Հայաստանի կառավարության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով Արցախում կիրականացվեն 110 միլիարդ դրամի ծրագրեր: Տեղի է ունեցել Հայաստանի ու Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստ:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանում բարձրացվել է հայ գերիների պաշտպանության հարցը:
ԱՄՆ Պետդեպարտամենտը պահանջում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներն այցելեն Արցախ: Էնթոնի Բլինքենի ղեկավարած կառույցը պատասխանել է «Լուրեր»-ի հարցմանը:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակը դատապարտել ու մտահոգիչ է համարել Մեխակավանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու բարբարոսական ոչնչացման վերաբերյալ Ադրբեջանի բոլոր արդարացման փորձերը:
Ապրիլի 2-ին Մոսկվայում տեղի կունենա ԱՊՀ երկրների արտգործնախարարների հերթական հանդիպումը: Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կքննարեն նաև գերիների հարցը՝ հայտնել է Սերգեյ Կոպիրկինը:
Օրվա կորոնաթիվը. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1005 նոր դեպք: Առողջացել է 433, մահացել՝ 18 մարդ: