Տավուշի մարզի Գոշ գյուղի նորակառույց ճանապարհը, ինչպես տնտեսագետներն են ասում, փոխել է գյուղի սոցիալ-տնտեսական կլիման:
Ասֆալտապատումից հետո գյուղում ավելացել է մոտ 20- 25 հյուրատուն: Ճանապարհի կառուցումը պետության վրա նստել է մոտ 700 մլն դրամ: Բայց դա ամբողջը չէ, մոտ 80 մլն դրամ էլ ծախսվել է ներհամայնքային ճանապարհների վերանորոգման վրա:
Տեղացիները նկատում են, որ վաղուց գյուղի կյանքն այսքան աշխույժ չի եղել: Գյուղի վարչական ղեկավարն ասում է՝ այստեղ բոլորն ավտոմեքենա ունեն և ուզում են այն ծառայեցնել տնտեսությանը։
Արագածոտնի մարզում էլ այս տարի նախատեսվում է մոտ 23 միլիարդ դրամի ներդրում:
Մարզպետի տեղակալն ասել է, որ մարզում կառուցված ամենակարևոր ճանապարհը Հյուսիս-hարավն է, որը մի քանի անգամ կրճատել է տնտեսական արդյունք ստեղծող գյուղացիների շարժը տարբեր բնակավայրեր:
Մանրամասները՝ ռեպորտաժում։