Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը և ազգային հավաքականի ավագ Վլադիմիր Սանոսյանը ստացել են «Ֆուտզալի տարվա լավագույն մարզիչ» և «Տարվա լավագույն ֆուտզալիստ» մրցանակները։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:
Ռուբեն Նազարեթյանի գլխավորությամբ անցնող տարում Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը հասել է պատմական հաջողության՝ առաջին անգամ նվաճելով Եվրոպայի առաջնության խմբային փուլի ուղեգիր։ Վլադիմիր Սանոսյանը Եվրոպայի առաջնության որակավորման փուլում մասնակցել է 4 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Բացի լավագույնների մրցանակներից, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճելու կապակցությամբ ազգային հավաքականի ֆուտզալիստներին և աշխատակազմին հանձնել է հատուկ հուշանվերներ՝ անվանական ժամացույցներ։