Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանը կապող երկաթուղային հատվածների վերականգնման վերաբերյալ Երևանի հարցումները արագորեն մշակվում են, ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նրա խոսքով՝ ռուսական կողմը կապի մեջ է հայ գործընկերների հետ, այդ թվում՝ տնտեսական բլոկի միջոցով:
Զախարովան նշել է նաև, որ Ռուսաստանը պատրաստ է ուսումնասիրել ԹՐԻՓՓ նախագծին մասնակցության հնարավոր տարբերակները, այդ թվում՝ հաշվի առնելով «Ռուսական երկաթուղիների» փորձը: «Նախ անհրաժեշտ է հանգամանորեն ծանոթանալ այդ նախաձեռնության իրագործման բոլոր մանրամասներին, քանի որ դրա մշակումը գտնվում է նախնական փուլում։
Բոլոր շահագրգիռ գերատեսչությունների մասնակցությամբ առարկայական խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ Երևանին ուղղված Մոսկվայի առաջարկն ուժի մեջ է» - նշել է Զախարովան:
Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարով։
Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան