Պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների կարողությունները պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ։ Այս մասին տեղեկացնում են ՊՆ-ից:
«2025 թվականի ձմեռային զորակոչի ենթակա զորակոչիկները կարող են մասնակցել «1991 ստորաբաժանման» արհեստական բանականության և գիտական դասակներում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու համար մրցույթին՝ հետևյալ մասնագիտացումներից մեկով.
-
ռոբոտատեխնիկա.
-
մեքենայական ուսուցում.
-
տվյալների ճարտարագիտություն.
-
տվյալների վերլուծություն և վիճակագրություն:
Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները կարող են ծանոթանալ մրցույթի պայմաններին և գրանցվել
1991.mil.am կայքում մինչև 2026 թվականի հունվարի 8-ը ներառյալ:
Հարցերի համար գործում է էլ. փոստ՝
[email protected], հեռախոս՝ 1-28»,- ասված է հաղորդագրությունում: