• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Իրանի դեմ պատերազմի հետևանքները նման են տնտեսական ցունամիի. Էրդողան. «Հարևաններ» Իրանի դեմ պատերազմի հետևանքները... 20:24
ԱԺԲ-ի խոստումները ԱԺԲ-ի խոստումները 19:37
Օրը՝ 60 վայրկյանում | 20.05.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 20.05.2026 20:01
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 19:2626 Մար, 2021

Սուբվենցիոն ծրագրերն ամենաարդյունավետ գործիքն են տարածքային համաչափ զարգացման համար. վարչապետը ծանոթացել է ՏԿԵՆ ծրագրերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ ընթացիկ ծրագրերն ու առաջիկա անելիքները քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը, նախարարի տեղակալները, նախարարության ենթակա կառույցների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք:

Քննարկման մեկնարկին վարչապետ Փաշինյանն իր խոսքում անդրադարձել է ՏԿԵՆ գործունեությանը՝ նշելով. «Մեր կառավարության կողմից իրականացվող կապիտալ ծախսերի առյուծի բաժինն իրականացվում է հենց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջոցով, ինչը չափազանց կարևոր ուղղություն է: Որպես կապիտալ ծախսերի հատված ուզում եմ ընդգծել նաև սուբվենցիոն ծրագրերը, որոնք իրականացվում են համայնքների հետ համագործակցության միջոցով, և պետք է արձանագրել, որ մեր կառավարության պատկերացմամբ՝ սուբվենցիոն ծրագրերն ամենաարդյունավետ գործիքն են տարածքային համաչափ զարգացումը ապահովելու համար: Այսօր մենք կքննարկենք նաև ենթակառուցվածքների հետ կապված հարցեր, էներգետիկայի, բնական պաշարների ոլորտին վերաբերող արդյունքները, անելիքները, խնդիրները և որոշումներ կկայացնենք հետագա անելիքների վերաբերյալ»:

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը զեկուցել է ըստ ոլորտների կատարված աշխատանքների մասին: Մասնավորապես, նախարարի խոսքով՝

սուբվենցիաների ոլորտում՝ 2020 թ. իրականացվել է 580 սուբվենցիոն ծրագիր՝ 26.2 մլրդ դրամ ընդհանուր արժեքով, որտեղ պետբյուջեի մասնաբաժինը կազմել է 14.3 մլրդ դրամ: Ընդհանուր առմամբ 2018-2020 թթ. իրականացվել է 1192 սուբվենցիոն ծրագիր՝ 47.5 մլրդ դրամ արժեքով, որից 25.5 մլրդ դրամը՝ պետբյուջեի հաշվին, 21.5 մլրդ դրամը՝ համայնքների համաֆինանսավորմամբ, 500 մլն դրամը՝ ներդրողների ներգրավմամբ: 1192-ից 368 ծրագրով իրականացվել է 270 կմ ներհամայնքային փողոցների բարեկարգում, 134-ով՝ խմելու ջրագծերի նորոգում, 78-ով՝ ոռոգման համակարգի կառուցում, 161-ով՝ փողոցային լուսավորություն և այլ ծրագրեր: 2021թ. համար ստացվել է 800 սուբվենցիոն ծրագրի հայտ, որոնք վերլուծության փուլում են: Նախարարն արդյունավետ է գնահատել սուբվենցիոն ծրագրերի կատարողականը՝ ընդգծելով նաև այն հանգամանքը, որ պետության համաֆինանսավորումը թույլ է տալիս վերահսկողություն ունենալ ծախսի և շինարարության որակի նկատմամբ:

Ճանապարհաշինության բնագավառում՝ 2019 թ. իրականացվել է 350 կմ ճանապարհի, 2020 թ.՝ շուրջ 400կմ ճանապարհի հիմնանորոգում և միջին նորոգում, ևս 150 կմ ներհամայնքային ճանապարհն վերանորոգվել է սուբվենցիոն ծրագրերով: Ֆինանսավորման աղբյուրները մի քանիսն են՝ պետական բյուջեից մինչև դրամաշնորհներ և վարկային ծրագրեր: 2020 թ. իրականացվել և այժմ ընթացքի մեջ են «Կենսական ճանապարհների բարելավում» և Մ6՝ Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհի շինարարության ծրագրերը: Եղանակային պայմանների բարելավման պես կմեկնարկի Հյուսիս-հարավ ճանապարհի Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի շուրջ 42-50 կմ ճանապարհահատվածի շինարարությունը:

Ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում՝ ՀՀ-ում միասնական երթուղային ցանցի ներդրման շրջանակում մշակվել և քարտեզավորվել են բոլոր երթուղիները: 2021թ. մարտի սկզբին հայտարարվել է Արմավիրի մարզի միասնական երթուղու մրցույթը, որի արդյունքները կամփոփվեն ապրիլի կեսերին: Հաջող արդյունքներ արձանագրելու պարագայում նախատեսվում է նման մրցույթներ անցկացնել նաև մյուս մարզերում՝ տրանսպորտային հաղորդակցության խնդիրները լուծելու նպատակով:

Էներգետիկայի ոլորտում՝ այս տարի ավարտին կհասցվի 250 ՄՎտ դրվածքային հզորության ջերմակայանի կառուցումը, կշարունակվեն նաև Մասրիկ-1 55 ՄՎտ դրվածքային հզորության արևային կայանի կառուցման աշխատանքները: 2021թ. փետրվարի 1-ին փորձարկվել է էլեկտրաէներգետիկ մեծածախ շուկայի կառավարման ծրագիրը: Շարունակվել են ՀԱԷԿ շահագործման ժամկետի երկարացման ծրագրով նախատեսված աշխատանքները, ներդրվել է 65 մլն դոլար։ 2021-2023 թթ. նախատեսվում է շահագործման ժամկետի երկարացման ծրագրի շրջանակում ներդնել շուրջ 100 մլն դոլար։ Շարունակվել են Իրան–Հայաստան Էլեկտրահաղորդման օդային գծի և Նորավան ենթակայանի շինարարական աշխատանքները, ներդրվել է 27 մլն եվրո: Ընդհանուր առմամբ գումարային տեսանկյունից 2019-2020թթ. ընթացքում կատարվել է այնքան աշխատանք, որքան կատարվել էր 2006-2019 թթ.: Վերամեկնարկել է Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց ծրագիրը, որի արժեքը 188 մլն եվրո է։ Ավարտվել են Հաղթանակ, Աշնակ ենթակայանների վերակառուցման և Լալվար–Նոյեմբերյան օդային նոր գծի կառուցման աշխատանքները՝ 28 մլն դոլար ներդրմամբ։ Վերակառուցման փուլում են Վանաձոր 1, Չարենցավան, Լիճք, Ագարակ և Շինուհայր ենթակայանները։

Ենթակառուցվածքային ծրագրերից նախարարն առանձնացրել է Գյումրու քաղաքային ճանապարհների ծրագիրը, որի շրջանակում 12 կմ երկարությամբ 9 փողոցի և 2 հրապարակի հիմնանորոգումն արդեն ավարտվել է, 2021թ. կհիմնանորոգվի 11 կմ երկարությամբ ևս 23 փողոց: Արդյունքում ակնկալվում է Գյումրիում ունենալ ընդհանուր 25 երկարությամբ հիմնանորոգված փողոցներ, ինչը դրական ազդեցություն կունենա աղետի գոտու կրճատման և Գյումրիում կյանքի աշխուժացման վրա: Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում Ս. Պապիկյանն անդրադարձել է ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրին, որի մեկնարկը տրվել է 2020-ին և շարունակվելու է նաև այս տարի: Ընդհանուր առմամբ, ակնկալվում է ունենալ 37.4 կմ մեխանիկական ոռոգման և 265.9 կմ ներտնտեսային ցանցերի արդիականացում, ինչն էապես կփոխի Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի, Արարատի մարզերի ոռոգման համակարգերը: Բացի այս, ընթացքի մեջ է Վեդիի ջրամբարի շինարարությունը, մեկնարկում է նաև Կապսի ջրամբարի կառուցումը:

Կարևորվել է նաև «Սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրով իրականացվող դպրոցաշինությունը, որի շրջանակում կառուցվելու/ամրացվելու է առնվազն 46 դպրոց: Ծրագրի սկզբից մինչ այժմ ակտիվ շինարարության փուլ է մտել 19 դպրոց: Ավարտվել է 6-ի շինարարությունը, 2-ի շինարարությունը կավարտվի 2021 թ., իսկ 11-ինը՝ 2022 թ. ընթացքում: Ներկայում նախագծվում է 15 դպրոցական շենք, որից 11-ն ավարտվել է և գտնվում է տարբեր փորձաքննությունների փուլերում:

Աղբահանության բնագավառում՝ 2020 թ. դեկտեմբերին մեկնարկել է Կոտայք-Գեղարքունիք աղբավայրի շինարարությունը (11 մլն եվրո), որն առաջիկայում եղանակային պայմանների բարելավման պես կշարունակվի: Աղբավայրը շահագործման կհանձնվի մեկ տարվա ընթացքում:

Տեղական ինքնակառավարման ոլորտում՝ համայնքների միավորման գործընթացը շարունակվում է, նախատեսվում է այն ամբողջությամբ ավարտել 2022 թ.: Ներկայում միավորված համայնքների թիվը 54-ն է, միջազգային գործընկերների հետ համատեղ այդ 54-ում հիմնվել են Քաղաքացիների սպասարկման գրասենյակներ: 2021-2022 թթ.. կհիմնվեն ևս 19-ը։ 2021 թ. հունվարից գործարկվել է անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի հաշվառման և հավաքագրման միասնական էլեկտրոնային համակարգը:

Միգրացիոն քաղաքականության բնագավառում՝ 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնի տեղահանված բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող ընտանիքներին տրամադրվել է 183 ԲԳՎ՝ 2.4 մլրդ դրամ արժեքով: Այս պահին շահառուների կողմից կնքվել է առուվաճառքի 64 պայմանագիր, որոնց հիման վրա կատարվել են համապատասխան փոխանցումները: Գործընթացը կշարունակվի նաև այս տարի. այն ամբողջությամբ կավարտվի Երևանում, հաջորդիվ՝ նաև մարզերում:

Ընդերքօգտագործման ոլորտում՝ 2020 թ. ընդունվել է «Ընդերքի մասին» օրենքը, որն էական կարգավորումներ է բերել ոլորտ, ինչը, նախարարի խոսքով, կարևոր, բայց բավարար չէ, և օրենսդրական բարեփոխումների գործընթացը շարունակական է լինելու: 2018-2021 թթ. ընթացքում ընդերքօգտագործող ընկերությունների կողմից պետբյուջե վճարված ապառքների գումարը կազմել է 857 675 775 դրամ: Որոշ ընկերություններ զրկվել են ընդերքօգտագործման լիցենզիայից՝ իրենց պարտավորություները ոչ պատշաճ կատարելու պատճառով: Մշակվել է սեփականատերերի հայտարարագրման համակարգը, ներդրվել է պաշարների ընդերքաբանական փորձաքննության կարգը:

Հաջորդիվ քննարկում է ծավալվել ՏԿԵՆ գործունեության տիրույթում գտնվող ոլորտներում ընթացիկ խնդիրների լուծման և հետագա անելիքների շուրջ: Այս առնչությամբ ՏԿԵ նախարարի տեղակալները, ՏԿԵՆ ենթակայության ներքո գտնվող կառույցների ղեկավարները պարզաբանումներ են ներկայացրել վարչապետ Փաշինյանին, հանդես եկել ոլորտային գործընթացների բարելավումների վերաբերյալ առաջարկներով:

Վարչապետն ընդգծել է, որ տարածքային զարգացման և ենթակառուցվածքների ոլորտային ճյուղերում ստանդարտների բարձրացման, բարելավման խնդիր է պետք դնել և հետևողական առաջ շարժվել այդ ճանապարհով:

Կառավարության ղեկավարը կարևորել է ճանապարհաշինության ոլորտում առկա բոլոր ծրագրերի ներդաշնակեցումը թե՛ շինարարական աշխատանքների, թե ֆինանսավորման մեխանիզմների առումով, որպեսզի գործընթացն իրականացվի ամբողջական և փոխլրացված կերպով:

Հանքարդյունաբերության առնչությամբ՝ վարչապետն առաջնահերթություն է համարել այս հանրային ռեսուրսի պատասխանատու օգտագործման ապահովումը և այդ ուղղությամբ առկա համակարգի շարունակական բարելավումը:

Ինչ վերաբերում է ենթակառուցվածքների զարգացմանը, վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարության համար սա կարևոր առաջնահերթություն է, և այդ նպատակին պետք է ծառայեն տարբեր աղբյուրներից ներգրավվող ֆինանսական միջոցները՝ պետական, համայնքային, վարկային, մասնավոր:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում աշխատանքային ձևաչափով շարունակել քննարկումը՝ անդրադառնալով նաև ավիացիայի, միգրացիայի և մյուս ոլորտներին:

Դիտումների քանակ104
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • «Տենց խնդիր չկա մի անհանգստացեք». Նարեկ Կարապետյանն իր՝ ՌԴ քաղաքացիության մասին 00:4721 Մայ, 2026
  • Պետք է աշխատենք կրճատել վիզաների մերժման տոկոսը. ԵՄ պաշտոնյա 00:3121 Մայ, 2026
  • Պատրաստ ենք կոալիցիայի, ռուսական ուժերին թույլ չտալ ՀՀ-ն տանել ռուս-բելառուսական միություն. Սարգսյան 00:2021 Մայ, 2026
  • Գյումրու որոշ հասցեների գազամատակարարումը կդադարեցվի 00:0121 Մայ, 2026
  • ՀՀ ոչ մի ղեկավար չի արել Գյումրիի համար այնքան, ինչքան ես եմ արել. Ռոբերտ Քոչարյան 23:4220 Մայ, 2026
  • Ինժեներական քաղաքում կլինի ևս մեկ սուպերհամակարգիչ 23:2420 Մայ, 2026
  • Ցեխը շպրտեցին, ջուրը ծեծեցին, հիմա էլ մուկ են տշում. «Բոլորին դեմ եմ»-ի նոր դարձվածքային ակցիան 23:0020 Մայ, 2026
  • Պարեկները Ջրաբեր գյուղի տարածքում հայտնաբերել ու կանխել են ապօրինի արդյունահանում, կան ձերբակալվածներ 22:5520 Մայ, 2026
  • Հանրությանը ներկայացվելու է այն, ինչը տարիներ շարունակ թաքցրել ենք․ Պապիկյան 22:4420 Մայ, 2026
  • «Ուժեղ Հայաստան»-ի կողմից ՔՊ քարոզչությանը խոչընդոտելու գործով կա 6 կալանավորված և 6 տնային կալանքի տակ գտնվող անձ․ ՔԿ 22:3420 Մայ, 2026
  • «Արարատցեմենտում» ժամանակավոր կառավարիչ նշանակելու հարցով Դատախազությունը դիմել է Կառավարություն 22:3020 Մայ, 2026
  • Հայաստանը տարածաշրջանում առաջին անգամ հյուրընկալել է աշխարհի ամենամեծ և հեղինակավոր «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» գինու համտես-մրցույթը 22:1720 Մայ, 2026
  • Վիզաների ազատականացումն անմիջականորեն ազդելու է ՀՀ քաղաքացու կենսակերպի որակի վրա. ՆԳ նախարար 22:1420 Մայ, 2026
  • Հարցազրույց Լևոն Բաղդասարյանի հետ 22:0020 Մայ, 2026
  • Հայաստանը դատապարտել է ՄԱԿ-ի խաղաղապահների դեմ իրականացվող հարձակումները Լիբանանում 21:5920 Մայ, 2026
  • «Ուժեղ Հայաստանի» հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռել են նաև վիրավոր զինվորականներին 21:4920 Մայ, 2026
  • Անպտղության բուժման պետական ծրագրում կարևոր փոփոխություններ են առաջարկվում․ ԱՆ 21:2120 Մայ, 2026
  • Հայկական տեխնոմտքի նորարարությունները՝ մեկ հարթակում 21:1220 Մայ, 2026
  • Կոտայքի մարզի վթարային ջրանջատումը չեղարկվել է․ «Վեոլիա ջուր» 21:0320 Մայ, 2026
  • Լուրեր 21:00 |Զամը Դանիելյան Նորիկին կհակաճառե, Կանդազին կըսե կրակա, հանե գլխից զարկերե. գաղտնալսում 21:0020 Մայ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Մայիս 20. 2026 20:5820 Մայ, 2026
  • ՌԴ Դաշնության խորհուրդը թույլատրել է ՌԴ ԶՈՒ-ն մտցնել այլ երկրներ 20:5220 Մայ, 2026
  • ԱՄՆ-ն կուբացիներին «նոր ուղի» է առաջարկում. Ռուբիո 20:4620 Մայ, 2026
  • Մայիս 20-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:4120 Մայ, 2026
  • Իրանը խստացնում է Հորմուզի նեղուցի վերահսկողությունը. Reuters 20:3620 Մայ, 2026
  • ՀԷՑ-ը կվերանորոգի շուրջ 600 բազմաբնակարան շենքի էլեկտրամատակարարման ցանցը 20:3120 Մայ, 2026
  • ԱՄՆ-ն Եվրոպայում բրիգադային մարտական խմբերի թիվը կրճատում է մինչև երեքի 20:2520 Մայ, 2026
  • Վարչապետի աշխատակազմը հերքում է «Դավիթ Գասպարյան» տելեգրամյան օգտահաշվով տարածվող տեղեկությունները 20:2120 Մայ, 2026
  • Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 9-15-ը 20:1820 Մայ, 2026
  • ԵՄ-ն Դրագիին է դիտարկում որպես Պուտինի հետ բանակցող. FT 20:1320 Մայ, 2026
  • «Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված կիրականացվի ուժեղացված ծառայություն․ աշխատանքային խորհրդակցություն ոստիկանությունում 20:0720 Մայ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 20.05.2026 20:0120 Մայ, 2026
  • ՄԻՊ-ն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության պատվիրակությանը 19:4520 Մայ, 2026
  • ԵՄ-ն և Ադրբեջանը քննարկել են էներգետիկան, տրանսպորտը և Հայաստանի հետ խաղաղության գործընթացը 19:3820 Մայ, 2026
  • Գավառի ԲԿ-ն համալրվել է արդի սարքավորումներով 19:2020 Մայ, 2026
  • ԱԲ և թվայնացման ներդրումը՝ ՀՀ տնտեսության զարգացման գործոն 19:0720 Մայ, 2026
  • Հաղարծինում այրվել է վագոն-տնակ 18:5720 Մայ, 2026
  • Ռուսաստանին մտահոգում է ԱՄՆ-ի ակտիվությունը Կենտրոնական Ասիայում. Գալուզին 18:4520 Մայ, 2026
  • ԲԴԽ նախագահը ԵԽ գործընկերների հետ քննարկել է առաջիկա անելիքները 18:3620 Մայ, 2026
  • Երևանում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը 18:2420 Մայ, 2026
  • Մեծ Բրիտանիան թույլատրել է ռուսական նավթից ստացված վառելիքի ներմուծումը 18:0420 Մայ, 2026
  • Հայտնի են Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների 13-րդ մրցույթի հաղթողները 17:4820 Մայ, 2026
  • Ռուսաստանն ուկրաինական անօդաչու սարքերը վերաուղղորդում է Բալթյան երկրներ. Ուկրաինայի ԱԳՆ 17:3520 Մայ, 2026
  • Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդին 17:2620 Մայ, 2026
  • ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է 17:1720 Մայ, 2026
  • PURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕ 17:0820 Մայ, 2026
  • Լուրեր 17:00 | Օրինապահ հարկ վճարողների համար նախատեսվում են նոր արտոնություններ 17:0020 Մայ, 2026
  • ՀՀ քաղաքացիների՝ ԵՄ երկրներ մուտքի վիզաների տրամադրման թիվը 2024-ին 2019-ի համեմատությամբ աճել է մոտ 35 հազարով 16:5720 Մայ, 2026
  • RISE Powered by Silicon Mountains 2026-ը կներկայացնի պաշտպանական արդյունաբերության ոլորտի հայկական տեխնոլոգիական ձեռքբերումներն ու նորարարությունները 16:4720 Մայ, 2026
  • Այժմ ՀՀ քաղաքացիներին ավելի շատ վիզաներ և բազմակի մուտքի վիզաներ ենք տրամադրում. Յոհաննես Լուխներ 16:3620 Մայ, 2026
  • Ֆինանսների նախարարությունում ԱԶԲ պատվիրակության հետ քննարկվել են առաջիկայում իրականացվելիք նախագծերը 16:3120 Մայ, 2026
  • «Սրանց էդ բենզին-մենզին հարցերը կլուծեմ ես». ՀԿԿ-ն ընտրակաշառքի գործով նոր ձայնագրություն է հրապարակել 16:2120 Մայ, 2026
  • ՀՀ արտաքին առևտրում եվրոպական ուղղությունը թռիչք է գրանցել. ցուցանիշն աճել է 54.3 տոկոսով 16:1420 Մայ, 2026
  • ԿԸՀ-ն կոչ է անում նախընտրական քարոզչությունն իրականացնելիս առաջնորդվել բացառապես ՀՀ օրենսդրությունից բխող կարգավորումների շրջանակում 16:0220 Մայ, 2026
  • Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը կոչ է անում առավել զգուշավոր լինել երեխաներին վերաբերող տեղեկությունների հրապարակման հարցում 15:5120 Մայ, 2026
  • Գնումների արդյունավետությանն ու թափանցիկությանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունը քննարկվել է հանձնաժողովում 15:4720 Մայ, 2026
  • Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի 15:3220 Մայ, 2026
  • Գլխավոր դատախազությունը «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ 15:1320 Մայ, 2026
  • Լուրեր 15:00 | Հայաստան–ԵՄ առևտուրը կտրուկ աճել է. ինչ ապրանքներ են ներմուծվել ու արտահանվել 15:0020 Մայ, 2026
  • Սի Ծինփինն ընդունել է Վլադիմիր Պուտինին 14:5820 Մայ, 2026
  • Հայտնի են միասնական քննությունների օրերը 14:4620 Մայ, 2026
  • Օրինապահ հարկ վճարողների համար բարենպաստ պայմանների ապահովմանը միտված օրենսդրական նախաձեռնություն է մշակվել 14:3820 Մայ, 2026
  • Քննարկվել է բանկերի հարկային միջավայրի վերանայմանն ուղղված օրենսդրական փաթեթը 14:2620 Մայ, 2026
  • ԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերը 14:1320 Մայ, 2026
  • Առաջարկվում է ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտները 14:0420 Մայ, 2026
  • 2027 թվականին Հայաստանը կներկայանա Կաննում 4 նոր ֆիլմերով 13:5520 Մայ, 2026
  • Փեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ 13:4420 Մայ, 2026
  • Առաջիկա օրերին փոփոխական եղանակը հանրապետությունում կպահպանվի 13:3620 Մայ, 2026
  • ԵՄ երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու գործընթացի հստակեցմանն առնչվող կարգավորումներ կսահմանվեն. նախագիծ 13:2820 Մայ, 2026
  • Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Շիրակի և Լոռու մարզերի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 13:2120 Մայ, 2026
  • Առաջարկվում է արդիականացնել և կատարելագործել հավատարմագրման ոլորտի կարգավորումները 13:1220 Մայ, 2026
  • Թուրքիայում տեղի է ունեցել 5,6 մագնիտուդով երկրաշարժ 13:0020 Մայ, 2026
  • Լուրեր 13:00 | Սևանա լճի ափին ապամոնտաժվել են նախկին պաշտոնյաներին առնչվող շինություններ 13:0020 Մայ, 2026
  • ԱՄՆ Սենատը կրկին առաջ է քաշել Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու բանաձևը 12:5220 Մայ, 2026
  • Մանիլայում կայացած ֆորումում ներկայացվել են Հայաստանի տրանսպորտային ոլորտի զարգացման ծրագրերը 12:3920 Մայ, 2026
  • Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասերում ապամոնտաժվել է 119 շենք- շինություն 12:2520 Մայ, 2026
  • Մեկնարկում է Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունը․ գորգ դուրս կգան հունահռոմեականները 12:0920 Մայ, 2026
  • Թուրքիան կարևոր գործընկեր է անկայուն տարածաշրջանում. Ֆոն դեր Լայեն 12:0120 Մայ, 2026
  • ՄՔԾ-ի կողմից ըստ գտնվելու վայրի դիմումները ընդունվում են մինչև ժամը 19։00-ն 11:4920 Մայ, 2026
  • 2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգ 11:4220 Մայ, 2026
  • «Հայկական ատոմային էլեկտրակայան»-ը 2026-ի հունվար-մարտին 2 մլրդ 949 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 11:3120 Մայ, 2026
  • Չինաստանը մտադիր է ավելի ամրապնդել Մոսկվայի հետ ռազմավարական գործընկերությունը․ Սի Ծինփին-Պուտին հանդիպում է տեղի ունեցել 11:2120 Մայ, 2026
  • Գեղարքունիքի քրեական և Սևանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են երիտասարդին դանակահարած անձին․ նա ձերբակալվել է 11:0420 Մայ, 2026
  • Կենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 531038 կենսաթոշակառու և նպաստառու․ ԱՍՀՆ 11:0320 Մայ, 2026
  • Ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու գործով ձերբակալված 4 անձանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը 10:5420 Մայ, 2026
  • Գյումրի քաղաքի որոշ հասցեներում մայիսի 21-ին գազամատակարարումը կդադարեցվի 10:4720 Մայ, 2026
  • Գիտության փառատոնի մրցանակակիրն արժանացել է ԱՄՆ Regeneron ISEF 2026 միջազգային մրցույթի 3-րդ կարգի մրցանակի․ ԿԳՄՍՆ 10:2420 Մայ, 2026
  • Լուրեր 10։00 | Ըստ երևույթին Կարապետյանին ստիպել են ստեղծել «Ուժեղ Հայաստան» դաշինքը. The Insider 10:0020 Մայ, 2026
  • Կենսաչափական անձնագրերին զուգահեռ Հայաստանում կներդրվեն նաև e-gate համակարգեր 09:4920 Մայ, 2026
  • ՄԻՊ-ն այցելել է ՊՆ N զորամաս, հանդիպել հրամանատարական և սպայական կազմի ներկայացուցիչների հետ 09:4520 Մայ, 2026
  • Ագարակավան բնակավայրում ավտոմեքենա է այրվել 09:2820 Մայ, 2026
  • Սյունիքի հիմնանորոգված 3 ճանապարհահատվածում ի հայտ են եկել թերություններ․ շինարարը դրանք վերացնում է սեփական միջոցներով 09:0920 Մայ, 2026
  • Նարեկ Կարապետյանը թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը․ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ 08:4120 Մայ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 08:2920 Մայ, 2026
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 08:1520 Մայ, 2026
  • Միսաք Խոստիկյանի աբստրակտ կտավները 08:0620 Մայ, 2026
  • Բրազիլում մեկնարկել է բակալավրիատի ուսանողների փոխանակման գործընթացը 00:5720 Մայ, 2026
  • Ռուսաստանը ցանկանում է Հայաստանը տեսնել ԵԱՏՄ-ում. Օվերչուկ 00:4220 Մայ, 2026
  • Ղրղզստանի կրթության նախարարի տեղակալի հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները 00:3520 Մայ, 2026
  • Հայկական պետության ձևավորման հիմքում՝ համահայկականություն, առաջին քայլը՝ ընդդիմափոխություն. ԺՀԿ 00:1020 Մայ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015