Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Աննա Ավետիսյանը մայիսի 7-ին մասնակցել է մեծանուն հայ օպերային երգչուհի Էլլադա Չախոյանի բեմական գործունեության 45-ամյակին նվիրված միջոցառմանը, որի ընթացքում ցուցադրվել է տաղանդաշատ երգչուհու ստեղծագործական ուղու մասին Another Night of Bel Canto խորագրով վավերագրական ֆիլմը։

Գլխավոր հյուպատոսն իր խոսքում բարձր է գնահատել Էլլադա Չախոյանի բացառիկ ներդրումը հայկական երաժշտության, մասնավորապես օպերային արվեստի հանրաճանաչման, ինչպես նաև իր մանկավարժական գործունեությամբ երիտասարդ սերունդներին մշակութային ժառանգությունը փոխանցելու գործում։