ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկանում ենք՝ Սպիտակի բժշկական կենտրոնում երիտասարդ ընտանիքի 7-րդ բալիկն է լույս աշխարհ եկել:
«Լուրը՝ մարզից: Երիտասարդ ընտանիքի 7-րդ բալիկն է լույս աշխարհ եկել»,- ասված է ԱՆ-ի Ֆեյսբուքի գրառման մեջ:
Փոքրիկ Մարիամը ծնվել է 4100 գրամ քաշով ու 51 սմ հասակով:
Թե՛ մայրիկը, թե՛ փոքրիկը իրենց լավ են զգում:
Ընտանիքը ԼՂ-ից բռնի տեղահանվել և Հայաստան է տեղափոխվել 2020 թվականին:
