Մայիսի 8-ին` ժամը 19։52-ին, Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տափերական գյուղի Իսակովի փողոցի 1-ին շենքի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ:
ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել պատին: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով տեղափոխվել է բժշկական կենտրոն։