Տեղի է ունեցել Եվրոպոլի կապի գրասենյակների ղեկավարների տարեկան համաժողովը, որին առաջին անգամ մասնակցում էր ՀՀ կապի սպա Արա Ֆիդանյանը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից։
Մասնակիցները ողջունել են ՀՀ կապի սպային և կարևորել Եվրոպոլում Հայաստանի ներկայացուցչության հիմնումը։
Իր հերթին, Արա Ֆիդանյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վստահություն հայտնել, որ Հայաստանի ներկայացվածությունը կխթանի միջազգային իրավապահ համագործակցության ընդլայնմանը։
Համաժողովի ընթացքում քննարկվել են անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարին, ինչպես նաև ամենօրյա գործունեության ընթացքում անվտանգ կապուղիների օգտագործմանն առնչվող հարցեր։