Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել տարածքային պաշտպանության ուժերի և վարժական հավաքների կարևորության մասին:
«Հորդորում եմ մեր քաղաքացիներին ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել վարժական հավաքներին, որովհետև այն մեր պաշտպանական համակարգի կարևոր բաղկացուցիչն է»,- ասել է Պապիկյանը: