Հունվարի 30-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը բացման խոսքով հանդես է եկել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ)՝ Հայաստանի 2026-2030թթ. Երկրի ծրագրային շրջանակի լրամշակված նախագծի քննարկմանը նվիրված հանդիպմանը:
ԱԳՆ-ից հայտնում են՝ իր խոսքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ողջունել է հանդիպմանը մասնակցող ՀՀ ոլորտային գերատեսչությունների, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների, մասնավոր հատվածի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ կարևորելով ներառական մոտեցումը և բոլոր շահագրգիռ կողմերի ջանքերի մեկտեղումը՝ Շրջանակի ներքո նախատեսված ծրագրերի արդյունավետությունն ու իրագործելիությունն ապահովելու նպատակով:
ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը բարձր է գնահատել Հայաստանում ՊԳԿ-ի գործունեությունը՝ ուղղված կայուն գյուղատնտեսական համակարգերի զարգացմանը, պարենային անվտանգության ամրապնդմանը և գյուղական համայնքների կենսապահովման բարելավմանը: