Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

ԼԼուսինե Մուրադյան

Ապահովագրական փաթեթի՝ տարվա առավելագույն շեմ չկա. կա միայն ամեն կոնկրետ ծառայության համար նախատեսված շեմ

Ապահովագրական փաթեթի՝ տարվա առավելագույն շեմ չկա. կա միայն ամեն կոնկրետ ծառայության համար նախատեսված շեմ

Ընդհանուր ապահովագրական փաթեթի՝ տարվա առավելագույն շեմ չկա, այսինքն՝ 1 անձի վրա տարվա մեջ ինչքան գումար պետք է ծախսվի, այդպիսի առավելագույն շեմ չկա: Այդ մասին Ազգային ժողովում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկման ընթացքի վերաբերյալ աշխատանքային քննարկման ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Ըստ նախարարի՝ չկա նաև ընդհանուր քանակային ապահովագրության շրջանակներում ծառայություններ ստանալու շեմ, բայց կա ամեն կոնկրետ ծառայության համար նախատեսված շեմ:

«Օրինակ բերեմ` արտահիվանդանոցային կարգով ՄՌՏ հետազոտության տարվա երկու դեպք ենք փոխհատուցում: Դրանից ավելին արդեն ապահովագրական փաթեթից դուրս է»,- ասաց նա:

Սահմանափակում կա նաև, օրինակ, նեղ մասնագետի խորհրդատվության մասով, նախատեսվում է երկու խորհրդատվության փոխհատուցում:

«Ամեն ծառայության որոշակի շեմեր կան, և ունենք առավել փոխհատուցման գներ, և դրանից ավելի արդեն չենք փոխհատուցում կոնկրետ ծառայության արժեքը»,- ասաց նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում