Արդեն ուժի մեջ մտած Եվրոպական միության և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը համարում է կարևոր նշաձող: Բացի ժողովրդավարության, օրենքների գերակայության ու մարդու իրավունքների նկատմամաբ հարգանքի ամրադումը, գործակցություն է սպասվում տնտեսության երեք տասնյակ ուղղություններում, ասում է Եվրամիություն- Հայաստան ընդլայնված գործընկերության համաձայնագիրի հանձնաժողովի քարտուղարը։
Սեդրակ Բարսեղյան- Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար, ԵՄ-Հայաստան ՀԸԳՀ քարտուղար- Տրասպորտի ոլորտ, որը վերաբերում է երկաթուղուն, ճանապարհային երթևեկությանը, մասնավորապես՝ անվտանգության եվրոպական չափորոշիչներին համապատասխանեցնելուն, էներգետիկայի ոլորտ, որը վերաբերում է էներգախնայողությանը։
Օրենքների և իրավական ակտերի եվրոպականին համապատասխանեցում է նախատեսվում շրջակա միջավայրի պահպանության ու սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտներում։ Որակի վերահսկողության համար նախատեսվում է լաբորատորիաների ու այլ ենթակառուցվածքների ստեղծում, որոնք նաև հավելյալ աշխատատեղ կապահովեն: Բարեփոխումները պետք է իրականացվեն 3-ից 8 տարվա ընթացքում: Եվրոպական ներդրումների հնարավորություն ևս կա, վստահեցնում է Սեդրակ Բարսեղյանը։
Սեդրակ Բարսեղյան- Օրինակ հենց նույն էներգաարդյունավետության տեսանկյունից արդեն իսկ կան գործող ծրագրեր, որոնք հնարավորություն են տալիս մարդկանց այլընտրանքային աղբյուրների տեղադրման ժամանակ որոշակի վարկեր ստանալ արտոնյալ պայմաններով։
Հայաստանը կարող է դառնալ կապող օղակ ԵԱՏՄ-ի և Եվրամիության միջև, վստահ է Սեդրակ Բարսեղյանը։ Ըստ էկոնոմիկյաի նախարարի տեղակալի բարեփոխումները հնարավորություն կտան ավելի հեշտ մուտք գործել եվրոպական շուկա։ Համաձայնագրի՝ երկկողմ ներդրումները դյուրացնելու հոդվածը սպասված էր, ասում է Վարոս Սիմոնյանը։ Երեք տարվա ընթացքում Հայաստանը պետք է ներդրումային դաշտը համապատասխանեցնի եվրամիության օրենսդրությանը, որից հետո հնարավոր է եվրոպական ներդրումների աճ մեր երկրում:
Վարոս Սիմոնյան- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ- Մենք կունենանք ավելի ժամանակակից օրենսդրություն՝ բոլոր անհրաժեշտ պաշտպանության մեխանիզմներով, կունենանք համաձայնագրի մաս որը թույլ կտա մնացած բոլոր երկրներին ավելի հստակ կայուն քայլերով կատարել իրենց ներդրումները Հայաստանում։
2019-ին ԵՄ հետ առևտրաշրջանառությունը կազմել է 1մլրդ 656 մլն դոլար: Իսկ 2020-ին Քովիդով պայմանավորված՝՝ ՀՀ-ԵՄ առևտրաշրջանառությունը կազմել է 1մլրդ 276 մլն դոլար: