Այսօր՝ մայիսի 8-ին, «Ուժեղ Հայաստան» կուսակցության հավաքի ժամանակ անձինք են ձերբակալվել։ Այս մասին 1lurer.am-ին հայտնեցին ՆԳՆ ոստիկանությունից։
«Տվյալ հատվածից երեք անձ սառը զենք կրելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանում, որտեղ նրանց մոտից հայտնաբերվել են դանակներ»,-նշեցին գերատեսչությունից։