50.000-անոց թղթադրամից չեն հեռացվում ո՛չ Գրիգոր Լուսավորիչը, ո՛չ Մայր տաճարը, ո՛չ Արարատը. Կենտրոնական բանկը հերքում է ռուս-թուրքական հերթական կեղծիքը: Փորձագետները սա ևս համարում են մեր երկրի դեմ հիբրիդային պատերազմի դրսևորում: Նշում են՝ նման կեղծիք տարածելով՝ արտաքին ուժերը ձգտում են կառավարելի դարձնել մեր հանրությանը:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան