Անցնող շաբաթ Երևանը վերածվել էր դիվանագիտական խաչմերուկի, որտեղ մոտ 5 տասնյակ երկրների առաջնորդներ քննարկեցին Եվրոպայի ապագային առնչվող կարևոր հարցեր։ Հայաստանը միջազգային մամուլի վերնագրերում էր։
Փորձագետները խիստ կարևոր են համարում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում Երևանից հնչած ուղերձները, ընդգծում՝ Հայաստանը շատ ավելի կարևոր է դարձել և ազատվել այն ճիրաններից, որում գտնվել է տասնամյակներ։
Արևելքն արևմուտքին կապող ամենակարճ ճանապարհն անցնում է Հայաստանի տարածքով, ԵՄ-ն եվրոպական ընկերություններին հրավիրում է ներդրումներ անել մեր երկրում, ուղերձներ, որոնք հնչեցին արդեն Հայաստան-ԵՄ պատմական գագաթնաժողովում։ Մասնագետները խիստ կարևորում են նաև հայ-ֆրանսիական ռազմավարական փաստաթղթի ստորագրումն ու Ֆրանսիայի հետ մեր ապագա անելիքները։
Մանրամասները՝ Վոլոդյա Մուշեղյանի ռեպորտաժում։