• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. Ղարաբաղի հարցը նախկին նախագահների համար բիզնես է եղել. Գալստյան Բաց հարթակ. Ղարաբաղի հարցը... 20:33
Օրը՝ 60 վայրկյանում | 06.12.2025 Օրը՝ 60 վայրկյանում | 06.12.2025 20:21
Դեսպան Հովհաննիսյանն ընտրվել է ՄԱԿ-ի Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնում Դեսպան Հովհաննիսյանն ընտրվել է... 13:51
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
2021 թ. մարտին գրանցված աշխատատեղերի բացարձակ թվի ռեկորդ է արձանագրվել
Քաղաքականություն
14:0122 Ապր, 2021

2021 թ. մարտին գրանցված աշխատատեղերի բացարձակ թվի ռեկորդ է արձանագրվել

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Մինչ օրակարգի քննարկումը, վարչապետն անդրադարձել է տնտեսության վերականգնման միտումներին և 2021 թվականի մարտի ցուցանիշներին: Ստորև ներկայացվում է Կառավարության նիստի նախաբանի սղագրությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Սկսում ենք Կառավարության՝ 2021 թվականի ապրիլի 2-ի հերթական նիստի աշխատանքները: Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը, ուզում եմ ընդգծել, որ մենք տնտեսության վերականգնման հերթական ազդակն ենք ստացել և կարող ենք արձանագրել, որ 2021 թվականի մարտին եկամուտ և աշխատավարձ ունեցող աշխատատեղերի թվի աճ ենք ունեցել: 

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյան - Շնորհակալություն, պարոն վարչապետ: Մենք ամփոփել ենք 2021 թվականի մարտ ամսվա աշխատատեղերի վերաբերյալ տեղեկությունները, և պատկերը հետևյալն է. անցյալ տարվա հետ համեմատած՝ հարկման բազա ունեցող, այսինքն՝ 0-ից բարձր վարձատրվող աշխատատեղերն ավելացել են 2500-ով: Առհասարակ, հաշվի առնելով նախորդ տարի արդեն մարտ ամսից համավարակի առկայությունը և դրա հնարավոր ազդեցությունը, համեմատական վերլուծություններ իրականացվել են նաև 2019 թվականի համեմատ՝ իրավիճակն ավելի պատկերավոր հասկանալու նպատակով: Եվ 2019 թվականի մարտ ամսվա համեմատ՝ նույն աշխատատեղերի քանակն ավելի է 38 000-ով: Հարկման բազան կազմել է ավելի քան 131 մլրդ դրամ, և այդ ցուցանիշը 2020 թվականի համեմատ ավելի է 7.5 մլրդ դրամով, իսկ 2019 թվականի համեմատ՝ 24 մլրդ դրամով: Միջին հարկման բազան կազմել է շուրջ 211 500 դրամ, որը 2020 թվականի նկատմամբ ավելի է 12 000 դրամով, իսկ 2019 թվականի նկատմամբ՝ շուրջ 28 000 դրամով: Ավելի է հաշվարկվել նաև եկամտային հարկը և՛ 2020 թվականի, և՛ 2019 թվականի նկատմամբ՝ համապատասխանաբար 0.5 մլրդ դրամ և 1.3 մլրդ դրամ գումարի չափով: Շնորհակալություն:   

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Պարոն Հովհաննիսյան, իսկ մենք ունե՞նք վերլուծություն՝ այնուամենայնիվ, այս աշխատատեղերը նոր բացված աշխատատեղե՞ր են, թե՞ ուղղակի ստվերից դուրս եկող աշխատատեղեր են: 

Ուզում եմ նաև թվերի հավաստիության խնդրին անդրադառնալ և արձանագրել, որ այս թվերը ձևավորվում են գործատուների կողմից ներկայացված հաշվետվությունների հիման վրա, և խոսքն այն աշխատատեղերի մասին է, որոնցում աշխատավարձ է վճարվել, եկամտային հարկ է հաշվառվել և հաշվետվություններով ներկայացվել է՝ կամ վճարվել է, կամ կվճարվի: Համեցեք:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյան - Այո, պարոն վարչապետ, ինչպես ներկայացրեցիք, թվերը բխում են հենց այդ բազայից՝ հարկային տեղեկատվական բազայից, որտեղ հաշվետվությունը ներկայացրել են հենց հարկ վճարողները՝ այն աշխատատեղերի վերաբերյալ, որտեղ հաշվարկվել և եկամուտ է վճարվել և դրանցից եկամտային հարկ է պահվել: Թվերի հավաստիության մասով կասկածելն ուղղակի անմտություն է: 

Ինչ վերաբերում է վերլուծությանը՝ այո, մենք որոշակի վերլուծություն արել ենք. այդ զանգվածի մեջ կա ինչպես ստվերից դուրս եկած հատված, բնականաբար, այնպես էլ, ենթադրվում է, դատելով առևտրաշրջանառության ծավալներից, ապրանքաշրջանառության և գործարքների քանակով ապրիլ ամիսը, 2019 թվականի համեմատ, ունի 20-22 տոկոսի աճ: Վերլուծության մասով նշեմ, որ ստվերի հատվածը բավական մեծ է, քանի որ մենք ունենք կոնկրետ հսկողական աշխատանքներ, որտեղ պատկերները հստակ են, այսինքն՝ թվային պատկերներ ունենք, հսկողական աշխատանքներ և դրա արդյունքում ավելի գրանցված վարձու աշխատողներ: 

Վերջերս մեր վերլուծական ստորաբաժանման կողմից ուղղակի մեկ վարժության արդյունքում, ընդամենը մեկ օրվա ընթացքում, 200 աշխատատեղերի գրանցման հայտ ներկայացվեց: Խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ վերլուծական վարչությունն ուսումնասիրել էր այն անհատ ձեռնարկատերերին, ովքեր միաժամանակ այլ հարկ վճարողի մոտ հանդիսանում էին վարձու աշխատող: Իրավիճակը մեկնաբանելու նպատակով նրանց ծանուցումներ ուղարկվեցին, քանի որ ֆիզիկական անձ անհատ ձեռնարկատերը չէր կարող աշխատել այլ հարկ վճարողի մոտ և միաժամանակ իր գործունեությունն իրականացնել: Այդ վարժության արդյունքում, ինչպես նշեցի, մեկ օրում 200 գրանցման հայտ ստացվեց: Սա ուղիղ վերաբերում է ստվերի կրճատմանը: Շնորհակալություն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Շատ լավ: Ես կարծում եմ, այնուամենայնիվ, առևտրաշրջանառության մասով պետք է հաշվի առնենք, որ որոշակի գնաճ էլ կա, բայց ենթադրում եմ, որ եթե 20-22 տոկոս աճ ունենք՝ ենթադրենք 5-6 տոկոս գնաճ ունենք, այստեղ մեթոդաբանությունը ո՞րն է: Այսինքն՝ դա էլ վերլուծության նյութ է, թե որքանով է գնաճը նպաստել շրջանառության աճին, և որքանով է, այսպես ասած, բնական կամ բուն բովանդակային աճը: Այս պահին նման վերլուծություն ունե՞նք:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյան - Պարոն վարչապետ, Դուք շատ ճիշտ եք: Գնաճի գործոնը, բնականաբար, կա այստեղ, ուղղակի ապրիլ ամսվա ցուցանիշները դեռևս հրապարակված չեն, և այս պահին այդպիսի վերլուծություն չենք կարող անել: Շատ ավելի ուշ, երբ կունենանք ապրիլ ամսվա վերաբերյալ օպերատիվ տեղեկատվությունը, համապատասխան վերլուծությունը, այո, հնարավոր է իրականացնել: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Բայց, ամեն դեպքում, 20-22 տոկոս աճի մեջ չի կարող ամբողջը գնաճը լինել: Պարոն Հովհաննիսյան, վերջին անգամ, երբ մենք աշխատանքային հանդիպում ունեցանք, Դուք տեղեկանք ներկայացրեցիք, որ ապրիլի առաջին 15 օրվա ընթացքում ՀԴՄ կտրոնների թիվը մոտավորապես 4 մլն հատով ավելացել էր: Այնպես որ, երևի գնաճը և գումարած, այնուամենայնիվ, քանակական աճ նույնպես ունենք:

Հարգելի գործընկերներ, աշխատատեղերի հետ կապված ուզում եմ ասել, որ բացարձակ թիվը շուրջ 622 000 է, և ուզում եմ հիշեցնել, որ առաջին անգամ գրանցված աշխատատեղերի 600 000-ի շեմը մենք հաղթահարել ենք 2019 թվականի մայիսին: Դրանից առաջ Հայաստանում երբեք գրանցված 600 000 աշխատատեղ չի եղել: Եվ ուզում եմ ասել, որ 2021 թվականի մարտին, պարոն Հովհաննիսյանը 2019 թվականի ցուցանիշի նկատմամբ ասաց, բայց 2018 թվականի մարտի նկատմամբ ունենք 85 038 աշխատատեղի տարբերություն: Պարոն Քերոբյան, վերլուծե՞լ եք՝ աշխատատեղերի թվի աճը, այնուամենայնիվ, 100 տոկոսով ստվերի կրճատո՞ւմ է, թե՞ կան նաև նոր ստեղծվող աշխատատեղեր: 

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան - Պարոն վարչապետ, մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ որքան ստվերից դուրս են գալիս, կան տնտեսվարողներ, որ ստվեր էլ են գնում, այնպես չէ, որ մեկ ուղղությամբ է այստեղ: Վերլուծությունները ցույց են տալիս, որ սա իսկապես տնտեսական աճի արդյունք է: Իհարկե, անցած տարվա մարտին կորոնավիրուսի  պատճառով դեռ աշխատատեղեր չէին կրճատվել, բայց աճի տրենդն էլ էր մի փոքր կոտրվել: Եվ եթե համեմատենք՝ ստացվում է, որ եթե այս տեմպերով գնանք, մյուս ամիս արդեն ապրիլ ամսվա համար կունենանք գրանցված աշխատատեղերի ռեկորդ ընդհանուր Հայաստանի պատմության մեջ: Կարծում եմ՝ այս ցուցանիշները խոսում են նրա մասին, որ աշխատատեղերի շուկան, կարելի է ասել, ամբողջությամբ վերականգնվել է: Անհամբեր սպասում ենք ԱՎԿ՝ մյուս շաբաթվա տվյալներին, որպեսզի տեսնենք, թե ինչ արդյունքներ ունենք ՀՆԱ-ի և տնտեսական ակտիվության ցուցանիշի մասով: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Եթե ճիշտ եմ հասկանում՝ մենք ամիս ամսվա հետ ենք վերլուծում, համեմատում, որովհետև սեզոնայնության խնդիր կա: Այդ տրամաբանությամբ էլ, ես նայել եմ վիճակագրությունը:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան  - Նաև կորը կորի հետ ենք համեմատում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Մարտ ամսվա համար մենք հիմա ունենք բացարձակ ռեկորդ: Այսինքն՝ Հայաստանի պատմության մեջ մարտ ամսվա ընթացքում երբեք ավելի մեծ թվով գրանցված, կրկին ուզում եմ ընդգծել, գրանցված աշխատատեղեր չեն եղել: Բայց իսկապես պետք է վերլուծվի, որպեսզի հասկանանք, թե ինչ է տեղի ունենում: Խնդրեմ, պարոն Գրիգորյան:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան - Պարոն վարչապետ, գուցեև մարտ ամսվա վրա (2020թ.) կորոնավիրուսի ազդեցություն դեռևս այդքան չկար, բայց ես վստահ եմ՝ այսօրվա թվերը վկայում են այն մասին, որ 5-րդ, 18-րդ ու 21-րդ միջոցառումներով մենք, այնուամենայնիվ, մի ֆոն ենք ապահովել, որը հնարավորություն է տվել 2021 թվականի մարտի այս տվյալները ստանալ: Իհարկե, ավելի մանրամասն գնահատական կտրվի, բայց վստահ եմ, որ մեր միջոցառումները, որոնք միտված են եղել աշխատատեղերը պահպանելուն և այդ ընթացքն անցնելուն, արդյունավետ են եղել, հակառակ դեպքում՝ չէինք կարող մարտին այս թվերն ունենալ: Սա իմ համոզմունքն է, բայց կարծում եմ՝ նաև վերլուծության արդյունքներում կգանք այս նույն եզրահանգմանը: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Նաև այդ ֆոնին ուզում եմ հիշեցնել, որ մենք 2020 թվականի մայիսին մոտ 70 000 աշխատատեղ կորցրել էինք. մայիսի հաշվարկներով՝ ապրիլին արդեն 70 000 աշխատատեղ կորցրել էինք: Բայց հիմա նաև այդ բացարձակ թիվն արդեն գերազանցված է: Համենայնդեպս թվաբանությամբ: Պարտադիր չէ՝ այդ նույն աշխատատեղերը վերականգնված լինեն, կարող են այլ տեղերում բացված լինել, բայց, համենայնդեպս, բացարձակ թվով վերականգնված են:

Դիտումների քանակ55
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Նախորդ տարվա համեմատ՝ հարկման բազա ունեցող աշխատատեղերն ավելացել են 2500-ով 11:2822 Ապր, 2021 Նախորդ տարվա համեմատ՝ հարկման բազա ունեցող աշխատատեղերն ավելացել են 2500-ով Հասարակություն
  • Դրական թվեր աշխատաշուկայից. էկոնոմիկայի նախարարը ցուցանիշներ է հրապարակել 17:3021 Ապր, 2021 Դրական թվեր աշխատաշուկայից. էկոնոմիկայի նախարարը ցուցանիշներ է հրապարակել Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • «Կենսաբազմազանություն և կայուն տեղական զարգացում Հայաստան» ծրագիր. անտառային բաղադրիչի մեկնարկային աշխատանքային հանդիպում 00:3907 Դեկ, 2025
  • «Արթ վայն» ընկերությունը 2025-ի 9 ամսում 6 մլրդ 657 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 00:0307 Դեկ, 2025
  • Նարեկ Մկրտչյանը ԱՄՆ փոխնախագահի և Սիլվեստր Ստալոնեի հետ է հանդիպել 23:3106 Դեկ, 2025
  • Վայոց ձորի մարզի Մարտիրոս գյուղի ճանապարհները բարեկարգվում են 23:2006 Դեկ, 2025
  • Երևանի օդի որակն ու էկոլոգիայի բարելավման ուղիները. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4006 Դեկ, 2025
  • «Դու իմ չեմպիոնն ես, իմ հերոսն ես»․ Արեն Մկրտչյանն այցելել է պարալիմպիկ ծանրամարտի 17-ամյա աշխարհի չեմպիոնին 22:2506 Դեկ, 2025
  • Խաղաղության բանակցությունների երկկողմ բնույթը ապացուցել է իր արդյունավետությունը. Հաջիև 22:0006 Դեկ, 2025
  • Հաղթանակ են տոնել Արթուր Բազեյանն ու Վախթանգ Հարությունյանը. բռնցքամարտի ԱԱ 21:5306 Դեկ, 2025
  • Կիրանցում հիմա խաղաղ է և չկա անվտանգության ոչ մի մտավախություն. վարչապետ 21:4506 Դեկ, 2025
  • Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 21:3506 Դեկ, 2025
  • «Հոռոմի խաչմերուկ»-ի էստակադայի վրա բեռնատար է կողաշրջվել 21:1406 Դեկ, 2025
  • Լուրեր 21:00 | Երկրի անվտանգության գործիքները պետք է լինեն բազմազան. այց սահմանազատված Կիրանց 21:0006 Դեկ, 2025
  • Մելիք-Օհանջանյաններ. տոհմի պատմությունը՝ փաստերով 20:5606 Դեկ, 2025
  • «Կյանքը հիասքանչ է». 20-ամյա նկարչուհու խոստովանությունը 20:4406 Դեկ, 2025
  • Մարդու իրավունքներից՝ արտթերապիա. դասընթաց տեղահանված կանանց համար 20:3206 Դեկ, 2025
  • Օրը՝ 60 վայրկյանում | 06.12.2025 20:2106 Դեկ, 2025
  • Գազայի վերաբերյալ ամերիկյան ծրագրից հրաժարվելը հսկայական ձախողում կլինի աշխարհի համար. Ֆիդան 20:1406 Դեկ, 2025
  • Howo մակնիշի 15 նոր աղբատար մեքենաներն արդեն աշխատում են մայրաքաղաքի տարբեր հատվածներում. Ավինյան 20:0606 Դեկ, 2025
  • ՄԱԿ-ի «Կանանց հզորացման սկզբունքներ»-ը՝ տեղական բիզնեսում 19:5906 Դեկ, 2025
  • Վարդենյաց լեռնանցքում ձնախառն անձրև է տեղում 19:4806 Դեկ, 2025
  • Ոռոգման նոր համակարգ և լուսավորության ցանց՝ Լիճք գյուղում 19:3606 Դեկ, 2025
  • Ապառազմականացման վերաբերյալ Իսրայելի պահանջները Սիրիայի համար վտանգավոր են. Ահմեդ աշ-Շարաա 19:2106 Դեկ, 2025
  • Դեկտեմբերի 7-ը ոգեկոչման, ոչ թե շահարկման օր է. Նազելի Բաղդասարյան 19:0106 Դեկ, 2025
  • Առևանգված ուկրաինացի երեխաների խնդիրը շարունակում է հրատապ մնալ 18:5306 Դեկ, 2025
  • Վստահաբար ասում եմ՝ Կիրանցը Հայաստանի ամենաանվտանգ գյուղերից է. վարչապետ 18:3806 Դեկ, 2025
  • Քաղաքացիների հետ այցելեցինք Կիրանցի դպրոց և Սբ Երրորդություն եկեղեցի. Նիկոլ Փաշինյան 18:2906 Դեկ, 2025
  • Արմեն Գրիգորյանը «Դոհա ֆորումի» շրջանակում պանելային քննարկմանը կարևորել է «ԹՐԻՓ ուղի» ծրագրի կյանքի կոչումը 18:1706 Դեկ, 2025
  • Տավուշի մարզի պարեկները ձկնագողության դեպք են բացահայտել. վնասի չափը՝ շուրջ 470 հազար դրամ 18:0406 Դեկ, 2025
  • Թրամփը երախտագիտություն է հայտնել իրեն Նոբելյան մրցանակի առաջադրելու՝ Երևանի ու Բաքվի նախաձեռնության համար 17:5606 Դեկ, 2025
  • Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ 17:5306 Դեկ, 2025
  • Լաս Վեգասը և հայերը 17:4106 Դեկ, 2025
  • Մի խումբ քաղաքացիների հետ այցելեցինք Կիրանցի սահմանազատված հատված. Փաշինյան 17:1706 Դեկ, 2025
  • Կանադան Սիրիային հանել է ահաբեկչության հովանավոր պետությունների ցանկից 17:0306 Դեկ, 2025
  • Լուրեր 17:00 | Շինարարության ընթացքը կհսկվի օնլայն, ավարտական ակտը կտրվի ինքնաշխատ | 06.12.2025 17:0006 Դեկ, 2025
  • Սյունիքի պարեկներն ու բժիշկները փրկել են անգիտակից վիճակում գտնվող 2-ամյա երեխայի կյանքը 16:4206 Դեկ, 2025
  • ՀՀ անձնագրով առանց վիզայի հնարավոր է այցելել 67 երկիր. հրապարակվել է 2025 թվականի անձնագրի ինդեքսը 16:2606 Դեկ, 2025
  • Շարունակվում է ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունը 16:1106 Դեկ, 2025
  • Դաշտ գյուղում շահագործման է հանձնվել բազմաֆունկցիոնալ հանրային տարածք՝ ՄԱԿ–ի Զարգացման ծրագրով 15:5406 Դեկ, 2025
  • Արսեն Թորոսյանն ընդգծել է զբաղվածության ոլորտի ռազմավարական նպատակների իրականացման ուղղությամբ հետևողական աշխատանքների անհրաժեշտությունը 15:5306 Դեկ, 2025
  • Զգուշացե՛ք կիբեռհանցագործներից 15:3806 Դեկ, 2025
  • Վաղարշապատ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը պաշտոնապես ստանձնել է լիազորությունները 15:2806 Դեկ, 2025
  • Բաքուն ու Երևանը նոր ստատուս-քվո են ձևավորում Հարավային Կովկասում. Հիքմեթ Հաջիև 15:1406 Դեկ, 2025
  • Երբ ավարտուն տեսք կունենա Կասկադը. ներդրումային ծրագիրը հաստատված է 14:5906 Դեկ, 2025
  • Ուկրաինան չի հանձնելու իր տարածքները, դա չի կարող խաղաղության համաձայնագրի մաս դառնալ. Սիրսկի 14:4706 Դեկ, 2025
  • Մահացել է անվանի բժիշկ, ԵՊԲՀ պատվավոր պրոֆեսոր Արտավազդ Սահակյանը 14:3606 Դեկ, 2025
  • Թոմ Բարաքը հույս է հայտնել, որ Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանը կբացվի 14:1606 Դեկ, 2025
  • ԱԺ նախագահը մասնակցել է Վաղարշապատի նորընտիր համայնքապետի երդմնակալության արարողությանը 14:0806 Դեկ, 2025
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և քամու ուժգնացում 14:0606 Դեկ, 2025
  • Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնակատարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 13:5606 Դեկ, 2025
  • Դեսպան Հովհաննիսյանն ընտրվել է ՄԱԿ-ի Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնում 13:5106 Դեկ, 2025
  • Շինարարության տեխհսկողությունը կթվայնացվի՝ մեկ հարթակում ներգրավելով բոլոր մասնակիցներին 13:4406 Դեկ, 2025
  • Աշխարհի առաջնությունում այսօր հանդես կգա 3 բռնցքամարտիկ 13:3106 Դեկ, 2025
  • 3 անշարժ գույք, 13 մլն 478 հազար դրամ. ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի հայտարարագիրը 13:1106 Դեկ, 2025
  • Լուրեր 13:00 | Կմեկնարկի Կասկադի անավարտ հատվածի վերակառուցումը. սպասվում է 20 մլրդ դրամի ներդրում 13:0006 Դեկ, 2025
  • Պակիստանի և Աֆղանստանի սահմանին կրկին բախումներ են 12:5406 Դեկ, 2025
  • «Մեր ժամանակների հերոսը-2025» մրցանակի թեկնածուները․ Վերգինե Սմբատյան 12:4406 Դեկ, 2025
  • Ռուս-ուկրաինական կարգավորման շուրջ Վաշինգտոնի և Կիևի թիմերը բանակցություններ են վարել 12:1606 Դեկ, 2025
  • Աղասի Այվազյան-100. հայ գրականության մեծ ռոմանտիկը 11:5806 Դեկ, 2025
  • Ռուսական ՀՕՊ-ի միջոցները որսացել են ուկրաինական ինքնաթիռային տիպի 116 ԱԹՍ. ՌԴ ՊՆ 11:4306 Դեկ, 2025
  • Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքի մի շարք թաղամասերում 11:2406 Դեկ, 2025
  • «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը 2025-ի 9 ամսում 7 մլրդ 245 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 11:1806 Դեկ, 2025
  • Ռուսաստանը հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային 11:1106 Դեկ, 2025
  • Աղետներին դիմակայունության օրվան նվիրված աշխատաժողով Կոտայքի մարզում 11:0506 Դեկ, 2025
  • Շուլալ կարպետի ուսուցում և հանրահռչակում՝ Տավուշում 10:5306 Դեկ, 2025
  • Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում 10:0906 Դեկ, 2025
  • Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրում փոփոխություններ են տեղի ունեցել 10:0306 Դեկ, 2025
  • Դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է արհեստական բանականությանը նվիրված քննարկմանը 10:0006 Դեկ, 2025
  • Ժաննա Անդրեասյանը Լեհաստան է գործուղվում 09:3806 Դեկ, 2025
  • Պռոշյան փողոցում բախվել է 7 ավտոմեքենա․ կա զոհ 09:2106 Դեկ, 2025
  • Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 08:3606 Դեկ, 2025
  • Մասիս-Արտաշատ ավտոճանապարհին մառախուղ է 08:1206 Դեկ, 2025
  • Մոտ 90 առցանց բողոք՝ «Սպառողի օգնական» թվային հարթակում 01:0006 Դեկ, 2025
  • Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացները մեծ հեռանկարներ են ստեղծում. Կոշտա 00:3706 Դեկ, 2025
  • Կեղծ հաշիվ՝ տեղեկատվական անվտանգության փորձագետի անունով. թիրախում նաև բարձրաստիճան պաշտոնյաներ են 00:1406 Դեկ, 2025
  • Դեսպան Նարեկ Մկրտչյանն ու Ջեյմս Կարաֆանոյը քննարկել են Heritage հիմնադրամի հետ համատեղ ծրագրերի հնարավորությունները 23:5405 Դեկ, 2025
  • Արարատ Միրզոյանը միջազգային գործընկերների հետ քննարկել է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը 23:4105 Դեկ, 2025
  • Լորդ Վերնոն Քոքերը պաշտոնապես բացել է Հայաստանում Միացյալ Թագավորության առաջին մշտական Պաշտպանության բաժինը 23:2205 Դեկ, 2025
  • Կարտոֆիլի ամբողջ բերքն իրացվում է ներքին շուկայում. Վարդենիկում ամփոփում են արդյունքները 23:0005 Դեկ, 2025
  • Ամփոփվեց «Դարձի՛ր կամավոր» ծրագրի 2-րդ փուլը․ մասնակցության հայտ էր ներկայացրել ավելի քան 520 կամավոր 22:5405 Դեկ, 2025
  • Ռազմարդյունաբերության զարգացման մեր քաղաքականության արդյունավետությունը կարելի է օբյեկտիվորեն գնահատել ըստ վճարած հարկերի․ նախարար 22:4705 Դեկ, 2025
  • Ալեքսեյ Սանդիկովը Սանկտ Պետերբուրգ կգործուղվի 22:2505 Դեկ, 2025
  • Նոր նշանակում՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 22:1105 Դեկ, 2025
  • Հարցազրույց Լիլիթ Մինասյանի հետ 22:0305 Դեկ, 2025
  • Ռազմավարությունը հետևողական լինելն է. վարչապետը՝ հաշմանդամություն ունեցողների խնդիրների մասին 21:5205 Դեկ, 2025
  • Հայկական բրենդիի ռեբրենդինգից մինչև խաղողի այգիների ռեեստր․ հայ-մոլդովական համագործակցությունը խորանում է 21:2805 Դեկ, 2025
  • Հերքում «Իմ քայլը» հիմնադրամի նվիրատուների և գործունեության վերաբերյալ տարածվող կեղծ լուրերին 21:2105 Դեկ, 2025
  • Հաղթող ճանաչված կապալառու ընկերությունները ՀՀ ողջ տարածքում կիրականացնեն պատվիրակված շինամոնտաժային աշխատանքներն ընդհանուր 7 լոտով և 28 բրիգադներով․ ՀԷՑ 21:0605 Դեկ, 2025
  • Հրդեհի ահազանգ Մյասնիկյան պողոտայում 21:0205 Դեկ, 2025
  • Լուրեր 21:00 | Ադրբեջանն ակնկալում է Հայաստանի հետ վերջնական խաղաղության հասնել 2026-ին. Ամիրբեկով 21:0005 Դեկ, 2025
  • Դեկտեմբեր 5-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5505 Դեկ, 2025
  • ԱՄՆ-ն նոր հարված է հասցրել թմրավաճառներին 20:4205 Դեկ, 2025
  • Ստամոքսի քաղցկեղ. գաստրոսկոպիայի կարևորությունը 20:3505 Դեկ, 2025
  • Վարդան Ղուկասյանի փեսայի և որդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 20:2905 Դեկ, 2025
  • Շվեդիան կդադարեցնի օգնությունը մի քանի երկրին՝ Ուկրաինա գումար ուղարկելու համար 20:2205 Դեկ, 2025
  • Օրը՝ 60 վայրկյանում | 05.12.2025 20:1605 Դեկ, 2025
  • ՀՀ ԶՈՒ-ում անցկացվել է սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն 20:1105 Դեկ, 2025
  • Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Թեմրյուկի, Սիզրանի և Գրոզնու վրա 20:0805 Դեկ, 2025
  • Արևմտահայերէն լուրեր. Դեկտեմբեր 5. 2025 20:0005 Դեկ, 2025
  • Պատմական որոշում. Եվրամիություն-Ռուսաստան գազային պատերազմն ավարտվեց ռուսական կողմի պարտությամբ 19:5405 Դեկ, 2025
  • Տրվել է «Կասկադ» համալիրի անավարտ հատվածի վերակառուցման ծրագրի մեկնարկը 19:4805 Դեկ, 2025

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2025 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015