Հայաստանի հավաքականը շարունակում է անպարտելի շարքը. Մեր ընտրանին հաղթեց Իսլանդիային 2-0 հաշվով և J խմբի առաջատարությունը կիսում է Գերմանիայի հավաքականի հետ:
Կառավարությունը մտադիր է խստացնել հակահամաճարակային միջոցառումները, իսկ երեկ Հայաստան է ներկրվել քովիդի դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափ:
Հայաստանի և Թուրքիայի միջև որևէ ձևաչափով բանակցություն չկա. ԵԱՀԿ Մինսկի խմբի ուժեղ համանախագահության կարիք կա. Այվազյանն այսօր խորհրդարանում էր:
ԱԱԾ-ն ոստիկանության ծառայողի կողմից խոշոր չափի կաշառք ստանալու դեպք է բացահայտել:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պատրաստվում է վարույթ հարուցել՝ պարզելու ձվի թանկացման պատճառը:
Օրվա կորոնաթիվը. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 424 նոր դեպք, առողջացել է 590, մահացել 12 մարդ: