Օրերս մի քաղաքացի նկարահանել էր, թե ինչպես է «Վոլկսվագենի» վարորդը Դավթաշենի կամրջի վրա խցանման ժամանակ երթևեկում հանդիպակաց։ Վարորդը հայտնաբերվել և տուգանվել է:
«Տեսանյութը հայտնվեց Պարեկային ծառայողների տեսադաշտում։ Նախ պարզվեց վարորդի ինքնությունը, այնուհետև կարճ ժամանակ անց Լոռու մարզի գումարտակի ծառայողները հայտնաբերեցին նրան։
Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն»,- ասվում է հաղորդագրությունում։