Չորեքշաբթի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց, որը ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը որակել է շատ ջերմ ու բարեկամական։
Ռուսաստանի ղեկավարը շնորհավորել է իր ադրբեջանցի գործընկերոջը՝ ծննդյան օրվա կապակցությամբ, կողմերը նաև մտքեր են փոխանակել երկու երկրի միջև համագործակցության հեռանկարների վերաբերյալ։
Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը երկրների դաշնակցային հարաբերություններն ամրապնդելու հարցում: ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ Պուտինը «շատ ջերմորեն» է շնորհավորել Ալիևին։ Նա հավելել է, որ երկու կողմերը շնորհավորել են միմյանց առաջիկա Նոր տարվա տոների կապակցությամբ և մտքեր են փոխանակել ստեղծված իրավիճակի վերաբերյալ։