«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 9-ին՝ ժամը 11:00-17:00-ը, կդադարեցվի Վանաշեն, Ոսկետափ, Սիսավան, Արալեզ, Արարատ գյուղերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: