  • ՍԴ-ն հրապարակել է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ որոշման ամբողջական տեքստը 18:0216 Սեպ, 2026
  • Ուսհաստատությունում քաղաքական քարոզ կամ հակաքարոզ անողը ենթակա է աշխատանքից հեռացման. ԿԳՄՍ նախարար 18:0116 Սեպ, 2026
  • Երբ որ ասում են, որ ՀՀ-ի տարածքով պետք է միջանցք լինի, մենք ասել ենք՝ ոչ, և հասել ենք այդ «ոչ»-ին. Փաշինյան 17:5816 Սեպ, 2026
  • Երբեք ու ոչ մի անգամ Հայաստանից 102-րդ ռազմաբազան դուրս բերելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան 17:5116 Սեպ, 2026
  • Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչին դատապարտվել է 25 տարվա ազատազրկման 17:4416 Սեպ, 2026
  • Անընդունելի է և անհասկանալի. Փաշինյանը՝ Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին 17:3716 Սեպ, 2026
  • Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած 17:3016 Սեպ, 2026
  • Գնացե՛ք Օման և կարող եք գնել հայկական դեղձ. Միրզոյանը՝ հայկական ապրանքների արտահանման շուկաների դիվերսիֆիկացման մասին 17:2516 Սեպ, 2026
  • Օրենքում պետք է փոփոխություն կատարվի, և ապօրինի գույքը 100 տոկոսով պետք է բռնագանձվի. Փաշինյան 17:2116 Սեպ, 2026
  • Գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք այս տարի, հակառակը՝ ունենք նվազում, և դա անսպասելի չէ. Փաշինյան 17:0316 Սեպ, 2026
  • Քննարկվել է ԱԶԲ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը 16:5216 Սեպ, 2026
  • Բելառուսը կազատի 25 քաղբանտարկյալի, ի պատասխան՝ ԱՄՆ-ն կվերացնի երկու բելառուսական ընկերության նկատմամբ պատժամիջոցները 16:4416 Սեպ, 2026
  • Tour of Armenia-ի հաջող անցկացումը թիմային աշխատանքի արդյունք է. Ժաննա Անդրեասյան 16:3516 Սեպ, 2026
  • Կառավարության անդամները պատասխանում են ԱԺ պատգամավորների հարցերին | ՈՒՂԻՂ 16:3016 Սեպ, 2026
  • Քաղաքական ճգնաժամի շուրջ քննարկում Գյումրու ավագանիում. ՔՊ-ն առաջարկել է մանդատները վայր դնել 16:2716 Սեպ, 2026
  • Կանադային առաջարկել են դառնալ ԵՄ-ի առաջին ասոցացված անդամը 16:1816 Սեպ, 2026
  • Այսօր մասնակցեցի Չինաստանի պաշտպանության նախարարի անունից կազմակերպված պաշտոնական ընթրիքին. Սուրեն Պապիկյան 16:1016 Սեպ, 2026
  • Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են թմրամիջոց իրացնելու մեղադրանքով հետախուզվողին․ նա որոնվում էր նաև ավազակություն կատարելու համար 16:0416 Սեպ, 2026
  • Ո՞վ ասաց, որ մենք պատրաստվում ենք ինչ-որ մի երկրից կախվածությունը փոխարինել մեկ այլ երկրից կախվածությամբ. ԱԽ քարտուղար 15:5316 Սեպ, 2026
  • Ալեն Սիմոնյանը և Ֆինլանդիայի դեսպանը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցեր 15:4316 Սեպ, 2026
  • Հարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով 15:3516 Սեպ, 2026
  • Կարծում եմ՝ արդեն ամեն ինչ ասված է. Սիմոնյանը՝ Հաջիևի հայտարարությունների առնչությամբ արձագանքի մասին 15:2616 Սեպ, 2026
  • Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ն առաջին անգամ խոստովանում է զինամթերքի պակասի մասին. AFP 15:1816 Սեպ, 2026
  • Մոր նկատմամբ բռնություն և մեկ այլ անձի սպանության փորձ կատարած քաղաքացին կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 15:1116 Սեպ, 2026
  • ՀՀ ԱԺ նախագահը և դեսպանը քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև միջխորհրդարանական կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր 15:0916 Սեպ, 2026
  • Լուրեր 15:00 | ՍԴ-ի որոշումից հետո TRIPP-ի համաձայնագիրը կուղարկվի ԱԺ՝ վավերացման | 16.09.2026 15:0016 Սեպ, 2026
  • Արագածոտնի մարզի դատախազությունը շուրջ 16 հա մակերեսով հողատարածքները համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայցեր է ներկայացրել դատարան 14:5916 Սեպ, 2026
  • Վահագն Խաչատուրյանն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգը 14:5216 Սեպ, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում 14:4116 Սեպ, 2026
  • Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 14:3316 Սեպ, 2026
  • ԱԺ նիստ | ՈՒՂԻՂ 14:3016 Սեպ, 2026
  • Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 14:2916 Սեպ, 2026
  • Առաջիկայում ԱՄՆ-Իրան հակամարտությունը կմտնի նոր փուլ. Վենս 14:1816 Սեպ, 2026
  • ՄԻՊ աշխատակազմում քննարկվել են ազատազրկված ծնողների՝ երեխաների հետ տեսակցությունների կազմակերպման խնդիրները 14:0816 Սեպ, 2026
  • «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկները գայլերի են ֆիքսել 13:5716 Սեպ, 2026
  • ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Գրեմի օրինագծի քննարկմանը 13:4016 Սեպ, 2026
  • ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Մայր օրենքին․ ՍԴ-ի որոշումը 13:1316 Սեպ, 2026
  • Ֆրանսիացի ոստիկանները զանգվածային բողոքի ակցիա են անցկացրել Փարիզում 13:0616 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Սխալ հասցե, կեղծ տվյալներ և գույքի էժան վաճառք․ ՊՎԾ բացահայտումը «Նաիրիտ 2»-ի գործով 13:0016 Սեպ, 2026
  • ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի քարտուղարությունում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ի բանակցային և քաղաքական հարցերը 12:5316 Սեպ, 2026
  • Ռուսաստանն ընտրություններից առաջ վաղաժամ քվեարկություն է անցկացնում Ուկրաինայի օկուպացված շրջաններում 12:4016 Սեպ, 2026
  • ԱԽ քարտուղարը և ՀՀ-ում Վրաստանի դեսպանը քննարկել են երկկողմ կապերին վերաբերող հարցեր 12:3116 Սեպ, 2026
  • Եմենում ռազմական գործողությունների հետևանքով ավելի քան 100 հազար մարդ է տեղահանվել. ՄԱԿ 12:1216 Սեպ, 2026
  • Կառուցապատման ոլորտում բացահայտվել են ավելի քան 2.4 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպքեր 12:0416 Սեպ, 2026
  • Ազգային ժողովի նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0016 Սեպ, 2026
  • Բյուրեղավանում հացի և հացաբուլկեղենի արտադրամասի գործունեություն է կասեցվել 11:4816 Սեպ, 2026
  • Արփինե Սարգսյանը ծանոթացել է Վրաստանի ՆԳՆ քրեագիտական և սահմանապահ ստորաբաժանումների աշխատանքին 11:3816 Սեպ, 2026
  • Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:3316 Սեպ, 2026
  • Պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ «Նաիրիտ 2»-ի գույքն իրացվել է գնահատված արժեքից շուրջ 60 տոկոս ցածր գնով 11:1616 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում՝ Էջմիածին քաղաքում 11:0716 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015