Եվս մեկ տարով՝ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը երկարացվել է Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների բնակապահովման հավաստագրերի գործողության ժամկետը: Պատճառն այն է, որ հավաստագիր ստացած 3947 ընտանիքներից 253-ը դեռ չեն իրացրել բնակարան ձեռք բերելու իրենց իրավունքը: Հիշեցնենք, ծրագիրը մեկնարկել է 2022-23 թթ.: