Սահմանադրական դատարանի կայացրած որոշումից հետո այսօր «Մարտի 1»-ի գործով դատական առաջին նիստն է եղել:
Բարձր դատարանը մարտի 26-ի որոշմամբ հակասահմանադրական է ճանաչել Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, որով մեղադրանք է առաջադրվել երկրորդ նախագահ Քոչարյանին ու նրա նախկին ենթականեր Սեյրան Օհանյանին ու Յուրի Խաչատուրովին, Արմեն Գևորգյանն էլ մեղադրվում է սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու համար:
Այսօր նիստին ներկա չի եղել մեղադրող կողմը: Դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրել է, որ գրավոր դիմումով դատախազ Գևորգ Բաղդասարյանը միջնորդել է հետաձգել նիստը, որպեսզի Սահմանադրական դատարանի որոշման վերաբերյալ ծավալուն միջնորդություն ներկայացնի: Պաշտպանական կողմը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի որոշման հիմքով Ռոբերտ Քոչարյանի և մյուսների հանդեպ քրեական հետապնդումը պետք է անհապաղ դադարեցվի։
Դատարանը կողմերին լսելուց հետո որոշել է հետաձգել նիստը՝ մինչև ապրիլի 2-ը: