Վերջին օրերին ԱՄՆ-ն բանակցություններ է վարել Իրանի իշխանությունների հետ և նախատեսում է շարունակել դրանք` ասել է Սպիտակ տան ղեկավարը Վաշինգտոնում «Մելանիա» վավերագրական ֆիլմի ցուցադրության ժամանակ` հայտնել է Reuters-ը։
Նա հավելել է, որ ԱՄՆ-ն ներկայումս ունի «շատ մեծ, հզոր նավեր, որոնք ուղևորվում են դեպի Իրան»։ «Հիանալի կլիներ, եթե մենք ստիպված չլինեինք օգտագործել դրանք»,- ընդգծել է նախագահը։
Թրամփն իրանական կողմին երկու պայման է փոխանցել՝ միջուկային զենքի բացակայություն և ցուցարարների ոչ մի սպանություն։
ԱՄՆ նախագահը քննարկում է Իրանի դեմ գործողությունների տարբերակներ, այդ թվում՝ նրա ղեկավարության և անվտանգության ուժերի դեմ թիրախային հարվածները։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ ռազմածովային նավատորմը՝ USS Abraham Lincoln-ի գլխավորությամբ, շարժվում է դեպի Իրան՝ պատրաստ հարվածելու երկրի տարածքում գտնվող թիրախներին, եթե Թեհրանը հրաժարվի ստորագրել միջուկային համաձայնագիրը։