ԱՄՆ Կոնգրեսի հանձնարարությամբ՝ Պենտագոնը զեկույց է հրապարակել՝ չինական բանակի կարողությունների և Միացյալ Նահանգների համար հնարավոր սպառնալիքի մասին։ Փաստաթղթում նկարագրվում է, թե ինչպես է չինական բանակը զարգացնում իր կարողությունները: Նշվում է, որ Չինաստանը զգուշությամբ է վերաբերվում ԱՄՆ-ի հետ լայնամասշտաբ համաձայնագրերին, ինչպես նաև դասեր է քաղում Ուկրաինայում Ռուսաստանի ձախողումներից՝ ուժեղացնելով ճնշումը Թայվանի նկատմամբ:
Զեկույցում ընդգծվում է, որ Չինաստանն ու Ռուսաստանը շարունակում են խորացնել ռազմավարական գործընկերությունը, ինչն «ըստ ամենայնի պայմանավորված է ԱՄՆ-ին հակազդելու ընդհանուր շահով»: Այնուամենայնիվ, Պեկինի և Մոսկվայի համագործակցությանը խոչընդոտում է կողմերի միջև առկա «փոխադարձ անվստահությունը»։
Պենտագոնի զեկույցի համաձայն՝ Չինաստանի զինված ուժերը գտնվում են «ռազմական հզորությունների կուտակման» գործընթացում: Փորձագետները զգուշացրել են, որ Չինաստանը գերազանցում է ԱՄՆ-ին գերձայնային զենքի մշակման հարցում։
Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարով:
Հեղինակ՝ Դավիթ Մուրադյան