Մայրաքաղաքում ակտիվացել են թափառող շները, վերջերս նրանք հարձակվել էին դպրոցահասակ երեխայի վրա ու կծել: Պատճառներն ամենատարբեր կարող են լինել՝ սեզոնայինից, սննդի պակասից մինչև մարդու ագրեսիվ պահվածք:
Ի դեպ, թափառող շների մեծ մասը տնայինների սերունդներ են, այսինքն նրանց նախկին տերերի անպատասխանատվության հետևանքով է նաև, որ չորքոտանիները փողոցում ավելանում են ու դառնում վտանգավոր:
Որ դեպքում են շները քնեցվում, որ դեպքում ստերջացվում ու ինչ կլինի, երբ դրանք հիմնովին վերանան կամ հակառակը՝ անվերահսկելի բազմանան: Մուշեղ Իսախանյանն է պատմում: