• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Իրանցիներն այժմ ավելի շատ վախենում են Սքոթ Բեսենթից, քան Փիթ Հեգսեթից. Ուոլց. «Հարևաններ» Իրանցիներն այժմ ավելի շատ... 20:40
Բաց հարթակ. Ցեղասպանությունների հերքումը կամ ճանաչումը քաղաքական հարցեր են. Խաչատրյան Բաց հարթակ. Ցեղասպանությունների հերքումը... 20:38
Օրը՝ 60 վայրկյանում | 11.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 11.08.2026 20:34
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Նոր համակարգով աղբահանությունն իրականացվում է շատ ավելի լավ, քան երբևէ իրականացվել է. Խուդաթյան
Քաղաքականություն
17:5630 Հնվ, 2026

Նոր համակարգով աղբահանությունն իրականացվում է շատ ավելի լավ, քան երբևէ իրականացվել է. Խուդաթյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ գերատեսչության 2025 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով։

Նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է ՏԿԵ նախարարության կողմից 2025 թ. գործունեության առաջնահերթ ուղղությունները և կատարված աշխատանքները։ Դավիթ Խուդաթյանն անդրադարձել է նախարարության թվայնացման օրակարգին և ներկայացրել 2025 թվականին այդ ուղղությամբ կատարված աշխատանքները։ Ըստ նախարարի՝ ամբողջությամբ թվայնացվել է պետական գույքի աճուրդների գործընթացը, գործարկվել է e-auctions.am կայքը, և 2025 թ. իրականացվել է 2514 աճուրդ, և օտարվել է 545 միավոր անշարժ և շարժական գույք։

2025 թվականի սեպտեմբերի 1-ից ծանրաքաշ և (կամ) մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով բեռնափոխադրումների թույլտվությունների տրամադրման գործընթացն ամբողջությամբ կատարվում է էլեկտրոնային տարբերակով։ Այդ նպատակով գործարկվել է transport.e-gov.am կայքը։ Տրամադրվել է 145 թույլտվություն։

«Տեսել եմ» թվային հարթակի և բջջային հավելվածի միջոցով քաղաքացիներին հնարավորություն է տրվել համայնքապետարաններին և ՏԿԵՆ-ին հաղորդելու համայնքներում առկա խնդիրների մասին։

Teselem.am հավելվածի ներբեռնումների թիվը գերազանցում է 10 հազարը, իսկ բարձրաձայնված խնդիրների թիվը՝ շուրջ 1800։

Arm roads info բջջային հավելվածի միջոցով էլ այժմ յուրաքանչյուր ոք հնարավորություն ունի արձանագրել և բարձրաձայնել միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ սպասարկման աշխատանքների հետ կապված թերությունների մասին։

Նախարարն անդրադարձել է նաև «Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ թափոնների կառավարում» ծրագրին։ Հրազդան համայնքում կառուցվել է հանրապետությունում առաջին սանիտարական նորմերին համապատասխան աղբավայրը, որը շահագործվում է հուլիս ամսից և այս պահին աղբահանության ծառայություններ է մատուցվում 10 համայնքների շուրջ 300 հազար բնակչության, և օրական մոտ 100 տոննա աղբ տեղափոխվում է Հրազդանի աղբավայր։ Մշակվել է հանրապետության 8 մարզերի աղբահանության և կոշտ թափոնների կառավարման ինտեգրված համակարգի ներդրման ծրագիրը։ Վարչապետ Փաշինյանը հետաքրքրվել է՝ ինչպիսի՞ հետևություններ ունեն նախարարությունում, ինչպե՞ս է աշխատում համակարգը։ Դավիթ Խուդաթյանը նշել է, որ ծրագիրը նախատեսված է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 16 համայնքների համար, ներկայումս 10 համայնքների 71 բնակավայրերում իրականացվում է աղբահանությունն այդ համակարգով։

«Մյուսների մասով փոխաբեռնման կայանները պատրաստ են, տեխնիկան մատակարարված է, առաջիկայում գործընթացը կիրականացվի նաև մյուս համայնքներում։ Համակարգն այս պահին գործում է 70 տոկոսով։ Նոր համակարգով աղբահանությունն իրականացվում է շատ ավելի լավ, քան երբևէ իրականացվել է, նույնը վերաբերում է նաև աղբավայրին․ գոյություն ունեցող աղբավայրն ընդհանրապես կապ չունի նախկինում եղած աղբավայրերի հետ։ Այս պահին տպավորությունները լավն են»,– ասել է նախարարը։

Վարչապետը հարցրել է նաև՝ Կառավարության պլանն աղբահանության ոլորտում ինչպիսի՞ն է։ ՏԿԵ նախարարը նշել է, որ իրենց ծրագիրն է՝ հանրապետությունում ունենալ ևս 4 նման համակարգ, որոնցից մեկը կվերաբերի Երևանին։ «Հանրապետության մարզերում ևս երեք այսպիսի աղբավայրերի անհրաժեշտություն կա, ներկայացրել ենք մեր պատկերացումները, տեխնիկական ուսումնասիրության համար հայտարարվել է մրցույթ»,– ասել է նա։

Ճանապարհաշինության ոլորտում հաշվետու ժամանակահատվածում որպես առաջնահերթ ուղղություններ նախատեսվել են Հյուսիս-հարավ ճանապարհի ներդրումային ծրագրի առանձին հատվածների շինարարական աշխատանքներին և մրցույթների հայտարարմանն ուղղված միջոցառումները։ Ավարտվել է Աշտարակ-Գյումրի ճանապարհահատվածի շինարարությունը: Սիսիան-Քաջարան ճանապարհի ենթահատվածների շինարարական աշխատանքների, Բարգուշատի թունելի կառուցման ծրագրի աշխատանքները գտնվում են մեկնարկային տարբեր փուլերում։ Միաժամանակ նշվել է, որ նախորդ տարվա ընթացքում հանրապետությունում իրականացվել է շուրջ 504,5 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգում, միջին նորոգում, կառուցում և վերակառուցում։

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ճանապարհների, այդ թվում՝ Հյուսիս-հարավ ծրագրի հետ կապված կարգավորումներին։ «Վթարների և այլնի հետևանքով կողնակների շարքից դուրս գալուց հետո վերականգնելու պրոցեսն ինչպիսի՞ն է, որովհետև լինում են, որ, օրինակ՝ մի հատվածում վթար է եղել, ջարդվել է կողնակը, անցնում ես՝ մեկ՝ նույն է, երկու՝ նույն է, երեք՝ նույն է, չորս՝ նույն է, հինգ՝ նույն է: Այսինքն՝ մենք հստակ սահմանված ընթացակարգ ունե՞նք, ո՞վ պետք է դա անի, ի՞նչ ժամկետներում, ի՞նչ ընթացքում, ո՞վ է մոնիթորինգն իրականացնում։ Խոսքը Հյուսիս-հարավին չի վերաբերում միայն, չնայած արդեն Հյուսիս-հարավի հատվածներում էլ այդպիսի կտորներ կան, այլ՝ ընդհանրապես ցանկացած ճանապարհի, որովհետև ես զգում եմ, որ այդտեղ ինչ-որ մի բան կամ կարգավորված չէ կամ լավ չի աշխատում»,– ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նախարար Խուդաթյանը նշել է, որ վթարների և մյուս դեպքերով պայմանավորված՝ խնդիրների վերականգնումը պետք է իրականացնի ճանապարհը սպասարկող ընկերությունը, Հյուսիս-հարավի դեպքում այդ ընկերությունները կառուցողներն են։

Վարչապետն ընդգծել է, որ նախ պետք է ունենալ ստանդարտ, պետք է հստակ կանոնակարգել, վնասվել է՝ պետք է ծավալի հետ փոխկապակցվածության մեջ հստակ ժամկետ սահմանվի։ «Օրինակ՝ այսքան ժամանակում պետք է վերականգնվի, սա շատ կարևոր կոսմետիկ և էսթետիկ նշանակություն ունի։ Այսինքն՝ մենք պետք է հստակ ստանդարտ սահմանենք, կամ պայմանագրերի մեջ պետք է սահմանենք, որ եղել է՝ ուրեմն այսքան ժամկետում դրա վերականգնումը պետք է իրականացվի՝ ծավալից կախված։ Այդտեղ էլ վերահսկողական գործառույթները պետք է դիտարկել և ԱՊՊԱ-ի հետ փոխկապակցվածությունները նայել, հասկանալու համար, թե ինչպես է աշխատում այդ սխեման և մեխանիզմը»,– ասել է վարչապետը։

Երկրի ղեկավարի խոսքով՝ ճանապարհաշինարարությունն այն ոլորտներից է, որտեղ մոտավորությունը շատ է՝ սրանից բխող բոլոր հետևանքներով, և պետք է շարունակական աշխատանքներ տանել։ «Այստեղ էլ նորից գործիքը թվայնացումն է, օրինակ՝ պետք է իմանանք մեր հանրապետության ճանապարհներին քանի ճանապարհային նշան կա։ Սա իմացանք՝ պետք է իմանանք, թե որ ճանապարհին քանի նշան կա, այս էլ իմացանք՝ պետք է իմանանք այդ ճանապարհային նշանը քարտեզի վրա որտեղ է դրված՝ կոորդինատի ճշտությամբ։ Խոսքը պետական միջոցների սպառման և կառավարման արդյունավետության մասին է, մարդկանց անվտանգության մասին է, երթևեկության կոմֆորտի մասին է և այլն, էլ չեմ ասում էսթետիկ տեսքի, որովհետև սա էլ է մի բան, որ մենք մոռանում ենք։ Ճանապարհը պետք է էսթետիկ տեսք ունենա, որովհետև, երբ ասում ենք ներդրումային գրավչություն, զբոսաշրջային գրավչություն, հետևաբար՝ այդ խնդիրն առաջադրում եմ։ Դա պետք է սկսել Հյուսիս-հարավից, որովհետև այն հսկայական ներդրումային ծրագիր է, ահռելի գումարներ են ծախսվում, և այդ ճանապարհն էլ ունի, բնականաբար, ահռելի նշանակություն, հատկապես տարածաշրջանային կոմունիկացիաների բացման տրամաբանությամբ հոսքերը մեծանալու են, մենք պետք է համոզված լինենք, որ տիրապետում ենք»,– նշել է վարչապետ Փաշինյանը։

Ջրային ոլորտում առաջնային են սահմանվել ՕԿՋ-ների կառուցումը։ Նախատեսված 10 ՕԿՋ-ներից 3-ը կառուցված են, մնացածը գտնվում են շինարարական և մրցութային տարբեր փուլերում։

Նախարարը ներկայացրել է նաև Քաղաքացիական ավիացիայի բնագավառում իրականացված աշխատանքները, ըստ որի՝ օրենսդրական փաթեթ է մշակվել անօդաչու թռչող համակարգերի և էլեկտրական շարժիչով վերթիռների շահագործման կանոնակարգումը և վերահսկողությունն իրականացնելու նպատակով։ Ուղևորափոխադրումների զարգացման ծրագրի շրջանակում Wizz Air ավիաընկերությունը բազավորվել է Հայաստանում, «Զվարթնոց» ու «Շիրակ» օդանավակայաններից մեկնարկել է նոր միջազգային չվերթներ մի շարք ուղղություններով։

Անդրադառնալով 2025 թվականի գործունեությանը՝ նախարար Խուդաթյանը նշել է, որ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքներում իրականացվել են շուրջ 61 մլրդ դրամ ընդհանուր արժեքով ծրագրեր։ Այդ նպատակով պետական բյուջեից հատկացվել է 33,6 մլրդ դրամ, ՀՀ համայնքների համաֆինանսավորումը կազմել է 26,8 մլրդ դրամ և 683 մլն դրամը՝ այլ ներդրողների համաֆինանսավորումը։

Հրատապ ծրագրով մարզերում իրականացվել են 36 կապիտալ բնույթի ծրագրեր՝ ընդհանուր 2 միլիարդ 646 միլիոն 139 հազար 300 հարյուր դրամ արժեքով։

2025 թ. 17 համայնքներում իրականացվել են 31 ծրագրեր` ընդհանուր 1,2 մլրդ դրամ արժեքով։ 22 համայնքներում կամավոր հիմունքներով իրականացվել են 28 ծրագրեր: Այդ նպատակով համայնքային բյուջեներից հատկացվել է շուրջ 368,5 մլն դրամ։

Անցած տարում արտադրվել է շուրջ 9721,2 մլն կՎտժ էլեկտրաէներգիա։ Արևային կայանների արտադրությունն աճել է 71,2%-ով։ Արևային կայանների հզորությունը կազմել է 1100ՄՎտ, որը նախորդ տարվա դրությամբ աճել է շուրջ 43% -ով: Գործել են 640 ՄՎտ հզորությամբ՝ 50 059 ինքնավար էներգաարտադրող։

Ազդակիր համայնքներին մասհանումների մասին կարգավորումների համաձայն՝ պետական բյուջե վճարված ռոյալթիներից 6 համայնքներում իրականացվել են համայնքային մասհանումների ծրագրեր: Իրականացվող ծրագրերի ֆինանսավորման չափը կազմում է 1 մլրդ 634 մլն դրամ։

Կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում ամբողջությամբ ներդրվել է Արագածոտնի մարզի միասնական երթուղային ցանցը։ Կայացել են Գեղարքունիքի մարզի Սևանի, Ճամբարակի և Գավառի միասնական երթուղային ցանցերի օպերատորների ընտրության մրցույթները։

ՀՀ միջազգային օդանավակայաններում նախորդ տարի գրանցվել է ուղևորահոսքի բացառիկ աճ՝ կազմելով 5,75 մլն ուղևոր, ինչը 7,5% ավելին է 2024 թ. արդյունքներից։ 2025 թ. մեկնարկել են չվերթեր 10 նոր ուղղություններով։

Պետական սեփականություն հանդիսացող գույքի վարձակալությունից փաստացի ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1,055,390.4 հազար դրամ, որը 2024 թ. նույն ժամանակահատվածի 798,074.4 հազար դրամի համեմատ աճել է 32.24 %-ով:

Նախարարությունը 2025 թ. ընթացքում կատարված աշխատանքների համար ՀՀ պետական բյուջեից փաստացի ծախսել է 293.5 մլրդ դրամ, որի արդյունքում կատարողականը 2025թ-ի ճշտված բյուջեի (318.1 մլրդ դրամ) նկատմամբ կազմել է 92.3%, իսկ հաստատված բյուջեի (288.4 մլրդ դրամ) նկատմամբ՝ 101.8%։

Դիտումների քանակ119
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • ՀԿԿ-ում ավարտվել է ընտրակաշառքի գործով ևս մեկ վարույթի նախաքննություն 23:0011 Օգս, 2026
  • ԱԺ-ում շարունակել են լսել հանձնաժողովների նախագահի թեկնածուներին 22:4211 Օգս, 2026
  • Հայաստանի գավաթի խաղարկության նախնական փուլի զույգերը հայտնի են 22:2711 Օգս, 2026
  • Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը 22:1111 Օգս, 2026
  • ՔՊ վարչության հերթական նիստը․ Նիկոլ Փաշինյան 21:5111 Օգս, 2026
  • Վահան Կոստանյանը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ առաջատար ուղեղային կենտրոնների ներկայացուցիչների հետ 21:4511 Օգս, 2026
  • Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ 21:3311 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Նոր Սահմանադրությունից մինչև «քաղբանտարկյալներ»․ թեժ բանավեճ ԱԺ-ում 21:0011 Օգս, 2026
  • Կոմիտասի դաշնամուրային երկերի ընտրանին. նոր հրատարակություն 20:5611 Օգս, 2026
  • Օգոստոս 11-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4911 Օգս, 2026
  • Արտասահմանցի ապագա բժիշկների պրակտիկան՝ Հայաստանում 20:4311 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 11.08.2026 20:3411 Օգս, 2026
  • Կանայք՝ ՏԻՄ ընտրություններում. քննարկում 20:3111 Օգս, 2026
  • ՉԼ. «Արարատ-Ամենիան» պատրաստվում է նոր պատմություն գրել 20:2811 Օգս, 2026
  • Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվն անցել է 220-ը 20:2311 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 11. 2026 20:1711 Օգս, 2026
  • ԱՄՆ-ը և Ադրբեջանը քննարկել են ռազմավարական գործընկերությունը 20:1111 Օգս, 2026
  • Բնակարաններ՝ նորընծա սպաներին. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել 20:0411 Օգս, 2026
  • Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել 19:5611 Օգս, 2026
  • ՌԴ Գերագույն դատարանը չեղարկել է «Յաբլոկո»-ի մասնակցությունն ընտրություններին 19:4711 Օգս, 2026
  • Հունգարիան նոր նախագահ ունի 19:3811 Օգս, 2026
  • ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները 19:3611 Օգս, 2026
  • Կանայք՝ ՏԻՄ ընտրություններում. քննարկում 19:2811 Օգս, 2026
  • TRIPP-ին զուգահեռ անհրաժեշտ է բացել տարածաշրջանի երկաթուղային հաղորդակցությունը. փորձագետների կարծիքը 19:1311 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | «Կռացա, տեսա՝ երեխա է»․ նորածնին գտած քաղաքացին մանրամասներ է պատմել | 11.08.2026 19:0011 Օգս, 2026
  • Առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի նիստին քննարկվել են հոգեբուժական օգնության և սպասարկման մասին օրենսդրական բարեփոխումները 18:5811 Օգս, 2026
  • Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ռուանդայի նորանշանակ դեսպանը 18:4611 Օգս, 2026
  • «Երեխայի հետ կապը պահելու եմ». Նարեկ Պետրոսյանը՝ Հալաբյանում իր գտած նորածնի մասին 18:2311 Օգս, 2026
  • Երևանի քրեական ոստիկանները բացահայտել են կայարանում կատարված ավազակությունը․ մեկ անձ ձերբակալվել է 18:1411 Օգս, 2026
  • Նիկոլ Փաշինյանը և Լիտվայի վարչապետը կարևորել են բազմոլորտ կապերի ընդլայնումն ու խորացումը 17:5711 Օգս, 2026
  • Մեր Սահմանադրության մեջ գրված չէ, որ եկեղեցին անջատ է պետությունից. Սիսակ Գաբրիելյան 17:5511 Օգս, 2026
  • Լիբանանի խորհրդարանը հավանություն է տվել մահապատժի վերացման մասին օրինագծին 17:4411 Օգս, 2026
  • Կասեցվել է «Արեգակ» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը. ՍԱՏՄ 17:3211 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 17:2211 Օգս, 2026
  • Դիլիջանի 100 կանայք. մեկնարկել է ինքնատիպ նախագիծ 17:0411 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | Սարգիս Խանդանյանն արձագանքել է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Գալուզինի հայտարարություններին 17:0011 Օգս, 2026
  • Ատրճանակներ, դանակներ, կռփազենք և թմրանյութ․ ՆԳՆ ոստիկանությունը հերթական ուժեղացված ծառայությունն է իրականացրել 16:4211 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 16:3011 Օգս, 2026
  • Լիբանանի նախագահը հայտարարել է Իսրայելի հետ բանակցություններում առաջընթացի մասին 16:2311 Օգս, 2026
  • Հանրաքվեի օրակարգը արհեստական օրակարգ է. Խանդանյանի անդրադարձը ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի հարաբերություններին 16:0711 Օգս, 2026
  • Մեր կառավարությունը շահագրգռված է Եգիպտոսի հետ հարաբերությունները խորացնելու հարցում. ՀՀ նախագահը՝ դեսպանին 16:0211 Օգս, 2026
  • «Ֆրուտտոնադ» ապրանքանիշի լիմոնադների արտադրությունը կասեցվել է 15:5711 Օգս, 2026
  • Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածնի վիճակը կայունացել է 15:4611 Օգս, 2026
  • Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, և, ըստ էության, հետդարձի ճանապարհ չենք տեսնում. Խանդանյան 15:3511 Օգս, 2026
  • Ասում եք՝ որտեղից եք վերցրել 29743 կմ քառակուսին, անձամբ ձեզնից ենք վերցրել. Ռուբինյանը՝ ընդդիմությանը 15:2911 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 15:2311 Օգս, 2026
  • Սիրիայի իշխանությունները Բաշար Ասադին հեռակա կարգով մահապատժի են դատապարտել 15:1111 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | 4.3 մլրդ դրամի շրջանառություն չի հայտարարագրվել․ ՊԵԿ-ի բացահայտումը 15:0011 Օգս, 2026
  • Գևորգ Մելիքսեթյանը կազատվի ԲՏԱ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից 14:5811 Օգս, 2026
  • Շենգավիթի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը դանակահարած երիտասարդին․ նա ձերբակալվել է 14:5311 Օգս, 2026
  • Ռոզա Բաբայանը նշանակվել է ԱՍՀ նախարարի տեղակալ 14:4811 Օգս, 2026
  • Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը 14:4211 Օգս, 2026
  • Հաստատվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի երթուղիները 14:3911 Օգս, 2026
  • «Սիթի» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 12 մլրդ 393 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 14:3211 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 14:3011 Օգս, 2026
  • Շատ գնահատում եմ, որ ձեզ մտահոգում է իրավական պետության ամրապնդումը. Արուսյակ Ջուլհակյանը՝ Լևոն Քոչարյանին 14:2811 Օգս, 2026
  • ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերին 14:1911 Օգս, 2026
  • Շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ 14:0311 Օգս, 2026
  • Վարչապետն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններին 14:0211 Օգս, 2026
  • Իրանը պետք է պատասխանատվություն կրի Լիբանանում, Սիրիայում, Եմենում և Գազայում պատճառված վնասների համար. Թրամփ 13:4911 Օգս, 2026
  • Վերցրել ենք դատարկ թուղթ և սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ. Արուսյակ Ջուլհակյան 13:3211 Օգս, 2026
  • ՌԴ-ում արգելել են միակ հակապատերազմական կուսակցության մասնակցությունն ընտրություններին 13:2411 Օգս, 2026
  • Ավստրալիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին 13:1111 Օգս, 2026
  • Լուրեր 13։00 | ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքի հարցը՝ նոյեմբերի գագաթնաժողովի օրակարգում․ Գալուզին 13:0011 Օգս, 2026
  • Կասեցվել է «Նավուր Լիմոնադ»-ի արտադրությունը. ՍԱՏՄ 12:5211 Օգս, 2026
  • Կան ոլորտներ, որտեղ Ուկրաինան և Սաուդյան Արաբիան կարող են ամրապնդել միմյանց կարողությունները. Զելենսկի 12:3911 Օգս, 2026
  • Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ 12:3311 Օգս, 2026
  • Վթար՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն 12:3011 Օգս, 2026
  • Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևան և Գյումրի քաղաքներում 12:2511 Օգս, 2026
  • «Բուրջուա» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է 12:0911 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 12:0011 Օգս, 2026
  • Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը 11:5911 Օգս, 2026
  • «Քուչակի Լուսաղբյուր» ապրանքանիշի լիմոնադի արտադրությունը կասեցվել է 11:5711 Օգս, 2026
  • Գլխավոր խնդիրն այժմ ԵԱՏՄ-ի ապաինտեգրումից խուսափելն է. Պանկին 11:4911 Օգս, 2026
  • ԱԺ իշխող խմբակցությունը պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը 11:4511 Օգս, 2026
  • Պրոբացիայի ծառայության մարզային մարմնի նախկին ծառայողը մեղադրվում է 9 մլն դրամի հափշտակության մեջ. նախաքննությունն ավարտվել է 11:3211 Օգս, 2026
  • Ինձանից ակնկալում եք խնդիրների վերաբերյալ խորքային խոսակցություն, սակայն հասկանալի է՝ ժանրը դա չի նախատեսում. Վիլեն Գաբրիելյան 11:2711 Օգս, 2026
  • Թուրքիայի խորհրդարանն ընդունել է Քրդստանի աշխատավորական կուսակցության կազմալուծման և անդամների համաներման օրինագիծը 11:2311 Օգս, 2026
  • Կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունում ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 1.1 մլրդ դրամի չվճարված հարկային պարտավորություններ 11:2011 Օգս, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել 11:1211 Օգս, 2026
  • «Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան 11:0411 Օգս, 2026
  • Վահան Կոստանյանն ու Քուշ Չոքսին քննարկել են Հայաստան-ԱՄՆ տնտեսական համագործակցության խորացումը 10:4111 Օգս, 2026
  • Կոտայքի մարզի Քասախ համայնքի նախկին ղեկավար Արա Մկրտչյանը կալանավորվել է 10:2611 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 10:2411 Օգս, 2026
  • ՆԳՆ ոստիկանները ձերբակալել են խաչմերուկում միմյանց չզիջելու հարցի շուրջ վիճաբանած անձանց 10:0911 Օգս, 2026
  • Գալուզինը` ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցի մասին 10:0211 Օգս, 2026
  • Լուրեր 10։00 | ԹՐԻՓՓ տարանցիկ ուղին տեսլականից վերածվում է իրականության. ԱԳՆ հայտարարությունը 10:0011 Օգս, 2026
  • Արմավիրի մարզում սպանության, սպանության փորձի և ավազակության բոլոր դեպքերը բացահայտվել են. ամփոփվել են 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները 09:5111 Օգս, 2026
  • 2027-ից կարգելվի մեկանգամյա օգտագործման մի շարք պլաստիկ արտադրանքի վաճառքը. ՇՎՏՄ-ն տնտեսվարողներին հորդորում է նախապես ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ 09:3711 Օգս, 2026
  • Մոջթաբա Խամենեին Իրանի զինված ուժերում վեց բարձրաստիճան հրամանատար է նշանակել 09:2411 Օգս, 2026
  • Կոլումբիայում հզոր երկրաշարժի հետևանքով 132 մարդ զոհվել է, 570-ը՝ վիրավորվել 08:5711 Օգս, 2026
  • Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 08:3911 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1811 Օգս, 2026
  • Թենիս են խաղում տարեց կանայք 00:5411 Օգս, 2026
  • «Ժամանակի արտացոլանքը» ցուցահանդեսի փակումը 00:4511 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 10. 2026 00:2411 Օգս, 2026
  • Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք 00:0311 Օգս, 2026
  • Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու 23:5710 Օգս, 2026
  • Աղավնաձորը պատրաստվում է Խաղողօրհնեքի 23:5110 Օգս, 2026
  • Հարկավոր է ուժեղացնել Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումը. Թրամփ 23:3910 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015