Մայիսի 8-ին Վենետիկի բիենալեի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի տաղավարի պաշտոնական բացման արարողությունը։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։
«Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Իտալիայում ՀՀ դեսպանության խորհրդական Գեղամ Ադամյանը, Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոս Գագիկ Սուրուխանյանը, ինչպես նաև ցուցահանդեսի գլխավոր համադրող Թոնի Շաֆրազին, արվեստագետ Զատիկ Զատիկյանը և բազմաթիվ հյուրեր։
Փոխնախարար Դ.Դանիելյանի ելույթին հաջորդեց նաև ՀՀ դեսպանության խորհրդական Գ.Ադամյանի խոսքը, ով դեսպանության անունից ողջունեց ներկաներին և ընդգծեց, որ մշակույթը դարեր շարունակ միավորել է մարդկանց՝ հանդիսանալով երկխոսության և փոխըմբռնման կարևոր կամուրջ։ Նա շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին և հրավիրեց այցելուներին ծանոթանալու հայ արվեստագետների ստեղծագործություններին, որտեղ ներդաշնակորեն միահյուսված են հայկական ավանդույթներն ու ժամանակակից արվեստի նորարարական մոտեցումները։
Այնուհետև խոսքով հանդես եկան ցուցահանդեսի գլխավոր համադրող Թ.Շաֆրազին և արվեստագետ Զ.Զատիկյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։