ԱՄՆ նախագահը հայտնել է, որ դեպի Իրան է ուղարկվել ամերիկյան ռազմական երկրորդ նավատորմը: Դոնալդ Թրամփը կոչ է արել Թեհրանին գործարք կնքել: Թե ինչ է ենթադրում այդ գործարքը, չի հստակեցվում: Ակնկալվում է, որ այն վերաբերելու է իրանական միջուկային ծրագրին:
Իրանում բռնկված հակակառավարական ցույցերի ֆոնին Սպիտակ տան ղեկավարը բազմիցս զգուշացրել էր, որ կարող է հարվածել Իսլամական Հանրապետության տարածքին: Հունվարի 23-ին Թրամփը հայտարարեց Իրանի ուղղությամբ Մերձավոր Արևելքում ամերիկյան նավատորմի տեղակայման մասին՝ հույս հայտնելով, որ այն կիրառելու կարիք չի լինի:
Հունվարի 27-ին նա տեղեկացրեց, որ Թեհրանը բանակցություններ է խնդրել ԱՄՆ-ի հետ՝ քննարկելու հնարավոր գործարքը։ Թրամփի խոսքով՝ դիվանագիտական լուծումը դեռևս հնարավոր է, չնայած Իրանի ափերի մոտ գտնվող ամերիկյան նավատորմն արդեն ավելի մեծ է, քան Վենեսուելայի ափերի մոտ գտնվող նավատորմը։ Իսրայելից ևս հայտարարում են, որ անհրաժեշտության դեպքում հակահարված կտան Իրանին:
Թեհրանից էլ նախազգուշացնում են՝ հակամարտություն չեն ցանկանում, բայց պատրաստ են պատերազմի:
Մանրամասները՝ տեսաշարում։